Այս էջի բովանդակությունը մասամբ ավտոմատ թարգմանություն է:
Powered by Yandex.Translate
open

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻՆ ՈՒ ԲՈԼՈՐ ՄՅՈՒՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

T4A Admin
Բիզնես, խորհրդատվություն և կառավարում
travel icon Գեղարքունիք

Ունե՞ք հարցեր:

Ցանկանում եք աջակցե՞լ այս ծրագրին:

Վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստան վերադարձող և այստեղ հիմնավորվող միգրանտների քանակի զգալի աճ է գրանցվել։ Նրանց մեջ զգալի թիվ են կազմում Ռուսաստանից տեղափոխված փոքր ու միջին գործարարները։ Միգրացիայի այս ալիքը կարող է պայմանավորված լինել Ռուսաստանի Դաշնությունում անբարենպաստ տնտեսական պայմաններով, երբ ռուսական ռուբլին Հայաստանի Հանրապետությունում արժեզրկվում է, և մի շարք այլ տնտեսական ու սոցիալական գործոններով։

Գալով Հայաստան՝ վերադարձող միգրանտները փորձում են իրենց բիզնեսները հաստատել այստեղ, սակայն դեպքերի մեծ մասում նրանք բախվում ենդժվարությունների՝ կապված փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վերաբերյալ օրենսդրության տարբերությունների, ինչպես նաև Հայաստանում բիզնեսի գրանցման ընդհանուր ընթացակարգերի վերաբերյալ վստահելի տեղեկությունների ստացման աղբյուրների բացակայության հետ։ Օտարերկրյա գործարարների համար գլխավոր դժվարություններից մեկն այն է, որ բացակայում է եռամսյակային և տարեկան հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման վերաբերյալ խորհրդատվությունը։ Հետևաբար,այստեղ սեփական գործն սկսելու մտադրությամբ իրենց հայրենիք վերադարձած բազմաթիվ ՓՄՁ-ներ շատ հաճախ հրաժարվում են այդ մտքից կամ ինչ-որ մի պահի անավարտ թողնում դրա իրականացումը։

Հիմնվելով այս մարտահրավերների վրա՝ մշակվել է ծրագրի գաղափար, որն ուղղված է գոյություն ունեցող՝ Գավառի բիզնես կենտրոնի գործունեության խթանմանը՝ կազմակերպելով պարբերական խմբակային վերապատրաստման դասընթացներ և խորհրդատվական հանդիպումներ այն ՓՄՁ-ների համար, որոնք կդիմեն և կընտրվեն կազմակերպիչ թիմի կողմից։

Ծրագրի ակնկալվող արդյունքները ներառում են.

  • Վերադարձող միգրանտների ՓՄՁ-ները ծանոթանում են Հայաստանի հարկային համակարգին, և նրանց համար խորհրդատվություն է իրականացվում, թե հարկման որ ռեժիմն է առավել համապատասխանում իրենց բիզնեսին.
  • ՓՄՁ-ները զինվում են ձեռնարկատիրության վերաբերյալ ավելի մասնագիտական գիտելիքներով և խորհուրդներ ստանում սեփական բիզնեսի զարգացման վերաբերյալ.
  • վերապատրաստման յուրաքանչյուր դասընթացի վերջում գրանցվում է առնվազն 5 ՓՄՁ, ինչն, իր հերթին, հանգեցնում է Հայաստանում զբաղվածության մեծացման և աշխատանքի հնարավորությունների ավելացման։

Մեր ռեսուրսները

Գավառի բիզնես կենտրոնի շենք, դասընթացավարներ/ խորհրդատուներ, դասընթացների նյութեր և ուսումնական պլաններ

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ

Այս նախագծին աջակցող փորձագետներն են

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: