Լինելով աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկը՝ Հայաստանը հաճախ անվանվում է «թանգարան բաց երկնքի տակ»՝ նկատի ունենալով ինչպես բնությունը, այնպես էլ մշակույթը։ Դարերի ընթացքում արևելքի ու արևմուտքի խաչմերուկում այն ստեղծել է ժամանակին համահունչ, հարուստու կենդանի մշակույթ, որը եզակի է շատ առումներով։
Տավուշը, որը Հայաստանի արևելյան մարզերից մեկն է, հարուստ մշակութային և պատմական ժառանգություն ունի, սակայն վերջին տարիներին մարզի 22 համայնքների թանգարանների նկատմամբ հանրային ուշադրությունը կտրուկ նվազել է։ Այս երևույթը գլխավորապես կապված է այն բանի հետ, որ սովորողներն ու երիտասարդները տեղյակ չեն թանգարանների գործունեությունից, գործառույթներից և կարևորությունից, ինչը հատկապես տխրեցնող է՝ նկատի առնելով, որ այս ուղղությամբ որոշ բարելավումներ են տեղի ունեցել Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ և Կողբ համայնքներում։
Ուստի, Տավուշի մարզի թանգարանների առաջնահերթ հիմնախնդիրներից է այցելուների և թանգարանների, ինչպես նաև կրթական հաստատությունների ու թանգարանների միջև ամուր կապերի բացակայությունը, ինչն աստիճանաբար նվազեցնում է ինչպես թանգարանների կարևորությունը տեղական համայնքների մշակութային կյանքում,այնպես էլ թանգարանների աշխատակիցների մոտիվացիան։ Չափահասների և երիտասարդների համար թանգարանների կրթական գործառույթը չպետք է թերագնահատվի, քանի որ դրանք օգնում են ձևավորել նրանց գիտելիքը, ընդլայնել մտահորիզոնը և հարստացնել մշակութային կյանքը՝ այդպիսով նպաստելով նրանց ընդհանուր զարգացմանը։
Այս ծրագրի առանցքային նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել Տավուշի մարզի թանգարանների ուղղությամբ՝ մասնավորապես ամրապնդելով կապերը կրթական հաստատությունների, իշխանության տեղական մարմինների, զբոսաշրջային գործակալությունների և Տավուշի մարզի տեղական թանգարանների միջև։
Ծրագրի ակնկալվող արդյունքները ներառում են.
Արժե նշել, որ 2013 թվականին «Երիտասարդ Տավուշ» ՀԿ-ն «Երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ-ի աջակցությամբ քայլեր ձեռնարկեց Տավուշի մարզի չորս թանգարանների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ՝ տպագրելով տեղեկատու թռուցիկներ, ստեղծելով Տավուշի մարզի թանգարանների մասին տեսանյութ և երեխաների համար կազմակերպելով կրթական տիկնիկային ներկայացում թանգարանների կարևորության մասին։
Գրասենյակային պարագաներ, մշակված տեղեկություններ և առաջմղմանն ուղղված նյութեր
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: