2017 թ.ին հայ աշակերտուհիներն առաջին անգամ հնարավորություն ունեցան մասնակցելու աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության՝ Տեխնովացիա մրցույթին: Ծրագիրը նախատեսում է 12-շաբաթյա ուսուցում եւ բաղկացած է չորս մասից՝ կոդավորում, բիզնես/գործարարություն, մարքեթինգ եւ փիչինգ:Technovation-ի շրջանակում 10-ից 18 տարեկան աղջիկները ձևավորում են առավելագույնը հինգ հոգանոց թիմեր` համայնքային հիմնահարցերին լուծումներ տվող բջջային հավելված ստեղծելու և բիզնես պլան մշակելու համար: 2017 թ.-ին Հայաստանից 44 թիմ է մասնակցել ծրագրին, որոնցից 22 թիմ հայտ են ներկայացրել տարածաշրջանային եւ 3 թիմ`միջազգային մրցույթներին մասնակցելու համար: 2018 թ.-ին 90 թիմ է մասնակցել ծրագրին Հայաստանից, որոնցից 49-ը հայտ է ներկայացրել տարածաշրջանային եւ 7 թիմ`միջազգային մրցույթներին մասնակցելու համար: Տեխնովացիա Հայաստան 2017 և 2018 հաղթող թիմերի հաջողության պատմություններ. Ավելի քան 3000 թիմեր 105 երկրներից մասնակցեցին 2017 թ.-ին Տեխնովացիա միջազգային մրցույթին: Արագածոտնի մարզի Կարբի գյուղի հիմնական դպրոցի «Մեկ քայլ առաջ» թիմը իր հայկական ժեստերի լեզուն հավելվածով դարձավ 12 հաղթող թիմերից մեկը «Կրթություն» անվանակարգում: Թիմը մեկնեց Սիլիկոնային հովիտ` մասնակցելու Google –ի գլխամասային գրասենյակում կայացած մրցանակաբաշխությանը: Թիմը ստացավ $10,000 `հավելվածը բարելավելու համար, եւ արժանացավ «Ժողովրդի ընտրություն» մրցանակին: Մեր մրցույթի կիսաեզրափակիչի հաղթող Codice Puellis թիմը հաղթող ճանաչվեց Սեւան Ստարտափ Սամիթ 2018 թ. –ին և ստացավ $3,000` 1 Of U հավելվածը բարելավելու համար: Հավելվածը պատրաստված է աուտիզմով հիվանդ երեխաների հետ դյուրին հաղորդակցման համար: Մեր հետագա ծրագրերը. «Կանայք եւ տեղեկատվական հասարակություն» ՀԿ-ն իր հաջողության պատմությունների, ընդլայնվելու կարողության արդյունքում մշակել է հավակնոտ նպատակային լայնածավալ Տեխնովացիա Հայաստան 2019 ծրագիրը՝ ընդլայնել մասնակիցների թիվը, ընդլայնել համայնքների մասնակիցների թիվը մինչև 2000-ի, ներառյալ աշակերտուհիները, ուսուցիչները, ծնողները և բոլոր շահագրգիռ կողմերը:
Մեր ռեսուրսները
Մեր ծրագիրն անցկացվում է հավասարապես անգլերեն և հայերեն լեզուներով: Մեր հավակնոտ նպատակին կարող ենք հասնել միայն ուժեղ շահագրգիռ գործընկերների հետ: Մեր գործընկերները տրամադրում են աջակցություն` դասընթացների անցկացման համար լսարաններ, միջոցառումների կազմակերպման համար համաժողովի դահլիճներ, պաստառների տպագրություն, մրցանակներ:
Ի՞նչ է մեզ անհրաժեշտ
- Անցկացնել վարպետության դասընթաց հետևյալ երեք մոդուլներից մեկի վերաբերյալ `կոդավորում, բիզնես, մարքեթինգ՝ առցանց կամ տեղում
- Մարդիկ, ովքեր կօգնեն թիմերին անգլերենով նյութեր պատրաստելու հարցում։ Որոշ հեռավոր գյուղական համայնքների թիմեր դժվարությամբ են դիմում կամ չեն դիմում մրցույթին՝ ծրագրի մշակման, բիզնես պլան անգլերենով պատրաստելու հարցում դժվարությունների պատճառով։ Սակայն Technovaion-ի փաթեթները պետք է ներկայացվեն անգլերենով:
- Դատավորներ, ովքեր կգնահատեն մինչ 2019 թ. մայիսի 1-ը գրանցված մրցույթային փաթեթները անգլերեն լեզվով։
Այս կայքը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ և գործում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀԲԸՄ համագործակցության ներքո: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը ու «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը: Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից
Together 4 Armenia 2015-2017 Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: