Շատերը տիկնիկագործության մասին մտածում են որպես ժողովրդական/սիրված ժամանցի ձևի մասին, բայց Հայաստանում այն նաև հնագույն արվեստի ձև է՝ թատրոնների ու տիկնիկագործ վարպետների իր ծաղկող համայնքով։
Երեխաների համար տիկնիկներ պատրաստելը ոչ միայն զվարճանք է, այլև գույնզգույն կերպարներ ստեղծելը խթանում է նրանց միտքը, ինչպես նաև զգայարանները։ Բացի այդ տիկնիկներով դերախաղը կարող է նպաստել, որ երեխաները սովորեն արտահայտել իրենց մտքերն ու լսել ուրիշներին։
Բագավառի առավելությունները միայն երեխաներով չի սահմանափակվում։ Ձեռքի աշխատանքը նաև խթանում է ուշադրությունը, ստեղծագործական միտքն ու նպաստում լարվածության թուլացմանը մեծահասակների մոտ։ Ավելին, կարծում ենք, որ տիկնիկներ պատրաստելը կենսունակ գործարար գաղափար է և կարող է վերածվել հաջողությամբ գործող սոցիալական ձեռնարկության։
Հետևաբար, մեր ծրագիրն է նախաձեռնել տիկնիկների պատրաստման ակումբ երկու նպատակային խմբերի համար՝ 6-16 տարեկան երեխաները և 17 տարեկան ու ավելի բարձր տարիքի երիտասարդներն ու մեծահասակները։ Երեխաները կսովորեն տիկնիկագործություն իրենց անհատական զարգացման համար, մինչդեռ մեծահասակները կկարողանան իրենց նորագյուտ հմտությունները կիրառել ուսուցման և սոցիալական ձեռնարկատիրության բնագավառներում։
Ակումբը տեղակայված կլինի Շիրակի մարզկենտրոն Գյումրիում գործող ԼՈՖՏ կենտրոնում, որը Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում բազմաթիվ մասնաճյուղեր ունեցող բազմապրոֆիլային կենտրոն է։
Մեր գործընկերը՝ ԼՈՖՏ կենտրոնը Գյումրիում, կտրամադրի տարածք տիկնիկագnրծության ակումբի համար։ Մեկ այլ գործընկեր՝ Գյումրու համայնքապետարանի տիկնիկային թատրոնը, կտրամադրի տիկնիկներ պատրաստելու համար անհրաժեշտ նյութերի ու սարքավորման լայն տեսականի։
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: