This page content is partially machine translated.
Powered by Yandex.Translate
open

Պահածոների արտադրամասի հզորությունների ընդլայնում

Agriculture, environment and animal welfare
travel icon Tavush

Have questions?

Want to support this project?

Կոոպերատիվին պատկանող արտադրամասը սոցիալական բիզնես մոդել է, որի նպատակն է ֆերմերից գնել և վերամշակել ունեցած բերքի այն մասը, որը նա ինքնուրույն չի կարողանում վաճառել, և որը նրա բերքի 15-20%-ն է կազմում: Արդյունքում ունենում է պակաս եկամուտ: Արտադրամասի մատակարարներն են Այրումին հարակից առնվազն տաս համայնքների մոտ 500 մատակարարներ: Արտադրամասի գործունեությունից նախատեսվում է մատակարարների տարեկան եկամուտը ավելացնել մոտ 20%-ով: Արտադրամասն 2014թ թողարկել է 14000 տուփ պահածո, 2015թ՝ 1800 տւուփ: Համաձայն պայմանավորվածության կոոպերատիվն իր արտադրանքը նախատեսել էր վաճառել ՌԴ-ում, սակայն 2014թ սեպտեմբերին ռուսական արժույթի արժեզրկումը դարձրեց այդ համագործակցությունը ոչ շահավետ: Հետագայում, հաշվի առնելով արտադրանքի ժամկետայնությունը՝ այն ցածր արժեքով վաճառվել է այլ գնորդների՝ տեղական շուկայում, ինչպես նաև Ռուսաստանում, Բելգիայում և Ֆրանսիայում:

What we have

Տավուշի մարզը ագրարային ռեգիոն է, հիմնականում զարգացած է պտղաբուծությունը: 1953-1993թթ Այրումում գործել է հզոր պահածոների գործարան՝ 1800 աշխատատեղով և Այրում համայնքը ձևավորվել է գործարանի հիմքի վրա: Հասկանալի պատճառներով գործարանը ներկայումս չի աշխատում: Կոոպերատիվի նախաձեռնած բիզնեսը ենթադրում է Այրումում պահածոյի արտադրության բարի ավանդույթի վերականգնում: Պահածոների արտադրամասն զբաղեցնում է 1200քմ արտադրական տարածք, տարեկան 150տ. հումքի վերամշակման հզորությամբ՝ տարեկան 400000 պայմ. տուփ ծավալով: Մեկ հերթափոխում աշխատողների թիվը կազմում է 14 մարդ :

What we need

Հիմք ընդունելով միավոր պահածոյի վրա կատարված փաստացի ծախսերը՝ գտնել դրա իրացման շուկան արտերկրում և ստանալ տվյալ երկրներում օգտագործվող պահածոյի պատրաստման տեխնոլոգիայի մասին խորհրդատվություն:

Experts who support this project

Together 4 Armenia 2015-2017
Together4Armenia 2018-2019 All Rights Reserved