Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության և Համաշխարհային Դիաբետի Ֆեդերացիայի տվյալներով դիաբետի տարածվածությամբ և դիաբետը` որպես մահացության պատճառ ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատար է, և շաքարային դիաբետը (այսուհետ՝ ՇԴ) լուրջ մարտահրավեր է:
Շաքարախտի կանխարգելման ուղղությամբ հնարավոր է աշխատանքներ տանել՝ հանրությանը առողջ ապրելակերպ քարոզելով (առողջ սնունդ, ճիշտ սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն), ապագա մայրերին ճիշտ հղիություն վարելով և գենետիկ սկրինինգային հետազոտություններ իրականացնելով՝ բացահայտելու ռիսկայինությունը, սակայն այս ամենն իրականացման համար լայնածավալ, երկարաժամկետ, համապատասխան առողջապահական ծրագրեր են անհրաժեշտ:
Ըստ ՀՀ Ազգային վիճ.ծառայության տվյալների, ՇԴ հիվանդ երեխաների թիվը տարեցտարի աճում է, իսկ տարիքային շեմն էլ՝ նվազում: 2017թ.-ի տվյալներով՝ ՀՀ-ում կա ՇԴ հիվանդ 540 երեխա: 2018թ.-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում 19 առաջնային (նոր ախտորոշված) երեխա է գրանցվել: Այս երեխաները պետք է օրը մի քանի անգամ ներարկման միջոցով ստանան ինսուլին, գլյուկոմետրի միջոցով կատարեն արյան մեջ գլյուկոզայի մակարդակի չափումներ: Հաճախ այս ամենը չկատարելով կամ թերի կատարելով՝ երեխան հնարավոր է ընկնի կոմայի կամ նախակոմային վիճակի մեջ՝ հանգելով մահվան:
Չնայած այս խնդրի տարածվածությանն ու մեծացող ծավալներին՝ հիվանդության բարդության կանխարգելման համար համարժեք կարողությունները բացակայում են, մասնավորապես՝ մարզերում այդ երեխաների ծնողները չեն կարող ստանալ մանկական էնդոկրինոլոգի խորհրդատվություն, հոգեբանական աջակցություն, որն այնքան անհրաժեշտ է նրանց՝ կոտրելու կարծրատիպերը, ձևավորելու նոր մոտեցում հիվանդությանը, ձերբազատվելու բարդույթներից, վերաբերվելու հիվանդությանը՝ ինչպես ապրելակերպի: Նրանց հասանելի չէ իրավաբանի անվճար խորհրդատվություն, շատերը չեն օգտվում իրենց հասանելիք սոցիալական ապահովագրության արտոնություններից: Մանկական էնդոկրինոլոգի պակասը չեն կարող լրացնել ընդհանուր էնդոկրինոլոգը կամ մանկաբույժը ՝ համապատասխան վերապատրաստման պակասի պատճառով, իսկ հիվանդներն էլ հաճախ ի վիճակի չեն լինում հասնել մայրաքաղաք՝ խորհրդատվության կամ հատուկ բուժման
What we have
translating...
What we need
Experts who support this project
Together4Armenia platform is co-funded by the European Union and jointly managed by UNICEF and AGBU. The contents of this website are the sole responsibility of UNICEF Country Office in Armenia and “Mission East” Humanitarian Aid Organisation, Armenian Branch, and can in no way be taken to reflect the views of the European Union.
Programme is co-funded by the EUROPEAN UNION
AGBU Armenia
UNICEF in Armenia
Together 4 Armenia 2015-2017 Together4Armenia 2018-2019 All Rights Reserved