Չափազանց կարևոր է աշխարհի բոլոր ակյուններում ունեցած հայկական համայնքերի ներուժն ու կարողությունը ծառայեցնել Հայաստանում ամենատարբեր ոլորտների զարգացման նպատակին: Անկախ աշխարհագրական դիրքից, բոլորի հայացքները դեպի հայրենիք ուղղելու և երկար սպասված փոփոխությունը իրականացնելու գաղափարը դեռ իրականություն չէ: Together4Armenia –ն այստեղ է` իրագործելու հենց այդ փոփոխությունը:
Բարի գալուստ: Այս անվճար հարթակը միավորում և կամուրջ է հանդիսանում բոլոր այն հայերի համար, ովքեր ցանկանում են իրենց գիտելիքներն ու հմտությունները ներդնել երկրի բարեկարգ ապագայի համար: Together4Armenia-ն խրախուսում է ինտելեկտուալ կամավորությունը` կամուրջ հանդիսանալով տեղական խոստումնալից նախաձեռնությունների և սփյուռքում բնակվող մասնագետների միջև: Մեր կամուրջը նրանց համար է, ովքեր ապրում են հայրենիքից դուրս, բայց ցանկանում են իրենց ներդրումն ունենալ հայրենիքում իրականացվող նորարարական ծրագրերում: Այս կամուրջի երկու կողմերում կանգնած անհատներն ու կազմակերպությունները համախմբվում են մեկ գաղափարի` Հայաստանն առաջատար երկիր դարձնելու շուրջ: Իսկ այդ ամենն իրականացելու համար ընդամենը անհրաժեշտ են ճիշտ գործիքներ:
Այս հարթակը ստեղծվել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից Եվրամիության աջակցությամբ և Առաքելություն Արևելք Հայաստանի հետ համագործակցությամբ: Տեղական կազմակերպությունների և աշխարհասփյուռ բոլոր հայ փորձագետների համար նախատեսված այս հարթակը պարզ է, գրավիչ ու մատչելի: Պատկերացրեք այն որպես վիրտուալ կամուրջ, որի մի կողմում միջազգային մասնագետներն են, մյուսում` հայաստանյան ծրագրերը: Սա բացառիկ հնարավորություն է բոլոր այն անհատների համար, ովքեր կարող են իրենց մասնագիտություններին համապատասխան ոլորտներում առաջարկել ծառայություններ, որոնց միջոցով տեղական կազմակերպությունները կկարողանան զարգացնել և ամրապնդել հայկական համայնքները` բարօրրություն բերելով հայ ընտանիքներին, երեխաներին և առհասարական քաղաքացիական հասարակությանը:
Այս կայքն ինքնին հանդիսանում է բազմաթիվ հնարավոր համագործակցությունների հարթակ, որը ևս մեկ անգամ կարևորում և ամրապնդում է Հայաստան-Սփյուռք կապերն ու հարաբերությունները: Այս իմաստով Together4Armenia-ն բացառիկ է իր տեսակի մեջ: Այն ոչ միայն կապ է ապահովում համապատասխան մասնագետի և նախաձեռնության միջև, այլև միավորում է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող երկու կողմերի, որոնք ունեն ընդհանուր արժեքներ, ցանկություններ, կարիքներ և հետաքրքրություններ:
Սա բացառիկ հնարավորությունն է լրացնելու այն բացը, որը տարիներ շարունակ եղել է մեր կողքին: Վերջին տասնամյակում հայերն իհարկե գրանցել են բազմաթիվ հաղթանակներ ոչ միայն սփյուռքում, այլև հայրենիքում: Այդ ձեռքբերումները կրկնապատկելու համար Together4Armenia-ն ստանձնել է այս երկու կողմերի միջև կամուրջ հանդիսանալու պարտականությունը: Իսկ դա նշանակում է, որ դուք կարող եք օգտվել հնարավորությունից, կանգնել կամուրջի ճիշտ կողմում և դառնալ երկար սպաված փոփոխության կարևոր մասերից մեկը:
Հայաստանն ունի բացառիկ նախագծեր իրականացնելու հիանալի հնարավորություն: Այդ ամենի համար ընդամենը պետք է միավորել ճիշտ մարդկանց և ստեղծել պայմաններ արդյունավետ համագործակցության համար: Together4Armenia-ն կոչված է իրականացնելու հենց այդ առաքելությունը` հանուն Հայաստանի զարգացման:
ստեղծել այն կամուրջը, որը կապահովի այս համագործակցությունների աճն ու զարգացումը: Անկախ նրանից դուք փնտրում եք ծրագիր, որն ամջողբությամբ կհամարապասխանի ձեր հմտություններին կամ փորձագետ, ով կապահովի ձեր ծրագրի կայունությունը, համոզվա՛ծ եղեք, որ հաղթանակի լավագույն գրավականը հաղորդկացման ճիշտ եղանակն է: Իսկ այդ եղանակը ձեզ համար ապահովում է Together4Armenia-ն:
Միացեք Together4Armenia-ի կարևոր և խոստումնալից առաքելությանն այսօր: Նախորդ տասնամյակում իհարկե հաջողություններն ու ձեռբերումները հայրենիքում շատ էին, բայց այս ամենը միայն սկիզբն է այն կարևոր առաքելության, որի մասնակիցը պիտի լինենք բոլորս: Սա բացառիկ հնարավորություն է սփյուռքի ողջ ներուժը, մասնագիտական կարողությունն ու ցանկությունը մեկ վայրում միավորելու և այն ի բարօրրություն հայրենիքի զարգացմանն օգտագործելու համար:
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: