Խորհրդային ժամանակներում Հայաստանի Գեղարքունիքի մարզը զգալի տնտեսական աճ էր արձանագրել։ Մեկը մյուսի հետևից բացվեցին գործարաններ, որոնք արտադրում էին տեխնիկական և էլեկտրական սարքավորումներ, տեքստիլ և պարենային ապրանքներ։ Մարզը դարձավ Հայաստանի արդյունաբերական կենտրոններից մեկը։ Այդուհանդերձ, Խորհրդային Միության փլուզումից հետո գրեթե բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները փակվեցին։ Այժմ Գեղարքունիքի մարզում ընտանեկան եկամտի գլխավոր աղբյուրը գյուղատնտեսությունն է, մասնավորապես՝ կարտոֆիլի, ծխախոտի և անասնակերի մշակումը, ինչպես նաև անասնաբուծությունը։
Ներկայում Գավառի բնակչության մեծամասնությունը ներգրավված է գյուղատնտեսության, մասնավորապես՝ անասնաբուծության մեջ, քանի որ այնտեղ առկա են դրա համար բարենպաստ բնակլիմայական պայմաններ։ Քաղաքը տեղակայված է բարձրլեռնային գոտում, որը հարուստ է ալպիական մարգագետիններով, որոնք, իրենց հերթին, հարուստ են կաթի ու մսամթերքի բարձր որակն ապահովող օրգանական նյութերով։ Սա հիմնական խթանն է Գավառում անասնաբուծության զարգացման համար և կարող է նպաստել սոցիալապես խոցելի ընտանիքների կյանքի որակի բարելավմանը։ Բացի այդ, այստեղ ապրող մարդիկ բավականին հմուտ են անասնաբուծության, գլխավորապես՝ ոչխարաբուծության գործում։ Միևնույն ժամանակ, քաղաքում առկա է մեծաթիվ աշխատանքային միգրանտների հիմնախնդիր, որոնք չեն կարողանում աշխատանք գտնել և հնարավորություններ են փնտրում արտերկրում, գլխավորապես՝ Ռուսաստանում։ Նրանց երեխաներն ու ընտանիքներն անտեսվում են, ինչն ազդում է ընտանեկան հարաբերությունների վրա։ Այն միգրանտները, որոնք վերադառնում են իրենց վատթար աշխատանքային պայմանների կամ աշխատանք գտնելու հարցում ձախողվելուպատճառով, դժվարությունների են բախվում աշխատանքային շուկայում վերաինտեգրվելու կամ աշխատանք գտնելու հարցում։
Այս ծրագրի նպատակն է ստեղծել նախապայմաններ աշխատանքային միգրանտներին ոչխարաբուծության մեջ ներգրավելու համար՝ այդպիսով բարելավելով նրանց ընտանիքների կենսապայմանները և հետամուտ լինելով աղքատության ու միգրացիայի խնդիրների լուծմանը։
Ծրագրի ակնկալվող արդյունքները ներառում են.
Գոմեր, անասնակեր, մարգագետին, անասնաբուծական հմտություններ և փորձ
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: