Այս էջի բովանդակությունը մասամբ ավտոմատ թարգմանություն է:
Powered by Yandex.Translate
open

ԱՐՇԱՎԸ՝ ՈՐՊԵՍ ՍԻՐՎԱԾ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ՁԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

T4A Admin
Հանգիստ, սպորտ, տուրիզմ
travel icon Շիրակ

Ունե՞ք հարցեր:

Ցանկանում եք աջակցե՞լ այս ծրագրին:

Շիրակը Հայաստանի հյուսիսային շրջաններից մեկն է։ Այն և՛ գեղատեսիլ բնակավայր է, և՛ հիանալի վայր արշավների կազմակերպման համար։ Սահմանակից լինելով Թուրքիային արևմուտքում և Վրաստանին հյուիսում՝ մարզի բարձրադիր տափաստանները,  մխրճվելով լեռների մեջ, տեղանքին տալիս են մուգ կանաչ գունավորություն գարնանը և կարմրա-շագանակագույն՝ ամռանը։ Շիրակի մարզ այցելած որևէ ճշմարիտ զբոսաշրջիկ իրեն թույլ չի տա բաց թողնել տեղանքը շրջապատող հոյակերտ լեռներից բացվող այդ ֆանտաստիկ տեսարանը դիտելու հնարավորությունը։ 

Կարծում ենք, որ արշավների համար նորանոր ուղղությունների մշակումը մեծապես կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, առավել ևս որ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի պատճառով մարզը հայտնվել է սոցիալապես ու տնտեսապես խոցելի վիճակում։ Հետևաբար, այս ծրագրի հիմնական նպատակն է զարկ տալ արշավների կազմակերպմանը տարածաշրջանում, ինչն էլ իր հերթին կխթանի տնտեսությունն ու զբոսաշրջությունը Շիրակի մարզում։   

Ծրագրի ակնկալվող արդյունքների թվում են՝

  • Արշավը դառնում է տարածված սպորտաձև տեղի բնակչության և մարզ այցելող զբոսաշրջիկների շրջանում։
  • Մեծանում է զբոսաշրջիկների թիվը մարզում։
  • Տնտեսությունն ու զբոսաշրջությունը զարգացում են ապրում։ 

Մեր ռեսուրսները

Ուղեկցողներ, արշավի համար որոշ մասնագիտական հանդերձանք 

Այս նախագծին աջակցող փորձագետներն են

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: