Այս էջի բովանդակությունը մասամբ ավտոմատ թարգմանություն է:
Powered by Yandex.Translate
done

ԼՈԳՈՊԵԴ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

T4A Admin
Սոցիալական պաշտպանություն
travel icon Շիրակ

Ունե՞ք հարցեր:

Ցանկանում եք աջակցե՞լ այս ծրագրին:

Ներկայում Հայաստանի մարզերի շատ երեխաների մոտ առկա է խոսքի խանգարման որևէ տարատեսակ, ինչը հաճախ հնարավորություն չի տալիս, որ նրանք պատշաճ ինտեգրվեն և ներառվեն հասարակությունում։ Պատշաճ և համակարգային վերաբերմունքի դեպքում այսպիսի երեխաների խոսքում հնարավոր է արձանագրել արագ առաջընթաց, և նրանք ունակ լինեն պատշաճ ձևով մասնակցելու իրենց համայնքների առօրյա կյանքին։ Այդուհանդերձ, մարզերում առկա է բարձրորակ լոգոպեդների պակաս։ Շիրակի մարզում առկա է լոգոպեդների հատկապես մեծ պահանջարկ։ Մյուս կողմից, որոշ ծնողներ իրենց երեխաների խոսքի խանգարումը բուժելու համար նրանց տանում են Երևան, ինչը հաճախ ժամանակատար և ծախսատար է։ Մեկ այլ կողմից էլ, ծնողների գերակշռող մեծամասնությունը խոսքի խանգարումը չի համարում բավարար լուրջ խնդիր, որ երեխային տանի լոգոպեդի մոտ։ Ուստի, բացի համապատասխան մասնագետների պակասից, առկա է նաև ծնողների շրջանում անիրազեկություն՝ կապված խոսքի խանգարման տարբեր տեսակների հետ։

Այս ծրագրի գլխավորնպատակն է նպաստելՇիրակի մարզի երեխաների առողջ զարգացմանը, մասնավորապես՝ խոսքի խանգարման խնդիրների լուծման ճանապարհով։

Ծրագրի ակնկալվող արդյունքները ներառում են.

  • խոսքի խանգարում ունեցող երեխաների պայմանների և արդյունքների բարելավում.
  • Շիրակի մարզում որակավորված լոգոպեդների քանակի ավելացում.
  • Շիրակի մարզի ծնողների շրջանում խոսքի խանգարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում։

Լոգոպեդները կայցելեն Շիրակի մարզի տարբեր կենտրոններ, որտեղ նրանք կամ անհատների հետ վերապատրաստման դասընթացներ կանցկացնեն խոսքի շտկման վերաբերյալ, կամ ուղղակի խորհրդատվություն կիրականացնեն ծնողների ու նրանց երեխաների համար։ Ծրագրի թիմը տարածք կտրամադրի դասընթացների և խորհրդատվության իրականացման համար։

Մեր ռեսուրսները

Տարածք (ծրագիրը կհատկացնի անհրաժեշտ տարածք, ինչպես նաև դասընթաց...

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ

Այս նախագծին աջակցող փորձագետներն են

1
LI

Lisa Iskikian

Speech-Language Pathologist


Հայաստան

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: