Ինչպես է գործում հարթակը

Եթե դուք փորձագետ եք և փնտրում եք տարբերակներ հայաստանյան հասարակական կազմակերպություններում ձեր մասնագիտական աջակցությունն ունենալու համար կամ Հայաստանում ունեք հասարակական կազմակերպություն և հաջողության հասնելու համար ձեզ պակասում են բարձր որակավորում ունեցող միջազգային մասնագետների փորձն ու գիտելիքները, ապա պարզապես ստեղծեք ձեր ավճար անձնական էջը Together4Armenia-ում ու դարձեք մեր մեծ ընտանիքի անդամը: Ուշադիր հետևեք հարցերին և դրանք կօգնեն ձեզ ևս մեկ անգամ համոզվել, որ այս նոր համագործակցությունն ամբողջությամբ համապատասխանում է ձեր նպատակներին ու սպասելիքներին:

Ո՞վ է փորձագետը

Դուք ապրում եք արտասահմանում, ցանկանում եք ձեր մասնագիտական ներդրումն ունենալ հայրենիքում, բայց չգիտեք ինչպե՞ս սկսել այն: Թույլ տվեք շտապել և տեղեկացնել ձեզ, որ դուք հայտնվել եք ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում: Together4Armenia-ն բաց է բոլոր այն նախաձեռնությունների համար, որոնք զարկ են տվել Հայաստանի զարգացմանն ամենատարբեր ոլորտներում՝ կրթությունից մինչև գյուղատնտեսություն, նորարարական տեխնոլոգիաներից մինչև արդյունաբերություն: Հարթակը ձեր ներբեռնած ինֆորմացիան կօգտագործի, որպեսզի այս բազմաշերտ կառույցում գտնի ձեր հետաքրքրություններին ու սպասելիքներին համապատասխան ոլորտն ու նախաձեռնությունը:

Ինչպե՞ս դառնալ փորձագետ

Ստեղծե՛ք Ձեր անձնական էջը

Անցե՛ք Արագ Գրանցման քայլերով ու ստեղծե՛ք Ձեր անձնական էջը ընդամենը 5 րոպեում: Մենք կուսումնասիրենք Ձեր անհատական էջը, կակտիվացնենք այն 24 ժամվա ընթացքում ու կծանուցենք Ձեզ այդ մասին:

Լրացրե՛ք Ձեր անձնական էջը

Ի՞նչ կարող են իմանալ հայաստանյան նախաձեռնությունների ղեկավարները ձեր մասին: Նկարագրեք ձեզ, ձեր մասնագիտական փորձը և այն փոփոխությունը, որ ցանկանում եք տեսել Հայաստանում:

Կապ հաստատեք

Եթե արդեն ստեղծել եք ձեր անձնական էջը, կարող եք գրանցված ծրագրերի ցանկից ընտրել այն նախաձեռնությունը, որն ամենաշատը հետաքրքրեց ձեզ: Ի դեպ, հարթակն ունի նաև հաղորդագրություն թողնելու հնարավորություն, այնպես որ անհրաժեշտության դեպքում կարող եք կապ հաստատել ծրագրի ղեկավարների հետ և ձեր հնարավոր համագործակցության մասին իմանալ ավելին:

Սկսեք Ձեր համագործակցությունը

Ձեր համագործակցությունը հայաստանյան այս կամ այն ծրագրի հետ սկսվում է այն պահից, երբ երկու կողմերը համաձայնվում են աշխատել միասին: Եթե հավանել եք նախագիծն ու պատրաստ եք տրամադրել ձեր մասնագիտական խորհրդատվությունը, ապա սեղմեք <<Դարձիր փորձագետ>> կոճակն ու միացիր Հայաստանի ապագան այսօր կերտող էնտուզիաստների խմբին: Ձեր մասնագիտական աջակցությունն ապահովելու, ընդհանուր նպատակների և սպասելիքների մասին կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկելու համար կարող եք կապ հաստատել սկայպով, այցելել Հայաստան ու անձամբ շփվել նրանց հետ կամ պարզապես խոսել հեռախոսով: Վստահ եղեք` ապագայում սպասվող հաջողություններն ու ձեռբերումները հենց ձեր ձեռքում են:

ԻՆՉՈ՞Ւ ԴԱՌՆԱԼ ՓՈՐՁԱԳԵՏ

Առաջնորդություն

Together4Armenia-ն իր փորձագետներին առաջարկում է մի շարք առավելություններ: Ձեր ներգրավվածությունը կապահովի այն յուրահատուկ ճանապարհը, որի միջոցով կկարողանաք հայրենիքում ներդրում ունենալ: Ի դեպ դուք կարող եք հետևել ու անձամբ տեսնել ձեր իրակացրած ազդեցության արդյունքը: Այդ ամենից բացի, այս հարթակը կապահովի նաև տարբեր երկրներում բնակվող հայ մասնագետների միջև նոր կապեր հաստատելու բացառիկ հնարավորություն:

Մշտադիտարկման հմտություններ

Հայաստանյան նախաձեռնությունների հետ աշխատանքը հնարավորություն կտա նաև զարգացնել մոնիտորինգային հմտությունները, ինչը կարող է նոր ձեռքբերում լինել թե ձեր գործընկերոջ և թե ձեր կարիերայի զարգացման համար:

Սոցիալական ազդեցություն

Այս հարթակը նպաստում է հայաստանյան ծրագրերի բովանդակային ընկալմանը և դրա հետ մեկտեղ առաջարկում է ավելի լայն շրջանակների վրա ազդեցություն ունենալու հնարավորություն:

Ի՞նչ է ծրագիրը

Դուք ղեկավարում եք առաջատար նախագիծ Հայաստանում և փնտրում եք միջազգային որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր կօգնեն ձեզ զարգացնել ձեր ծրագիրն ու գրանցել լուրջ ձեռքբերումնե՞ր: Դուք ճիշտ վայրում եք: Բարի գալուստ միջազգային գիտելիքի և հմտության ակումբ:

Ինչպե՞ս գրանցել ծրագիր

Ստեղծեք Ձեր անձնական էջը

Անցե՛ք Արագ Գրանցման քայլերով ու ստեղծե՛ք Ձեր անձնական էջը ընդամենը 5 րոպեում: Մենք կուսումնասիրենք Ձեր անհատական էջը, կակտիվացնենք այն 24 ժամվա ընթացքում ու կծանուցենք Ձեզ այդ մասին: Ակտիվացումից հետո ցանկացած ժամանակ դուք կարող եք մուտք գործել ու ավելացնել մեկ կամ ավելի ծրագրային նախաձեռնություններ:

Պատմե՛ք Ձեր նախաձեռնության մասին

Ի՞նչ կարող են սփյուռքի փորձագետներն իմանալ ձեր նախաձեռնության մասին: Ի՞նչ փորձագետ եք փնտրում: Անձանական էջը ստեղծելիս հստակ ներկայացրեք մասնագիտական անհրաժեշտ բոլոր հմտությունները ձեր նախագծին համապատասխան լավագույն փորձագետին գտնելու համար:

Կապ հաստատեք

Կա՛պ հաստատեք սփյուռքի այն փորձագետի հետ, ով ամենաշատն է համապատասխանում ձեր նախագծին: Ուղարկե՛ք նրան հաղորդագրություն` հայտնելով ձեր ցանկությունը նախագծի շրջանակում միասին աշխատելու մասին: Եղե՛ք հետևողական և պարզեք` արդյոք փորձագետը ցանկանում է իր գիտելիքով ու աշխատանքային փորձով օգնել ձեր ծրագրին:

Սկսեք Ձեր համագործակցությունը

Եթե դուք և ձեր ընտրած փորձագետը եկել եք համաձայնության և գտել եք համագործակցության ընդհանուր եզրեր, ապա կարող եք սկսել ձեր նախագիծը զարգացնելու և նոր ձեռքբերումներ գրանցելու խոստումնալից ուղին: Սեղմեք «Հաստատել Փորձառությունը» կոճակը: Հենց այստեղից էլ կսկսվի ձեր համագործակցությունը: Եղեք ակտիվ, հաղորդակցվող և նախաձեռնող այս ամենից լավագույնը քաղելու և Հայաստանն իր բոլոր հնարավորություններով հանդերձ ներկայացնելու համար:

ԻՆՉՈ՞Ւ ԳՐԱՆՑԵԼ ՁԵՐ ԾՐԱԳԻՐԸ ՄԵՐ ՀԱՐԹԱԿՈՒՄ

Կարողությունների զարգացում

Սփյուռքի մասնագետներին տեղական նախաձեռնություններում ներգրավելու հարցում ամենադժվար փուլը երբեմն կարող է լինել հաղորդակցությունը: Այդ բացը լրացնելու համար Together4Armenia-ն ստեղծել է բացառիկ հնարավորություն նշանակալից գործընկերություն ստեղծելու և այն ստեղծարար ու նորարարական լուծումներով ամրապնդելու համար:

Միջազգային կապերի հաստատում

Օգտագործիր քեզ ընձեռնված հնարավորությունը և իմացիր ավելին Հայաստանի և սփյուռքի միջև ստեղծված կապերի միջոցով իրականացվող տարբեր ծրագրերի և նախագծերի մասին: Այս հարթակի հնարավորությունների ամբողջական ծավալի բացահայտումը քո ձեռքերում է միայն:

Սոցիալական ազդեցություն

Ձեր նախաձեռնության ձեռքբերումներն անմիջականորեն ազդում են Հայաստանի զարգացման վրա: Սկսելով այս ճամփորդությունը մեզ հետ` դուք կբազմապատկեք ձեր ներդրումը տեղական ծրագրերում, որն էլ իր հերթին կամրապնդի իր դիրքերը` նոր շունչ բերելով քաղաքացիական հասարակության զարգացմանը:

Հաճախ Տրվող Հարցեր
Ի՞նչ է Together4Armenia-ն:
Together4Armenia –ն անվճար հարթակ է, որը նախատեսված է ամբողջ հայության մասնագիտական փորձն ու հմտությունները մեկ վայրում կենտրոնացնելու և այդ ամենը տեղական կազմակերպություններին փոխանցելու համար:
Ո՞վ կարող է դառնալ փորձագետ:
Հայաստանում և արտասահմանում բնակվող բոլոր այն հայերը, ովքեր նշված ոլորտներում ունեն աշխատանքային փորձ և պատրաստ են կամավորական սկզբունքով առցանց կամ ուղիղ կապով իրենց հմտությունները ներդնել տեղական կազմակերպությունների զարգացման գործում, կարող են Together4Armenia հարթակում գրանցվել որպես փորձագետ:
Ո՞վ կարող է ներբեռնել նախագիծ:
Յուրաքանչյուր ոք, ակտիվ քաղաքացիների խումբ, մեկնարկային նախագիծ, ՀԿ կամ հիմնադրամ, որն ունի ծրագիր և օժանդակության կարիք նշված ոլորտներում, կարող է գրանցել իր ծրագիրն ու փորձագետի հայտարարություն տալ:
Ո՞ր կազմակերպությունների շնորհիվ է ստեղծվել Together4Armenia-ն:
Այս հարթակը ստեղծվել է Հայաստանում ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից` Եվրամիության համաֆինանսավորմամբ և Առաքելություն Արևելք Հայաստանի հետ համագործակցությամբ:
Արդյո՞ք T4A-ն անվճար հարթակ է:
Together4Armenia-ն ամբողջությամբ անվճար հարթակ է, որը որևէ տեսակի վճար կամ անդամավճար չի պահանջում ոչ նախագծի ղեկավարից և ոչ էլ փորձագետից: Իսկ բացառիկ դեպքերում TFA-ը կարող է փորձագետներին օժանդակել Հայաստան ժամանելու համար:
Փորձագետի համար
Գրանցվելու և էջը ղեկավարելու կանոնները:
Ո՞ր լեզվով գրանցվել:

Դուք կարող եք ձեր անհատական էջը լրացնել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կամ միայն մեկ լեզվով և մյուս տարբերակների թարգմանության համար դիմել մեր աջակցման թիմին: 3 լեզվով ձեր անձնական էջի հասանելիությունը կապահովի բարձր դիտողականություն և հասանելի կլինի բոլորին:

Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ էջի ակտիվացման համար:

Գրանցումից 24 ժամ անց դուք կստանաք ծանուցում ձեր էջը ակտիվացնելու, մերժելու կամ հավելյալ ինֆորմացիա տրամադրելու մասին:

Ինչո՞ւ է իմ հարցումը մերժվել:

Ձեր հարցումը կարող է մերժվել, եթե դուք 18 տարեկանից փոքր եք, չեք տրամադրել ձեր մասին անհրաժեշտ նվազագույն ինֆորմացիան կամ չունեք համապատասխան փորձ և գիտելիքներ մեր կամավորների շարքում ընդգրկվելու համար: Այս պայմանները վերաբերում են փորձագետի էջին:

Ինչպե՞ս կարող եմ փոփոխել իմ էջը:

Դուք կարող եք փոփոխություններ կատարել ձեր էջի հաստատումը ստանալուց անմիջապես հետո: Էլ. փոստով ձեզ ուղարկված հասցեով մտեք ձեր էջը և <<Խմբագրման գործիքներ>> կոճակի օգնությամբ կատարեք անհրաժեշտ փոփոխությունները:

Չեմ կարող մուտք գործել իմ էջ:

Եթե դուք չեք կարողանում մուտք գործել ձեր էջ, ապա սեղմեք <<Ես մոռացել եմ իմ գաղտնաբառը>> կոճակը: Ընտրեք այնպիսի ծածկագիր, որը մինչև հիմա չեք օգտագործել այս էջի համար:
Եթե դեռ դժվարանում եք մուտք գործել ձեր էջ, ապա կապ հաստատեք մեզ հետ նշված հասցեով` [email protected]

Ինչպե՞ս ապակտիվացնել էջը:

Եթե ցանկանում եք ապակտիվացնել ձեր էջը, ապա վերևի հատվածում սեղմեք <<Ապակտիվացնել>> կոճակն ու հետևեք քայլերի հերթականությանը էջի ապակտիվացումը հաստատելու համար: Եթե ձեր էջը ակտիվ չէ, ապա նախագծի ներկայացուցիչները չեն կարող գտնել և կապ հաստատել ձեզ հետ: Դուք կարող եք վերաակտիվացնել ձեր էջը ցանկացած ժամանակ պարզապես էլ. փոստի և գաղտնաբառի միջոցով կրկին մուտք գործելով էջ և տեղեկացնելով էջի ակտիվացման մասին:

Աջակցել ծրագրին կամավորական սկզբունքով
Ինչպե՞ս գտնել ծրագիր:

Մեր ինքնուրույն որոնողական համակարգը <<Ծրագիր էջ>>-ում կօգնի ձեզ գտնել նախագիծ, որը համապատասխանում է ձեր փորձին և հմտություններին:
Պարզապես անցեք արդեն զտված ծրագրերով, ուսումնասիրեք դրանք, նպատակներն ու կարիքները ու սկսեք համագործակցությունը այն նախագծի հետ, որի զարգացման համար կցանկանաք ունենալ ձեր մասնագիտական ներդրումը:

Կարելի՞ է կամավորական սկզբունքով օգնել մեկից ավելի ծրագրի:

Եթե ձեր մասնագիտական հմտությունները համապատասխանում են ձեր ընտրած ծրագրերին և դուք կարող եք հասանելի լինել ծրագրերի համար այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, ապա կարող եք ներգրավվել այնքան նախագծի մեջ, որքան ցանկանում եք:

Կարո՞ղ է փորձագետը օժանդակել ծրագրին, եթե տվյալ ոլորտում չունի անհրաժեշտ աշխատանքային փորձ:

Դուք կարող եք կամավորական սկզբունքով օգնել, եթե համապատասխան ոլորտում ունեք ամենաքիչը մեկ տարվա աշխատանքային փորձ: Ամեն դեպքում վերջնական որոշումը կկայացնի ծրագրի ղեկավարը` կախված աշխատանքի բարդությունից:

Կամավորություն ուղիղ կապով թե՞ առցանց

Together4Armenia հարթակում դուք կարող եք կամավորություն անել առցանց կամ ժամանել Հայաստան և ձեր ծառայությունները մատուցել հենց այստեղ:
Գրանցվելիս ևս մեկ անգամ ստուգեք ձեր խորհրդատվության նախընտրելի միջոցների տարբերակները: Այդ ինֆորմացիան ծրագրի ղեկավարին կօգնի հստակ պատկերացում ունենալ նախատեսված աշխատանքի իրականացման տարբերակների մասին:

Հաղորդակցություն
Կապը փորձագետի և ծրագրի միջև

Together4Armenia-ն հարթակ է, որը գովազդում, խրախուսում և ստեղծում է հնարավորություն ուղիղ կապ հաստատելու ծրագրի ղեկավարի և փորձագետի միջև: Այն տեղի է ունենում փորձագետի մասնագիտական կարողություններն ու ծրագրի կարիքները իրար համապատասխանեցնելու միջոցով:
Թե փորձագետը և թե նախագծի ղեկավարը ունեն հաղորդագրություն թողնելու հնարարավորություն, որի միջոցով նրանք կարող են շփվել միմիանց հետ և ավելի մանրամասն քննարկել հնարավոր համագործակցության տարբերակները:
Together4Armenia-ն որևէ պատասխանատվություն չի կրում, եթե կողմերից մեկը որոշում է չպատասխանել իրեն ուղղված նամակներին:

Ինչպե՞ս հաղորդակցվել ծրագրի ղեկավարի հետ:

Ծրագրի ղեկավարի հետ կապ հաստատելու ամենահեշտ տարբերակը հարթակի միջոցով առաջարկվող զրուցակցի գործիքներից օգտվելն է:

Ինչպե՞ս հաղորդակցվել T4A թիմի հետ:

Մեզ հետ կապ հաստատելու համար կարող եք էլ. նամակ ուղարկել [email protected] հասցեին, գրել Facebook մեր էջին կամ պարզապես զանգահարել +374 … … … համարին:

Կարելի՞ է մերժել ծրագիրը:

Դուք կարող եք մերժել ծրագիրը, եթե փոխել եք ձեր որոշումը կամ ծրագրերը և հասկացել եք, որ չեք ցանկանում աշխատել այդ ծրագրի համար և այդ թիմի հետ:
Այս դեպքում փորձագետը պատասխանատվություն է կրում հարթակի միջոցով ծրագրի ղեկավարի հետ կապ հաստատելու և այդ մասին նրան հայտնելու համար:
Խնդրում ենք նաև հիշել, որ հրաժավելու ձեր պատճառների մասին իմանալը կարող է հետագայում օգնել նաև ծրագրի կայացմանը:

Արդյո՞ք ծրագրի ղեկավարը պարտավոր է ընդունել փորձագետի խորհուրդատվությունը:

Դուք պարտավոր չեք ընդունել փորձագետի խորհուրդը, եթե կարծում եք, որ այն որևէ կերպ չի օժանդակում ծրագրի կայացմանը:
Բայց խնդրում ենք հիշել, որ դուք պատասխանատվություն եք կրում այդ մասին նրան ասելու և պատճառները բացատրելու համար:

Կամավորը քա՞նի ժամ պետք է աշխատի ծրագրի համար:

Սովորաբար ծրագրի ղեկավարները ծրագիրը գրանցելիս հստակ նշում են կարիքներն ու դրանց համար նախատեսված խորհրդատվության իրականացման ժամկետները:
Այնուամենայնիվ, դուք կարող եք ծրագրի ղեկավարի հետ ևս մեկ անգամ հստակեցնել ձեր աշխատանքային գրաֆիկը:

Վճար և Պահանջներ
Արդյո՞ք անհրաժեշտ է վճարել T4A-ում գրանցվելու համար:

Together4Armenia-ում գրանցվելը բացառապես անվճար է: Այն չունի նաև անդամավճար:

Արդյո՞ք T4A-ը որևէ գումար է գանձում փորձագետներից:

Together4Armenia-ում գրանցվելը բացառապես անվճար է: Փորձագետից այն չի գանձում նաև անդամավճար:

Ծրագրի համար
Գրանցվելու և էջը ղեկավարելու կանոնները:
Ո՞ր լեզվով գրանցվել:

Դուք կարող եք ձեր անհատական էջը լրացնել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կամ միայն մեկ լեզվով և մյուս տարբերակների թարգմանության համար դիմել մեր աջակցման թիմին: 3 լեզվով ձեր անձնական էջի հասանելիությունը կապահովի բարձր դիտողականություն և հասանելի կլինի բոլորին:

Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ էջի ակտիվացման համար:

Գրանցումից 24 ժամ անց դուք կստանաք ծանուցում ձեր էջը ակտիվացնելու, մերժելու կամ հավելյալ ինֆորմացիա տրամադրելու մասին:

Ինչո՞ւ է իմ հարցումը մերժվել:

Ձեր հարցումը կարող է մերժվել, եթե դուք չեք տրամադրել ձեր էջի անհրաժեշտ նվազագույն ինֆորմացիան, T4A պայմանների համաձայն կասկած եք հարուցել կամ ծանուցումը ստանալուց հետո նշված ժամանակահատվածում չեք լրացրել անհրաժեշտ ինֆորմացիան:

Ինչպե՞ս կարող եմ փոփոխել ծրագրի էջը:

Դուք կարող եք փոփոխություններ կատարել ձեր էջի հաստատումը ստանալուց անմիջապես հետո: Էլ. փոստով ձեզ ուղարկված հասցեով մտեք ձեր էջը և <<Խմբագրման գործիքներ>> կոճակի օգնությամբ կատարեք անհրաժեշտ փոփոխությունները:

Չեմ կարող մուտք գործել իմ էջ:

Եթե դուք չեք կարողանում մուտք գործել ձեր էջ, ապա սեղմեք <<Ես մոռացել եմ իմ գաղտնաբառը>> կոճակը: Ընտրեք այնպիսի ծածկագիր, որը մինչև հիմա չեք օգտագործել այս էջի համար:
Եթե դեռ դժվարանում եք մուտք գործել ձեր էջ, ապա կապ հաստատեք մեզ հետ նշված հասցեով` [email protected]

Ինչպե՞ս ապակտիվացնել էջը:

Եթե ցանկանում եք ապակտիվացնել ձեր էջը, ապա վերևի հատվածում սեղմեք <<Ապակտիվացնել>> կոճակն ու հետևեք քայլերի հերթականությանը էջի ապակտիվացումը հաստատելու համար: Եթե ձեր էջը ակտիվ չէ, ապա փորձագետները չեն կարող գտնել և կապ հաստատել ձեզ հետ: Դուք կարող եք վերաակտիվացնել ձեր էջը ցանկացած ժամանակ պարզապես էլ. փոստի և գաղտնաբառի միջոցով կրկին մուտք գործելով էջ և տեղեկացնելով էջի ակտիվացման մասին:

Ինչպե՞ս ներբեռնել մի քանի ծրագիր:

Դուք կարող եք ներբեռնել բոլոր այն ծրագրերը, որոնք ունենան հավելյալ փորձագետի օժանդակության կարիք:
և հիշեք, որ յուրաքանչյուր ծրագիր ներբեռնելուց հետո կհայտնվի ձեր էջում միայն հաստատվելուց հետո: Դուք կստանաք ծանուցում ինֆորմացիան փոփոխելու, այն ամբողջական դարձնելու համար կամ հաստատման մասին:

Որքա՞ն ժամանակ կարող են ծրագրերը լինել հասանելի:

Ձեր ծրագիրն այս հարթակում կարող է հասանելի լինել 1 տարի: Յուրաքանչյուր 6 ամիսը մեկ դուք կստանաք ծանուցում այն թարմացնելու մասին: Որքան հաճախ թարմացնեք ձեր ծրագիրն այդքան արագ կգտնեք համապատասխան փորձագետներ:

Փորձագետի ներգրավվածություն
Ինչպե՞ս գտնել փորձագետ:

Մեր ինքնուրույն որոնողական համակարգը << Փորձագետ էջում>> կօգնի ձեզ գտնել փորձագետ, որի մասնագիտական հմտությունները համապատասխանում են ձեր ծրագրի կարիքներին:
Պարզապես անցեք արդեն զտված փորձագետների ցանկով և ուսումնասիրեք դրանք: Ձեզ անհրաժեշտ փորձագետին գտնելուց անմիջապես հետո կապ հաստատեք նրա հետ և սկսեք ձեր համագործակցությունը:

Քա՞նի փորձագետ կարելի է ընդգրկել մեկ նախագծի մեջ:

Բոլոր այն փորձագետները, որոնց գիտելիքներն ու աշխատանքային փորձը համապատասխանում են ձեր ծրագրին և համաձայնել են կամավորական սկզբունքով օժանդակել դրա զարգացմանը, կարող են ներգարվվել նախագծում:

Ո՞ր փորձագետին ընտրել:

Դուք կարող եք ընտրել այն փորձագետին, որին ավելի շատ եք նախընտրում և մերժել մյուսին, ով այնուամենայնիվ պատրաստ է կամավորական սկզբունքով ներգարվվել ձեր ծրագրում: Պարզապես մերժելուց առաջ հստակ նշեք դրա պատճառները:

Հաղորդակցություն
Կապը փորձագետի և ծրագրի միջև

Together4Armenia-ն հարթակ է, որը գովզադում, խրախուսում և ստեղծում է հնարավորություն ուղիղ կապ հաստատելու ծրագրի ղեկավարի և փորձագետի միջև: Այն տեղի է ունենում փորձագետի մասնագիտական կարողություններն ու ծրագրի կարիքները իրար համապատասխանեցնելու միջոցով:
Թե փորձագետը և թե նախագծի ղեկավարը ունեն հաղորդագրություն թողնելու հնարարավորություն, որի միջոցով նրանք կարող են շփվել միմիանց հետ և ավելի մանրամասն քննարկել հնարավոր համագործակցության տարբերակները:
Together4Armenia-ն որևէ պատասխանատվություն չի կրում, եթե կողմերից մեկը որոշում է չպատասխանել իրեն ուղղված նամակներին:

Ինչպե՞ս հաղորդակցվել փորձագետի հետ:

Փորձագետի հետ հաղորդակցվելու և հարցերը քննարկելու լավագույն տարբերակը հարթակի կողմից առաջարկվող զրուցակցի գործիքն է:

Ինչպե՞ս հաղորդակցվել T4A թիմի հետ:

Մեզ հետ կապ հաստատելու համար կարող եք էլ. նամակ ուղարկել [email protected] հասցեին, գրել Facebook մեր էջին կամ պարզապես զանգահարել +374 … … … համարին:

Կարելի՞ է մերժել փորձագետին:

Դուք կարող եք մերժել փորձագետին, եթե նախատեսված համագործակցության պայմանները փոփոխվել են կամ հասկացել եք, որ չեք ցանկանում շարունակել աշխատանքը տվյալ փորձագետի հետ:
Այս դեպքում ծրագրի ղեկավարը պատասխանատվության է կրում հարթակի միջոցով փորձագետի հետ կապ հաստատելու և այդ մասին նրան հայտնելու համար:
Խնդրում ենք նաև հիշել, որ հրաժավելու ձեր պատճառների մասին իմանալը կարող է հետագայում օգնել նաև փորձագետին:

Վճար և Պահանջներ
Արդյո՞ք անհրաժեշտ է վճարել T4A-ում գրանցվելու համար:

Together4Armenia-ում գրանցվելը բացառապես անվճար է: Այն չունի նաև անդամավճար:

Արդյո՞ք T4A-ը որևէ գումար է գանձում ծրագրի ղեկավարիներից:

Together4Armenia-ում գրանցվելը բացառապես անվճար է: Ծրագրի ղեկավարներից այն չի գանձում նաև անդամավճար:

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: