Խորհրդային Միության ժամանակներից ի վեր Շիրակի շրջկենտրոն Գյումրին հայտնի է եղել տեքստիլի իր արտադրությամբ։ Սակայն 1988 թվականի ողբերգական երկրաշարժը, որին հաջորդեց Խորհրդային Միության փլուզումը, ավերեց երբեմնի ծաղկում ապրող տեքստիլ արդունաբերությունը ոչ միայն Գյումրի քաղաքում, այլ նաև ամբողջ երկրում։ Այս իրադարձությունների արդյունքում տեքստիլի արտադրության ոլորտում աշխատող բազմաթիվ մասնագետներ կամ արտագաղթեցին, կամ մնացին առանց աշխատանքի։
Այսօր կան քաղաքի երբեմնի ծաղկուն տեքստիլ արդյունաբերությունը վերականգնելու ծրագրեր շահագրգռված թեկնածուներին նախ և առաջ անհրաժեշտ հմտություններով և ոլորտում ստեղծագործական ու ավելի ժամանակակից մոտեցումների մասին գիտելիքներով զինելու միջոցով։ Ուստի այս ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել Գյումրիի տեքստիլ արդյունաբերությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Ծրագրի ակնկալվող արդյունքների թվում են՝
Անշուշտ, տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության առավել կարևոր ճյուղերից է, որն ունի զարգացման հսկայական ներուժ։ Հետևաբար, սփյուռքի փորձագետների կողմից գիտելիքի և հմտությունների փոխանցումը կարող է լինել այս ոլորտի բարելավմանն ուղղված քայլերից մեկը։
Դասընթացներն անկցկացնելու տարածք
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: