Սպորտով զբաղվելը լավ է ցանկացած տարիքում։ Սպորտով զբաղվող երեխաների մոտ ամրանում են մկաններն ու ոսկրերը, և նվազում է նրանց մարմնական վնասվածներ ստանալու հավանականությունը։ Մարզումները նպաստում են երեխաների առողջությանը և ընդհանուր զարգացմանը։ Ե՛վ երեխաների ու երիտասարդների, և՛ մեծահասակների մոտ սպորտը նպաստում է մարմնի նորմալ քաշի պահպանմանը, մկանների տոնուսի բարձրացմանը և ոսկորների ամրացմանը, սրտի լավ աշխատանքին, արյան շրջանառության բարելավմանը և այլն, ինչպես նաև օգնում է մեղմելու ամենօրյա ճնշումներով ու լարվածությամբ պայմանավորված սթրեսը։
Վանաձոր քաղաքում կան մի քանի մարզաառողջարարական կենտրոններ, որոնք, սակայն, գտնվում են քաղաքի կենտրոնում։ Կա նաև մեկ բացօթյա մարզային համալիր Տարոն 2 թաղամասում, որը կառուցվել է տեղական համայնքի ջանքերով։ Այն սիրված վայր է երեխաների ու պատանիների համար։ Սակայն համալիրը գտնվում է Վանաձորի կենտրոնական մասում, իսկ այս հանգամանքը խոչընդոտում է քաղաքի հեռավոր թաղամասերում ապրող երեխաների մասնակցությանը։ Հեռու ծայրամասերում ապրող երեխաներն ունեն այս կենտրոններից օգտվելու սահմանափակ հնարավորություն, եթե հաշվի առնենք տրանսպորտային միջոցների բացակայությունն ու սուղ ֆինանսական հնարավորությունները։ Ելնելով արված հաշվարկներից՝ մոտակա 4 թաղամասերում ապրող մոտավորապես 100-150 մարդ կշահեր, եթե բացօթյա սպորտային համալիր կառուցվեր Տարոն 4 թաղամասում։ Հետևաբար, այս ծրագրի միջոցով մենք նպատակ ունենք կառուցելու սպորտային համալիր բացօթյա մարզումների համար ավելի մեծ թվով երիտասարդների ներգրավելու և նրանց մասնակցությունը ֆիզիկական վարժություններին ապահովելու նպատակով։
Ծրագրի ակնկալվող արդյունքները՝
Բացօթյա մարզական համալիր կառուցելու տարածք (նվիրատվություն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից), գործիքներ և աշխատուժ շինարարության համար։
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: