Դուք կարող եք ձեր անհատական էջը լրացնել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կամ միայն մեկ լեզվով և մյուս տարբերակների թարգմանության համար դիմել մեր աջակցման թիմին: 3 լեզվով ձեր անձնական էջի հասանելիությունը կապահովի բարձր դիտողականություն և հասանելի կլինի բոլորին:
Գրանցումից 24 ժամ անց դուք կստանաք ծանուցում ձեր էջը ակտիվացնելու, մերժելու կամ հավելյալ ինֆորմացիա տրամադրելու մասին:
Ձեր հարցումը կարող է մերժվել, եթե դուք 18 տարեկանից փոքր եք, չեք տրամադրել ձեր մասին անհրաժեշտ նվազագույն ինֆորմացիան կամ չունեք համապատասխան փորձ և գիտելիքներ մեր կամավորների շարքում ընդգրկվելու համար: Այս պայմանները վերաբերում են փորձագետի էջին:
Դուք կարող եք փոփոխություններ կատարել ձեր էջի հաստատումը ստանալուց անմիջապես հետո: Էլ. փոստով ձեզ ուղարկված հասցեով մտեք ձեր էջը և <<Խմբագրման գործիքներ>> կոճակի օգնությամբ կատարեք անհրաժեշտ փոփոխությունները:
Եթե դուք չեք կարողանում մուտք գործել ձեր էջ, ապա սեղմեք <<Ես մոռացել եմ իմ գաղտնաբառը>> կոճակը: Ընտրեք այնպիսի ծածկագիր, որը մինչև հիմա չեք օգտագործել այս էջի համար:
Եթե դեռ դժվարանում եք մուտք գործել ձեր էջ, ապա կապ հաստատեք մեզ հետ նշված հասցեով` [email protected]
Եթե ցանկանում եք ապակտիվացնել ձեր էջը, ապա վերևի հատվածում սեղմեք <<Ապակտիվացնել>> կոճակն ու հետևեք քայլերի հերթականությանը էջի ապակտիվացումը հաստատելու համար: Եթե ձեր էջը ակտիվ չէ, ապա նախագծի ներկայացուցիչները չեն կարող գտնել և կապ հաստատել ձեզ հետ: Դուք կարող եք վերաակտիվացնել ձեր էջը ցանկացած ժամանակ պարզապես էլ. փոստի և գաղտնաբառի միջոցով կրկին մուտք գործելով էջ և տեղեկացնելով էջի ակտիվացման մասին:
Մեր ինքնուրույն որոնողական համակարգը <<Ծրագիր էջ>>-ում կօգնի ձեզ գտնել նախագիծ, որը համապատասխանում է ձեր փորձին և հմտություններին:
Պարզապես անցեք արդեն զտված ծրագրերով, ուսումնասիրեք դրանք, նպատակներն ու կարիքները ու սկսեք համագործակցությունը այն նախագծի հետ, որի զարգացման համար կցանկանաք ունենալ ձեր մասնագիտական ներդրումը:
Եթե ձեր մասնագիտական հմտությունները համապատասխանում են ձեր ընտրած ծրագրերին և դուք կարող եք հասանելի լինել ծրագրերի համար այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, ապա կարող եք ներգրավվել այնքան նախագծի մեջ, որքան ցանկանում եք:
Դուք կարող եք կամավորական սկզբունքով օգնել, եթե համապատասխան ոլորտում ունեք ամենաքիչը մեկ տարվա աշխատանքային փորձ: Ամեն դեպքում վերջնական որոշումը կկայացնի ծրագրի ղեկավարը` կախված աշխատանքի բարդությունից:
Together4Armenia հարթակում դուք կարող եք կամավորություն անել առցանց կամ ժամանել Հայաստան և ձեր ծառայությունները մատուցել հենց այստեղ:
Գրանցվելիս ևս մեկ անգամ ստուգեք ձեր խորհրդատվության նախընտրելի միջոցների տարբերակները: Այդ ինֆորմացիան ծրագրի ղեկավարին կօգնի հստակ պատկերացում ունենալ նախատեսված աշխատանքի իրականացման տարբերակների մասին:
Together4Armenia-ն հարթակ է, որը գովազդում, խրախուսում և ստեղծում է հնարավորություն ուղիղ կապ հաստատելու ծրագրի ղեկավարի և փորձագետի միջև: Այն տեղի է ունենում փորձագետի մասնագիտական կարողություններն ու ծրագրի կարիքները իրար համապատասխանեցնելու միջոցով:
Թե փորձագետը և թե նախագծի ղեկավարը ունեն հաղորդագրություն թողնելու հնարարավորություն, որի միջոցով նրանք կարող են շփվել միմիանց հետ և ավելի մանրամասն քննարկել հնարավոր համագործակցության տարբերակները:
Together4Armenia-ն որևէ պատասխանատվություն չի կրում, եթե կողմերից մեկը որոշում է չպատասխանել իրեն ուղղված նամակներին:
Ծրագրի ղեկավարի հետ կապ հաստատելու ամենահեշտ տարբերակը հարթակի միջոցով առաջարկվող զրուցակցի գործիքներից օգտվելն է:
Մեզ հետ կապ հաստատելու համար կարող եք էլ. նամակ ուղարկել [email protected] հասցեին, գրել Facebook մեր էջին կամ պարզապես զանգահարել +374 … … … համարին:
Դուք կարող եք մերժել ծրագիրը, եթե փոխել եք ձեր որոշումը կամ ծրագրերը և հասկացել եք, որ չեք ցանկանում աշխատել այդ ծրագրի համար և այդ թիմի հետ:
Այս դեպքում փորձագետը պատասխանատվություն է կրում հարթակի միջոցով ծրագրի ղեկավարի հետ կապ հաստատելու և այդ մասին նրան հայտնելու համար:
Խնդրում ենք նաև հիշել, որ հրաժավելու ձեր պատճառների մասին իմանալը կարող է հետագայում օգնել նաև ծրագրի կայացմանը:
Դուք պարտավոր չեք ընդունել փորձագետի խորհուրդը, եթե կարծում եք, որ այն որևէ կերպ չի օժանդակում ծրագրի կայացմանը:
Բայց խնդրում ենք հիշել, որ դուք պատասխանատվություն եք կրում այդ մասին նրան ասելու և պատճառները բացատրելու համար:
Սովորաբար ծրագրի ղեկավարները ծրագիրը գրանցելիս հստակ նշում են կարիքներն ու դրանց համար նախատեսված խորհրդատվության իրականացման ժամկետները:
Այնուամենայնիվ, դուք կարող եք ծրագրի ղեկավարի հետ ևս մեկ անգամ հստակեցնել ձեր աշխատանքային գրաֆիկը:
Together4Armenia-ում գրանցվելը բացառապես անվճար է: Այն չունի նաև անդամավճար:
Together4Armenia-ում գրանցվելը բացառապես անվճար է: Փորձագետից այն չի գանձում նաև անդամավճար:
Դուք կարող եք ձեր անհատական էջը լրացնել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կամ միայն մեկ լեզվով և մյուս տարբերակների թարգմանության համար դիմել մեր աջակցման թիմին: 3 լեզվով ձեր անձնական էջի հասանելիությունը կապահովի բարձր դիտողականություն և հասանելի կլինի բոլորին:
Գրանցումից 24 ժամ անց դուք կստանաք ծանուցում ձեր էջը ակտիվացնելու, մերժելու կամ հավելյալ ինֆորմացիա տրամադրելու մասին:
Ձեր հարցումը կարող է մերժվել, եթե դուք չեք տրամադրել ձեր էջի անհրաժեշտ նվազագույն ինֆորմացիան, T4A պայմանների համաձայն կասկած եք հարուցել կամ ծանուցումը ստանալուց հետո նշված ժամանակահատվածում չեք լրացրել անհրաժեշտ ինֆորմացիան:
Դուք կարող եք փոփոխություններ կատարել ձեր էջի հաստատումը ստանալուց անմիջապես հետո: Էլ. փոստով ձեզ ուղարկված հասցեով մտեք ձեր էջը և <<Խմբագրման գործիքներ>> կոճակի օգնությամբ կատարեք անհրաժեշտ փոփոխությունները:
Եթե դուք չեք կարողանում մուտք գործել ձեր էջ, ապա սեղմեք <<Ես մոռացել եմ իմ գաղտնաբառը>> կոճակը: Ընտրեք այնպիսի ծածկագիր, որը մինչև հիմա չեք օգտագործել այս էջի համար:
Եթե դեռ դժվարանում եք մուտք գործել ձեր էջ, ապա կապ հաստատեք մեզ հետ նշված հասցեով` [email protected]
Եթե ցանկանում եք ապակտիվացնել ձեր էջը, ապա վերևի հատվածում սեղմեք <<Ապակտիվացնել>> կոճակն ու հետևեք քայլերի հերթականությանը էջի ապակտիվացումը հաստատելու համար: Եթե ձեր էջը ակտիվ չէ, ապա փորձագետները չեն կարող գտնել և կապ հաստատել ձեզ հետ: Դուք կարող եք վերաակտիվացնել ձեր էջը ցանկացած ժամանակ պարզապես էլ. փոստի և գաղտնաբառի միջոցով կրկին մուտք գործելով էջ և տեղեկացնելով էջի ակտիվացման մասին:
Դուք կարող եք ներբեռնել բոլոր այն ծրագրերը, որոնք ունենան հավելյալ փորձագետի օժանդակության կարիք:
և հիշեք, որ յուրաքանչյուր ծրագիր ներբեռնելուց հետո կհայտնվի ձեր էջում միայն հաստատվելուց հետո: Դուք կստանաք ծանուցում ինֆորմացիան փոփոխելու, այն ամբողջական դարձնելու համար կամ հաստատման մասին:
Ձեր ծրագիրն այս հարթակում կարող է հասանելի լինել 1 տարի: Յուրաքանչյուր 6 ամիսը մեկ դուք կստանաք ծանուցում այն թարմացնելու մասին: Որքան հաճախ թարմացնեք ձեր ծրագիրն այդքան արագ կգտնեք համապատասխան փորձագետներ:
Մեր ինքնուրույն որոնողական համակարգը << Փորձագետ էջում>> կօգնի ձեզ գտնել փորձագետ, որի մասնագիտական հմտությունները համապատասխանում են ձեր ծրագրի կարիքներին:
Պարզապես անցեք արդեն զտված փորձագետների ցանկով և ուսումնասիրեք դրանք: Ձեզ անհրաժեշտ փորձագետին գտնելուց անմիջապես հետո կապ հաստատեք նրա հետ և սկսեք ձեր համագործակցությունը:
Բոլոր այն փորձագետները, որոնց գիտելիքներն ու աշխատանքային փորձը համապատասխանում են ձեր ծրագրին և համաձայնել են կամավորական սկզբունքով օժանդակել դրա զարգացմանը, կարող են ներգարվվել նախագծում:
Դուք կարող եք ընտրել այն փորձագետին, որին ավելի շատ եք նախընտրում և մերժել մյուսին, ով այնուամենայնիվ պատրաստ է կամավորական սկզբունքով ներգարվվել ձեր ծրագրում: Պարզապես մերժելուց առաջ հստակ նշեք դրա պատճառները:
Together4Armenia-ն հարթակ է, որը գովզադում, խրախուսում և ստեղծում է հնարավորություն ուղիղ կապ հաստատելու ծրագրի ղեկավարի և փորձագետի միջև: Այն տեղի է ունենում փորձագետի մասնագիտական կարողություններն ու ծրագրի կարիքները իրար համապատասխանեցնելու միջոցով:
Թե փորձագետը և թե նախագծի ղեկավարը ունեն հաղորդագրություն թողնելու հնարարավորություն, որի միջոցով նրանք կարող են շփվել միմիանց հետ և ավելի մանրամասն քննարկել հնարավոր համագործակցության տարբերակները:
Together4Armenia-ն որևէ պատասխանատվություն չի կրում, եթե կողմերից մեկը որոշում է չպատասխանել իրեն ուղղված նամակներին:
Փորձագետի հետ հաղորդակցվելու և հարցերը քննարկելու լավագույն տարբերակը հարթակի կողմից առաջարկվող զրուցակցի գործիքն է:
Մեզ հետ կապ հաստատելու համար կարող եք էլ. նամակ ուղարկել [email protected] հասցեին, գրել Facebook մեր էջին կամ պարզապես զանգահարել +374 … … … համարին:
Դուք կարող եք մերժել փորձագետին, եթե նախատեսված համագործակցության պայմանները փոփոխվել են կամ հասկացել եք, որ չեք ցանկանում շարունակել աշխատանքը տվյալ փորձագետի հետ:
Այս դեպքում ծրագրի ղեկավարը պատասխանատվության է կրում հարթակի միջոցով փորձագետի հետ կապ հաստատելու և այդ մասին նրան հայտնելու համար:
Խնդրում ենք նաև հիշել, որ հրաժավելու ձեր պատճառների մասին իմանալը կարող է հետագայում օգնել նաև փորձագետին:
Together4Armenia-ում գրանցվելը բացառապես անվճար է: Այն չունի նաև անդամավճար:
Together4Armenia-ում գրանցվելը բացառապես անվճար է: Ծրագրի ղեկավարներից այն չի գանձում նաև անդամավճար:
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: