Սույն գաղտնիության քաղաքականությունը հանդիսանում է Օգտագործման կանոնների բաղկացուցիչ մասը՝ Միավորված Ազգերի Կազմակերպության Մանկական Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (այսուհետ՝ «ՅՈՒՆԻՍԵՖ») և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (Հայաստան) Հիմնադրամի (այսուհետ՝ «ՀԲԸՄ») (ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀԲԸՄ-ն այսուհետ միասին՝ «Մենք») միջև իրավաբանորեն պարտադիր համաձայնություն։ Սույն քաղաքականության մեջ հատուկ չսահմանված, մեծատառով գրված եզրույթներն ունեն Օգտագործման կանոններով դրանց տրված նշանակությունը։
Սույն գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ «Քաղաքականություն») նպատակ ունի տեղեկացնել Մեր օգտատերերին (այսուհետ՝ «Օգտատերեր», «Ձեր» կամ «Դուք») Հարթակի Օգտատերերից Մեր կողմից ստացվող տեղեկատվության հավաքման, օգտագործման և բացահայտման վերաբերյալ Մեր քաղաքականությունների և գործընթացների մասին։ Սույն Քաղաքականությունը չի կիրառվում կայքերի, հավելվածների կամ ծառայությունների նկատմամբ, որոնք պարունակում են կամ հղում են կատարում գաղտնիության այլ քաղաքականությունների կամ հայտարարությունների։ Մենք պատասխանատվություն չենք կրում երրորդ անձանց գործողությունների, նրանց կայքերի բովանդակության, նրանց կողմից Ձեր տրամադրած տեղեկատվության օգտագործման համար կամ որևէ պրոդուկտների կամ ծառայությունների համար, որոնք նրանք կարող են առաջարկել։ Այդպիսի կայքերին հղումները ոչ մի կերպ չեն ենթադրում Մեր հովանավորչությունը կամ փոխկապակցվածությունն այդպիսի անձանց հետ։
Մուտք գործելով և օգտագործելով Հարթակը՝ Դուք բացահայտ կերպով և անհետկանչելիորեն համաձայնում եք սույն Քաղաքականությանը համապատասխան Հարթակ մուտք գործելու և օգտագործելու կապակցությամբ Մեր կողմից Ձեզնից ստացվող տեղեկատվության հավաքմանը, օգտագործմանը և բացահայտմանը։
Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն Գաղտնիության քաղաքականությունը։ Խնդրում ենք մուտք չգործել Հարթակ, եթե այդպես չեք արել կամ եթե համաձայն չեք սույն Գաղտնիության քաղաքականությանը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը պահպանում է ցանկացած ժամանակ իր հայեցողությամբ սույն Քաղաքականությունը թարմացնելու, փոփոխելու և ձևափոխելու իր իրավունքը՝ փոփոխությունները տեղադրելով հետևյալ կայքում՝ www.together4armenia.am։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարող է, բայց ոչ անհրաժեշտաբար, Ձեզ տալ այդ մասին լրացուցիչ ծանուցում, ինչպես օրինակ՝ էլ․ փոստի կամ Հարթակում նամակագրության միջոցով։ Եթե Դուք շարունակեք օգտագործել Հարթակը (անկախ Մեր կողմից Ձեզ վերը նշված կարգով տրված լրացուցիչ ծանուցումից) թարմացումները, փոփոխությունները և ձևափոխումները տեղադրելուց հետո, Դուք դրանով բացահայտորեն և անհետկանչելիորեն համաձայնում և ընդունում եք թարմացումները, փոփոխությունները և ձևափոխումները։ Բացառությամբ եթե այլ բան է սահմանված, բոլոր փոփոխված պայմաններն ինքնաբերաբար ուժի մեջ կմտնեն դրանց սկզբնական տեղադրման օրվանից։
Եթե որևէ պահի Դուք չեք համաձայնում այդ պահին գործող Գաղտնիության քաղաքականությանը կամ դրա որևէ մասին, Հարթակն օգտագործելու Ձեր լիցենզիան անմիջապես կդադարեցվի, և Դուք պարտավոր եք անհապաղ դադարեցնել Հարթակի օգտագործումը։
Ընդհանուր առմամբ Դուք կարող եք դիտել Հարթակն առանց Մեզ ասելու, թե Դուք ով եք կամ բացահայտելու Ձեր մասին որևէ անձնական տեղեկատվություն։ Միակ տեղեկատվությունը, որը Մենք հավաքում ենք ընդհանուր դիտման ժամանակ, ստանդարտ սերվերի լոգ ֆայլերից հավաքվող տեղեկատվությունն է։ Դրանք ներառում են Ձեր IP (Internet Protocol) հասցեն, դոմենային անվանումը, բրաուզերի տիպը, օպերացիոն համակարգը և տեղեկատվությունը, ինչպես օրինակ՝ կայքը որից հղումով Դուք անցել եք Մեր մոտ, Ձեր ներբեռնած ֆայլերը, Ձեր այցելած էջերը և այդ այցելությունների ամսաթվերը/ժամերը։
Այնուամենայնիվ, որոշ դեպքերում Ձեզանից կարող է պահանջվել կամ Դուք կարող եք հնարավորություն ունենալ Մեզ տրամադրել որոշ անձնական տեղեկատվություն, ինչպես օրինակ, առանց սահմանափակման՝ Ձեր անունը, նկարը, էլ․ փոստի հասցեն, այլ կոնտակտներ, կենսագրական տվյալներ, Ձեր մասնագիտական փորձի, հմտությունների և բանիմացության վերաբերյալ կամ անձին անհատականացնող այլ տեղեկատվություն (միասին՝ «Անձնական տեղեկատվություն»)։
Ավելին, եթե Դուք ընտրում եք գրանցվել Հարթակում, Ձեզանից կպահանջվի ներկայացնել որոշակի Անձնական տեղեկատվություն։
Հարթակում որպես Փորձագետ գրանցվելու համար Ձեզանից կարող է պահանջվել Մեզ տրամադրել Ձեր անունը, թվային լուսանկարը, ծննդյան ամսաթիվը, էլ․ փոստի հասցեն, կոնտակտային համարները, կենսագրությունը, Ձեր մասնագիտական փորձի, հմտությունների և բանիմացության վերաբերյալ մանրամասն տվյալներ, սոցիալական ցանցերում հղումներ։
Որպես Ծրագրի նախաձեռնող գրանցվելու համար Ձեզ կարող է պահանջվել Մեզ տրամադրել Ձեր կամ Ձեր կազմակերպության, Ձեր ծրագրերի, ներառյալ՝ ծրագրի շրջանակի և այլ մանրամասների, հնարավոր է նաև աշխատողների անձնական տեղեկատվություն, որը կարող է ներառել, առանց սահմանափակման՝ անունները, թվային լուսանկարները, էլ․ փոստի հասցեները, կոնտակտային համարները, կենսագրությունը, մասնագիտական փորձի վերաբերյալ մանրամասն տվյալներ (ներառյալ, առանց սահմանափակման՝ աշխատանքի/ծրագրի մանրամասները, աշխատանքի շրջանակը, սեփական ներդրումը), հմտությունները և բանիմացությունը, սոցիալական կայքերում հղումներ։
Ծրագրի էջ գրանցելու կամ ստեղծելու համար Ձեզանից կարող է պահանջվել Մեզ տրամադրել Ձեր Ծրագրի մասին որոշակի տեղեկատվություն, ներառյալ, առանց սահմանափակման՝ Ծրագրի շրջանակի և այլ մանրամասների մասին տեղեկատվություն, ծրագրում ընդգրկված աշխատակիցների, կամավորների կամ գործընկերների մասին պոտենցիալ անձնական տեղեկատվություն, որը կարող է ներառել, առանց սահմանափակման՝ անունները, թվային լուսանկարները, էլ․ փոստի հասցեները, կոնտակտային համարները, կենսագրությունը, մասնագիտական փորձի (ներառյալ, առանց սահմանափակման՝ աշխատանքի/ծրագրի մանրամասների, աշխատանքի շրջանակի, սեփական ներդրումի) մասին մանրամասն տվյալներ, հմտությունների և բանիմացության մասին տեղեկատվություն, սոցիալական կայքերում հղումներ։
Ընդհանուր առմամբ, Ձեր անձնական էջում և Ծրագրի էջերում պարունակվող Անձնական տեղեկատվությունը, բացառությամբ Ձեր կոնտակտային տվյալների, հանրամատչելի են լինելու Հարթակում։ Ի լրումն, որևէ Անձնական տեղեկատվություն, որը Դուք ներառում եք Հարթակի միջոցով ուղարկվող որևէ նամակում, հասանելի կլինի Մեզ, ինչպես նաև նամակի հասցեատիրոջը։
Մենք օգտագործում ենք տեղեկատվությունը, ներառյալ, առանց սահմանափակման՝ Անձնական տեղեկատվությունը, որ Դուք տրամադրում եք, կամ Մենք հավաքում ենք Հարթակը տրամադրելու, բարելավելու և ընդլայնելու, Օգտագործման կանոններին Ձեր համապատասխանությունն ապահովելու համար։
Մենք կարող ենք օգտագործել տեղեկատվությունը, որը Մենք հավաքում ենք՝ (ա) Ձեր կողմից Հարթակի օգտագործման կապակցությամբ Ձեզ հետ կապ հաստատելու համար, ինչպես օրինակ՝ վարչական նպատակներով և Օգտագործման կանոններին Ձեր համապատասխանությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև խնդրելու Ձեր հետադարձ կապը կամ գնահատականը Ձեր կողմից Հարթակի օգտագործման կամ Ծրագրերում ներգրավվածության կամ Ծրագրերի առնչությամբ կամ այլապես Հարթակի միջոցով նախաձեռնված և/կամ իրականացված այլ ծրագրերի վերաբերյալ, (բ) իրականացնել կամ պատասխանել Ձեր հարցումներին և Ձեզ ուղարկել ծանուցում կամ Ձեր խնդրած այլ հաղորդակցությունը, (գ) ծանուցել Ձեզ Մեր քաղաքականություններում կամ Հարթակում կարևոր փոփոխությունների մասին, (դ) կապ հաստատել Ձեզ հետ նոր և առկա առանձնահատկությունների, պրոդուկտների և ծառայությունների, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կամ ՀԲԸՄ-ի հատուկ առաջարկների, առաջխաղացումների և միջոցառումների մասին, որոնք Մեր կարծիքով Դուք կարող եք համարել հետաքրքիր, և այլ ներքին մարքեթինգային, տեղեկատվական, պրոդուկտի մշակման և առաջխաղացման նպատակներով, (ե) Հարթակի վերաբերյալ և Հարթակը բարելավելու նպատակով հետադարձ կապ խնդրելու համար, (զ) համոզվելու, որ Ձեր էջի միջոցով մուտքն իսկական է։ Բացի այդ, Մենք կարող ենք որևէ այլ օրինական նպատակներով օգտագործել տեղեկատվությունը լայն ժողովրդագրական տեղեկատվության ձևով, որն անձամբ չի անհատականացնում Ձեզ։
Երբ Մենք սույն Քաղաքականության մեջ օգտագործում ենք «Անձնական տեղեկատվություն» եզրույթը, այն կարող է ներառել ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը և այլ անունները, նկարը, հասցեն, հեռախոսի համարը, էլ․ փոստի հասցեն, իր մասնագիտական փորձի մասին մանրամասն տվյալներ, սոցիալական ցանցերին հղումներ, ինչպես նաև անձին անհատականացնող այլ տեղեկատվություն։
Ծառայության հնարավորությունների միջոցով
Մենք կարող ենք հավաքել Ձեր տեղեկատվությունը՝ կապված Հարթակի ինտերակտիվ հնարավորությունների հետ, ինչպես օրինակ՝ երբ Դուք ընտրում եք ստանալ ծանուցումներ կամ այլ հաղորդագրություն, ուղարկում եք նամակներ կամ թողնում մեկնաբանություններ Մեզ կամ այլապես Հարթակի միջոցով։
Ինտերակտիվ հղումների օգտագործման միջոցով
Հարթակը կարող է ցուցադրել գովազդային կամ այլ հղումներ (պատկերներ) երրորդ անձանց կայքերին և ծառայություններին։ Այցելելով այդպիսի հղումներով՝ Դուք կվերահասցեագրվեք դեպի ցանկալի կայք կամ ծառայություններ, իսկ Մենք կարող ենք հավաքել և վերլուծել այդպիսի հղումներով Ձեր մուտքերի վիճակագրությունը՝ միջին գումարային հիմքով։
Լոգ ֆայլերի միջոցով
Երբ Դուք մուտք եք գործում Մեր Հարթակ, Մենք հավաքում ենք ստանդարտ տեղեկատվություն Ձեր համակարգչի/սարքի մասին, ինչպես օրինակ՝ Ձեր IP հասցեն, բրաուզերի տեսակը կամ օպերացիոն համակարգի տեսակը։ Մենք օգտագործում ենք այդ տեղեկատվությունը, որպեսզի օգնենք գտնել Մեր սերվերի հետ կապված խնդիրները, կառավարել հարթակը և բարելավել դրա որակը։ Հարթակի ընդհանուր դիտման ընթացքում հավաքված տեղեկությունները օգտագործվում են Հարթակի տենդենցներն ու օգտագործումը վերլուծելու և Հարթակի օգտակարությունը բարձրացնելու համար: Այդ տեղեկատվությունը կարող է օգտագործվել լայն ժողովրդագրական տեղեկատվություն հավաքելու համար, որը Ձեզ անձամբ չի անհատականացնում։ Մասնավորապես, ՅՈՒՆԻՍԵֆ-ը կարող է որոշել Ձեր երկիրը և ֆիզիկական այլ տեղանքը՝ յուրաքանչյուր կապի ժամանակ ստացված տեղեկատվության հիման վրա։
Քուքիների և վեբ փարոսների միջոցով
Հարթակն օգտագործում է քուքիներ, որոնք տեղեկատվության փոքր մասնիկներ են, որոնք պահպանվում են Ձեր բրաուզերի կողմից Ձեր սարքի հիշողության մեջ։ Մեր քուքիներն օգտագործվում են Ձեզ որպես վերադարձող օգտատեր անհատականացնելու կամ Մեր Հարթակում փորձը բարելավելու համար։
Երրորդ անձինք, որոնք Մեր Հարթակում տեղադրում են գովազդ, ևս կարող են օգտագործել քուքիներ։ Քանզի երրորդ անձ գովազդային ընկերությունները կարող են նույնականացնել Ձեր սարքը համարով, նրանք կկարողանան ճանաչել Ձեր սարքը յուրաքանչյուր անգամ, երբ Ձեզ գովազդ են ուղարկում։ Այդ գովազդատուները կարող են օգտագործել դեպի Հարթակ Ձեր այցելությունների մասին տեղեկատվությունը՝ այնպիսի առաջարկների վերաբերյալ գովազդներ ներկայացնելու համար, որոնք կարող են Ձեզ հետաքրքիր լինել։
Մենք օգտագործում ենք նաև վեբ փարոսներ (որոնք կոչվում են նաև մաքուր GIF-եր կամ Web Bug-եր) Հարթակի այցելությունները վերլուծելու համար, ինչպես նաև HTML էլ․ նամակներում՝ ստուգելու համար՝ արդյոք այդ նամակները բացվել են, թե ոչ։ Մաքուր GIF-երը փոքր պատկերներ են՝ ներառված կայքէջերում և էլեկտրոնային նամակագրության մեջ։
Որպես կանոն Դուք կարող եք ընտրել չօգտագործել քուքիներ կամ վեբ փարոսներ Ձեր բրաուզերի կարգավորումների միջոցով։ Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք այցելել Google Ads settings կամ Digital Advertising Alliance’s Consumer Choice Tool կամ այնպիսի այլ URL, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են նշվել Մեր կողմից։
Ընդհանուր առմամբ Մենք հավաքում, պահում և օգտագործում ենք Ձեր տեղեկատվությունը Ձեզ անվտանգ, անընդհատ, արդյունավետ և անհատականացված օգտագործման փորձ ապահովելու համար։ Մենք առանց նախնական համաձայնության որևէ երրորդ անձի չենք վաճառում Հարթակում կամովին տրամադրված անձին անհատականացնող որևէ տեղեկատվություն։
Մենք կարող ենք օգտագործել Ձեզնից հավաքված տեղեկատվությունը հետևյալ մեկ կամ ավելի եղանակներով՝
Անձնական էջի տեղեկատվության բացահայտումը
Դուք հասկանում եք, որ Ձեր անձնական էջում և Ծրագրի էջերում պարունակվող ամբողջ տեղեկատվությունը կամ դրա մեծ մասը հանրամատչելի են լինելու Հարթակում։
Երրորդ անձ ծառայություններ մատուցողներ
Մենք կարող ենք օգտագործել երրորդ անձանց (կազմակերպությունների) Հարթակի հետ կապված ծառայություններ մատուցելու համար։ Այդ ծառայությունները կարող են ներառել, առանց սահմանափակման՝ սպասարկման ծառայությունները, տվյալների պահպանումը, տվյալների բազայի կառավարումը, տվյալների վերլուծությունը, վեբ վերլուծությունը, հոսթինգային ծառայությունները, հաճախորդի սպասարկման ծառայությունները և էլեկտրոնային փոստի ծառայությունները։ Նրանք պարտավոր են օգտագործել այս տեղեկատվությունը միայն Մեր համար հանձնարարությունները կատարելու համար։
Երրորդ անձանց գովազդ
Մենք ակտիվորեն չեն կիսում երրորդ անձանց հետ Անձնական տեղեկատվությունը նրանց ուղղակի մարքեթինգային նպատակների համար, քանի դեռ Դուք Մեզ չեք տվել Ձեր համաձայնությունը։ Այնուամենայնիվ, Մենք կարող ենք կիսվել երրորդ անձ գովազդատուների հետ որոշ տեխնիկական տեղեկատվությամբ (ներառյալ՝ IP հասցեները) կամ Հարթակի օգտատերերի ամփոփված տեղեկատվությամբ, ինչպես օրինակ՝ ընդհանուր ժողովրդագրական և նախապատվությունների մասին տեղեկատվությունը։ Մենք կարող ենք նաև թույլ տալ գովազդատուներին հավաքել այդպիսի տեխնիկական կամ ամփոփված տեղեկատվություն, որոնք նրանք կարող են կիսել Մեզ հետ։ Այդ տեղեկատվությունը կարող է օգտագործվել ոլորտի վերլուծության, ժողովրդագրական անձնավորման և թիրախավորված գովազդ ներկայացնելու համար։
Երրորդ անձանց գործիքներ
Հարթակը կարող է պարունակել ծառայություններ մատուցող անձանց կողմից հետևող գործիքներ։ Մենք կարող ենք օգտագործել այդ երրորդ անձանց հավելվածային ծրագրերի ինտերֆեյսները կամ Հարթակում ծրագրային ապահովման հավաքածուներ, որոնք կարող են այդպիսի երրորդ անձանց հնարավորություն տալ վերլուծել օգտատիրոջ տեղեկատվությունը։ Մինչ այս երրորդ անձինք կարող են մուտք ունենալ դեպի Ձեր Անձնական տեղեկատվություն Մեզ համար ծառայությունների մատուցման կապակցությամբ, նրանք չեն կարող օգտագործել այդ տեղեկատվությունը ծառայությունները մատուցելուց բացի որևէ այլ նպատակով։
Ձեր Անձնական տեղեկատվությունը և այլ տեղեկատվությունը կարող են հասանելի լինել և վերահսկվել ըստ անհրաժեշտության՝ Հարթակին մուտք ապահովելու և Հարթակն օգտագործելու համար և կարող են բացահայտվել՝ (i) եթե Մենք բարեխղճորեն կարծում ենք, որ Մենք պարտավոր ենք բացահայտել տեղեկատվությունն ի պատասխան որևէ իրավական գործընթացի (օրինակ՝ դատարանի վճռի), (ii) բավարարելու որևէ կիրառելի օրենքների կամ կարգավորումների պահանջները, (iii) եթե Մենք կարծում ենք, որ Հարթակն օգտագործվում է անօրինական գործունեություն իրականացնելու համար, ներառյալ՝ հայտնելու այդպիսի գործունեության մասին կամ խարդախության կանխարգելման և վարկային ռիսկի նվազեցման նպատակներով այլ կողմերի հետ տեղեկատվություն փոխանակելու համար, (iv) եթե Մենք բարեխղճորեն կարծում ենք, որ առկա է արտակարգ իրավիճակ, որը սպառնում է Ձեր, մեկ այլ անձի կամ ընդհանրապես հանրության առողջությանը և/կամ անվտանգությանը, և (v) ՅՈՒՆՍԻԵՖ-ի և/կամ ՀԲԸՄ-ի իրավունքները կամ սեփականությունը պաշտպանելու, ներառյալ՝ Մեր Օգտագործման կանոնները կիրառելու համար։
Փոխանցումը փոխկապակցված անձանց
Մեր միջազգային գործունեության ընթացքում Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ փոխանցել տվյալներ Միավորված Ազգերի Կազմակերպության գործակալություններին կամ ՀԲԸՄ-ի հետ փոխկապակցված անձանց Մեր օրինական գործառնական նպատակներով։
Իրավատիրոջ փոփոխություն
Այն դեպքում, երբ ՀԲԸՄ-ն վերակազմակերպվում է, լուծարվում կամ վաճառվում է իր ամբողջ գույքը կամ դրա մասը, կամ եթե ՅՈՒՆՍԻԵՖ-ը պատվիրակում է իր գործառույթները, Մեզանից յուրաքանչյուրը կարող է փոխանցել Ձեր ամբողջ տեղեկատվությունը կամ դրա մասը, ներառյալ՝ Անձնական տեղեկատվությունը, նման անցման մեջ իրավահաջորդ հանդես եկող կազմակերպությանը կամ անձին։
Այլ բացահայտումներ
Օգտատերերը կարող են հնարավորություն ունենալ վերանայել, թարմացնել, ուղղել կամ ջնջել Անձնական տեղեկատվությունը, որոնք նրանք գրանցել են Հարթակում կամ այլապես տրամադրել են Մեզ։ Եթե դուք ցանկանում եք վերանայել կամ փոփոխել Ձեր մասին Մեր ունեցած տեղեկատվությունը, իսկ Հարթակը չի ապահովում դրա համար ներկառուցվածչ հնարավորություն, խնդրում ենք էլ․ նամակ ուղարկել Մեզ սույն Քաղաքականության մեջ նշված հասցեով։ Նշեք «Տեղեկատվության վերանայման խնդրանք» վերնագրի մասում և էլ․ նամակի մեջ Ձեր խնդրանքի մանրամասների հետ մեկտեղ ներառեք Ձեր անունը, ազգանունը և էլ․ փոստի հասցեն։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ որոշ տվյալների փոփոխությունը կամ ջնջումը կարող են Ձեր համար հանգեցնել Հարթակի օգտագործման անհնարինության։ Ավելին, խնդրում ենք նկատի ունենալ, որ փոփոխությունները կամ ջնջումները կարող են ենթակա լինել Մեր վերանայմանը՝ Մեր Օգտագործման կանոններին համապատասխան։
Որոշ իրավազորություններում Օգտատերերը կարող են իրավունք ունենալ մուտք գործել կամ խնդրել ջնջել նրանց վերաբերյալ պահվող որոշակի Անձնական տեղեկատվություններ։ Նման հասանելիության իրավունքը կարող է իրականացվել կիրառելի իրավունքին համապատասխան։ Խնդրում ենք ուղղել համապատասխան խնդրանքները գրավոր կերպով [email protected] հասցեով։ Նշեք «Տեղեկատվությանը հասանելիության կամ դրա ջնջման խնդրանք» վերնագրի մասում և էլ․ նամակի մեջ Ձեր խնդրանքի տվյալների հետ մեկտեղ ներառեք ձեր անունը, ազգանունը և էլ․ փոստի հասցեն։
Ձեր տեղեկատվության փոփոխության կամ ջնջման առնչությամբ Մեզ կարող է անհրաժեշտ լինել պահել Ձեր ամբողջ տեղեկատվությունը կամ դրա մի մասը՝ ապահովելու Հարթակի պատշաճ գործունեությունը, ներառյալ՝ Ծրագրերի առնչությամբ պատշաճ հիշողություն պահպանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև Հարթակում իրականացվող ընդհանուր համագործակցությունը։ Ընդունելով սույն Գաղտնիության քաղաքականությունը՝ Դուք համաձայնում եք հրաժարվել Ձեր Անձնական տեղեկատվության ջնջում կամ փոփոխություն խնդրելու Ձեր իրավունքից՝ կիրառելի օրենսդրությամբ թույլատրելի առավելագույն սահմաններում։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ որոշ ձայնագրություններ, օրինակ՝ հաճախորդի սպասարկման հարցերի վերաբերյալ ձայնագրությունները, կարող են անհրաժեշտ լինել պահել իրավական կամ համապատասխանության ապահովման նպատակներով։ Ավելին, եթե Դուք ուղարկել եք կամ տեղադրել եք բովանդակություն Հարթակում, Մենք հնարավոր է չկարողանանք ջնջել այն։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ձեր էջի չեղարկումը, ապաակտիվացումը կամ ջնջումը կհանգեցնիրան, որ Անձնական տեղեկատվությունը կդառնա Հարթակի օգտատերերի համար անհասանելի, սակայն դա կարող է ինքնաբերաբար չհանգեցնել Անձնական տեղեկությունների ջնջմանը, որոնք նախկինում պահվել են Հարթակի միջոցով։
Հարթակի օգտատերերի կողմից Մեզ տրամադրված ցանկացած տեղեկատվություն պահվում է առավելագույն խնամքով և անվտանգությամբ, և չի օգտագործվի այլ եղանակներով, բացի սույն Գաղտնիության քաղաքականությամբ սահմանվածներից կամ այնպիսի եղանակներից, որոնց Դուք բացահայտորեն համաձայնել եք։ Մենք կիրառում ենք մի շարք տեխնիկական և անվտանգության միջոցներ՝ պաշտպանելու Հարթակում պահպանվող տեղեկատվությունը կորստից, անպատշաճ օգտագործումից, անթույլատրելի մուտքից կամ բացահայտումից, աղավաղումից կամ ոչնչացումից։
Այնուամենայնիվ, ոչ մի կայք կամ համացանցային փոխանցում ամբողջությամբ ապահով չէ, և Մենք չենք կարող երաշխավորել, որ չթույլատրված մուտքը, կոտրումը, տվյալների կորուստը կամ այլ խախտումները երբեք տեղի չեն ունենա։ Նաև Մենք չենք կարող երաշխավորել Ձեր տվյալների անվտանգությունը, քանի դեռ դրանք փոխանցվում են Հարթակ (ներառյալ, առանց սահմանափակման, երբ փոխանցումը տեղի է ունենում հաղորդագրությունների միջոցով), և ցանկացած փոխանցում կատարվում է Ձեր սեփական ռիսկով։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀԲԸՄ-ն որևէ պատասխանատվություն չեն ստանձնում տեղեկատվության անվտանգության համար։
Եթե Դուք հարցեր ունեք այս Քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք ազատորեն կապ հաստատել Մեզ հետ առցանց՝ Հարթակի միջոցով կամ [email protected] հասցեին էլ․ նամակի միջոցով։
(թարմացվել է XXXX/XXXX/2018)
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: