Այս էջի բովանդակությունը մասամբ ավտոմատ թարգմանություն է:
Powered by Yandex.Translate
open

ԸՆՏՐԻ՛Ր ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԴ

T4A Admin
Կրթություն ու վերապատրաստում
travel icon Լոռի

Ունե՞ք հարցեր:

Ցանկանում եք աջակցե՞լ այս ծրագրին:

Ապագա մասնագիտության և համալսարանի ընտրությունը կարևորագույն խնդիրներ են ավագ դպրոցի աշակերտների և նրանց ծնողների համար: Հետխորհրդային երկրներում, այդ թվում և Հայաստանում, ավագ դպրոցի աշակերտների զգալի մասն ամեն տարի ընդունվում է բուհ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, սակայն նրանցից քչերն են ավարտելուց հետ այնպիսի աշխատանք գտնում, որ համապատասխանի իրենց ստացած կրթությանը: Սա նշանակում է, որ ուսանողների մեծամասնությունը հաճախ սխալ մասնագիտություն է ստանում:

 
Սխալ մասնագիտության ընտրություն երբեմն արվում է ուսանողների ինքնագիտակցության ցածր մակարդակի, կրթության և զբաղվածության հնարավորությունների մասին վատ տեղեկացվածության և, շատ հաճախ, ծնողների կարծիքի և ընտանեկան ավանդույթների ճնշման արդյունքում:

Վանաձորում, որը Լոռու մարզի վարչական կենտրոնն է, կա 7 ավագ դպրոց, և, հետևաբար, ապագա «մասնագետների» թվաքանակը նույնպես բարձր է: Վերոնշյալ խնդրից խուսափելու և դպրոցականներին ապագա զբաղմունքը ինքնուրույն ընտրելու հնարավորություն ընձեռելու համար, մենք հղացել ենք հետևյալ գաղափարը։

Ծրագրի հիմնական նպատակն է` բարձրացնել Վանաձորի ավագ դպրոցի աշակերտների իրազեկվածությունը կրթության և զբաղվածության հնարավորությունների մասին, որպեսզի նրանք ձեռք բերեն ինքնավստահություն և կարողանան ընտրել իրենց ապագա զբաղմունքները:

 
Ծրագրի հիմնական թիրախային լսարանը և շահառուները՝ Վանաձորի 7 ավագ դպրոցներում սովորող շուրջ 200 աշակերտները:

 
Նախագծի հիմնական գործողությունները` բարձր դասարանցիների խմբերի համար կազմակերպել վերապատրաստման ծրագիր, որը կներառի հետևյալ գործողությունները՝

1. Ինքնագիտակցության բարձրացմանն ուղղված ուսուցում համապատասխան բովանդակության մշակման միջոցով՝ ճանաչելու սեփական կարողությունները, պատրաստ լինելու ձեռքբերումների և բացահայտելու սեփական հակումները:

2. Տեղեկատվություն կրթության և աշխատանքային հնարավորությունների վերաբերյալ՝ կազմակերպված ձևով մշակված և պատրաստված տեղեկություններ զբաղմունքի հայտնի կամ նոր տեսակների վերաբերյալ, որոնց նպատակն է ապահովել զբաղմունքի ընտրությունը տեղեկացվածության հիման վրա:

3. Ծանոթանալ զբաղմունքի աշխարհին՝ կազմակերպելով հանդիպումներ մասնագիտությունների ներկայացուցիչների, ընկերությունների աշխատանքային պրակտիկայի գծով պատասխանատուների հետ՝ հարցնելու, փորձելու և որոշելու, թե արդյոք ցանկալի զբաղմունքը համապատասխանում է իրենց սպասելիքներին:

4. Անհատական ​​խորհրդատվություն՝ որոշում կայացնելու մասնագիտական բնագավառի ընտրության վերաբերյալ:

Մեր ռեսուրսները

Ունենք գրասենյակային տարածքներ, հարմարություններ, աշխատողներ, որոնք կօգնեն մասնագիտական կողմնորոշման դասընթացավարին կամ ուսուցչին ծրագրի միջոցառումների կազմակերպման գործում:

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ

Բարձր դասարանցիների խմբերի համար կազմակերպել վերապատրաստման ծրագիր, որը կներառի հետևյալ գործողությունները՝ Ինքնագիտակցության բարձրացմանն ուղղված ուսուցում, Տեղեկատվություն կրթության և աշխատանքային հնարավորությունների վերաբերյալ, Ծանոթացում մասնագիտությունների աշխարհին, Անհատական ​​խորհրդատվություն՝ որոշում կայացնելու մասնագիտական բնագավառի ընտրության վերաբերյալ:

Այս նախագծին աջակցող փորձագետներն են

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: