Արագածոտնի մարզը համարվում է ամենապասիվ մարզը՝ երիտասարդական ծրագրերի իրականացման ցուցանիշով։ Ցածր է նաև քաղաքացիական մասնակցությունը և երիտասարդների ներգրավածությունը որոշումների ընդունման պրոցեսներում։ Այստեղից ծնվեց գաղափարը Թալին քաղաքում հիմնել երիտասարդական ռեսուրս կենտրոն, որը ծառայություններ է մատուցելու Թալին քաղաքի և հարակից 30 համայնքների թվով 6000 երիտասարդներին։
Գլխավոր նպատակն է հիմնել «Երիտասարդների անկյուն» ռեսուրս կենտրոն, որը դառնալու է երիտասարդների համախմբան, կրթության, տնտեսական հզորացման և եվրոպական շարժունակության հարթակ։ Ծրագրի շահառուներն են համարվում Թալին քաղաքի և հարակից 30 համայնքների թվով 6000 14ից 30 տարեկան երիտասարդները։ Նախատեսվող արդյունքներն են. - Վերանորոգված և տեխնիկապես զինված 1 ռեսուրս կենտրոն - Պրոֆեսիոնալ 5 դասընթացավարներ - 1 Մամուլի ակումբ և մամուլի ոչ ֆորմալ կրթության խմբակ - տարեկան 4 եվրոպական փոխանակման ծրագիր
- տարեկան 20 երիտասարդ, ովքեր մասնակցել են միջազգային փոխանակման ծրագրերի - Տարեկան 30000$ բյուջե, որը կապահովի աշխատողների վճարներ - Տարեկան 10 Համայնքային ծառայության ծրագիր - Տարեկան 2 հետազոտություն և 2 մարզային երիտասարդական ֆորմում
Մեր ռեսուրսները
Համայնքի կողմից վարձակալությամբ տրված շենք 30 երիտասարդ կամավոր 6 Հիմնադիր անդամ ( Բարձր որակավորմամբ)
10 աթոռ
3 սեղան
Ի՞նչ է մեզ անհրաժեշտ
Ակնկալում ենք.
-Ռեսուրս կենտրոնի համար մշակված ֆոնդահայթայթման պլան
-Քարտեզագրված պոտենցիալ դոնորների բազա
-Առնվազն մեկ մշակված դրամաշնորհային հայտ
-Համատեղ ուժերով հայթայթված մինչև 20000 դոլար դրամաշնոր
Այս կայքը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ և գործում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀԲԸՄ համագործակցության ներքո: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը ու «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը: Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից
Together 4 Armenia 2015-2017 Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: