«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» (ՀԻՀՀ) ՀԿ-ն հիմնադրվել է 2014 թ. մարտի 28-ին. այն նպատակ ունի պաշտպանել Հայաստանի Լոռու մարզի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և հետամուտ լինել նրանց շահերին։ ՀԿ-ն իրականացրել է տարբեր կրթական, զբաղվածությանն առնչվող ծրագրեր հաշմանդամություն ունեցող երիտասարդների բարեկեցության նպատակով։ Գաղտնիք չէ, որ ծրագրերի նախագծերի մշակումը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության անքակտելի մասն է, այսուհանդերձ, ոչ բոլոր երիտասարդներն ունեն այս գործում վարպետանալու հնարավորություն։ Հաշմանդամություն ունեցող բազմաթիվ երիտասարդներ Լոռու մարզում երիտասարդների ամենօրյա կյանքի բարելավման վերաբերյալ իրենց պայծառ գաղափարներով և առաջարկներով դիմում են ՀԻՀՀ ՀԿ-ին, սակայն ծրագրի նախագծեր կազմելու հիմնական գիտելիքների բացակայության պատճառով նրանց գաղափարները չեն նյութականանում։ Ավելին, հաշմանդամություն ունեցող բազմաթիվ երիտասարդ անձինք կան, ովքեր մեծապես հետաքրքրված են նախագծեր մշակելու մասին սովորելու հարցում։ Միևնույն ժամանակ՝ ՀԿ-ն ինքն էլ ունի այս ոլորտում համապատասխան փորձագիտության պակաս և նույնպես ունի տարատեսակ նախագծեր հաջողությամբ մշակելու և դրանք իրականացնելու թեմաներով դասընթացների կարիք։ Չնայած Վանաձորում անց են կացվել ծրագրի նախագիծ գրելու հիմնական հմտությունների թեմայով վերապատրաստման որոշ դասընթացներ, դրանք բավարար մանրամասն չէին և չէին անդրադառնում որոշ կարևոր նրբությունների, որոնց ուշադրություն են դարձնում միջազգային դոնոր հաստատությունները։
Այս ծրագրի առանցքային նպատակն է բարելավել Լոռու մարզում հաշմանդամություն ունեցող երիտասարդների վիճակը՝ նախագծեր գրելու հմտություններով նրանց օժտելու միջոցով։
Այս ծրագրից ակնկալվող արդյունքները ներառում են հետևյալը.
Քանի որ Վանաձորում բնակվող հաշմանդամություն ունեցող երիտասարդ անձանց մեծամասնությունը չունի նախագծեր գրելու հիմնական հմտություններ, ակնկալվում է, որ այս ծրագրի մենթորները երիտասարդներին նախ կտան տեսական գիտելիքներ, որին կհետևեն գործնական առաջադրանքներ կամ մշակված նախագծերի որակի վերահսկողություն, ներառյալ դրանց իրականացումը, հաշվետվությունների կազմումը, մոնիտորինգը (մշտադիտարկում) և գնահատումը՝ դոնորների առջև հաշվետվականության և թափանցիկության ավելի բարձր աստիճան ապահովելու նպատակով։ Նախատեսվում է, որ մշակված նախագծերը կնպաստեն հաշմանդամություն ունեցող երիտասարդների մոտ առկա սոցիալական խնդիրների (սկսած բիզնեսի զարգացումից և ժամանցից՝ մինչև ներառականություն և իրազեկության ընդլայնում) լուծմանը։
Տարածք, սարքավորումներ
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: