Ավարտել եմ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը: Աշխատել եմ որպես Արագածոտնի համայնքային զարգացման համակարգող ամերիկյան ՛՛Փրոջեքթ Հարմոնի՛՛ կազմակերպությունում, մինչ այդ՝ լրագրող, ապա գլխավոր խմբագիր Աշտարակի հեռուստատեսությունում, հաղորդավար, խմբագրի օգնական Աշտարակի ռադիոյում, մանկավարժ Կոշի դպրոցում, աշխատել եմ նաև պետհամալսարանում:Աշտարակի հեռուստատեսությամբ, որպես հաղորդմանհեղինակ, պատրաստել և վարել եմ կանանց թեմայով հաղորդաշար, պատրաստել եմ ռեպորտաժներ՝ տարբեր ոլորտներիհիմնախնդիրների վերաբերյալ: ՛՛Փրոջեքթ Հարմոնի՛՛ կազմակերպության դասընթացների շնորհիվ ձեռք եմ բերել օնլայն ֆորումների կազմակերպիչ-վարողի հմտություններ/Facilitator/ և կազմակերպել եմ օնլյան ֆորում ՛՛Կանայք և համայնքի զարգացումը՛՛ վերնագրով, 1 ու կես ամիս ժամանակահատվածով, Արագածոտնի Աշտարակ, Թալին և Ապարան համայնքների քաղհասարակության մասնակցությամբ:4 մարզերի միջև կամակերպված ''Ծնողի աջակցությունը դպրոցին՛՛, ՛՛Լրագրողական էթիկա՛՛ օնլայն ֆորումներում նույնպես մասնակցել եմ որպես կազմակերպիչ-վարող: Նշված բոլոր ծրագրերից առաջ կողմնորոշող սեմինար եմ անցկացրել նախապես նշված մարզերում և համայնքներում: Օնլայն ֆորումների համար նախապես բացվել է 2 տարածք ինտերնետում, որոնցից մեկը մասնակիցների քննարկումների համար, իսկ մյուսը՝ իմ /վարողի/ և փորձագետի համար, որպեսզի մենք միմյանց հետ էդ պահի վերաբերյալ մտքեր փոխանակենք, կոպիտ ասած, կուլիսների հետևում, որպեսզի մասնակիցները չտեղեկանան մեր զրույցին: Ելնելով առաջ քաշած թեմայից՝ նախապես մշակել եմ ֆորումի կառուցվածքը, յուրաքանչյուր ֆոլդերի վերնագիրը, դրանց համապատասխան նախաբանն ու հարցաշարերը, մասսնակիցներին գրանցել եմայդ տարածքում, նաև մշակել եմ մասնակիցների համար էթիկայի կանոններ: Միաժամանակ վերահսկել եմ մասնակիցների քննարկումները, անհրաժեշտության դեպքում միջամտել եմ և լրացուցիչ ուղղորդող հարցեր եմ տվել տվել կամ հիշեցրել, որ թեմայից շեղվում են: Նշեմ նաև, որ աշխարհի տարբեր մասերից մուտք էին գործում ու հետևում մեր օնլայն քննարկումներին, սակայն մասնակցության իրավունք նրանց չէր տրված:Օնլայն ֆորումի վերջում ես հավաքագրել եմ մասնակիցների առաջարկները և մնացած գործողությունները կատարվել են օֆֆլայն: Ակտիվ մասնակիցները պարգևատրվել են:Կազմակերպել եմ մեր մարզի երիտասարդության, ՀԿ-ների մասնակցությունը 160-ից ավել երկրների հետ օնլայն ֆորումին՝ Ձիահ/Միավ թեմայով:Կարող եմ իմ գիտելիքները և փորձը փոխանցել հասարակական կազմակերպություններին՝ լայնամասշտաբ օնլայն ֆորում, ֆոկուս խմբեր անցկացնելու նպատակով: Ուսուցման ընթացքում կպատրաստեմ ու կկիրառեմ թեմային առնչվող պրեզենտացիա PPt ծրագրով:
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: