Այս էջի բովանդակությունը մասամբ ավտոմատ թարգմանություն է:
Powered by Yandex.Translate
done

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔ ԳԱՎԱՌԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

T4A Admin
Տեղեկատվական Տեխնոլոգիաներ
travel icon Գեղարքունիք

Ունե՞ք հարցեր:

Ցանկանում եք աջակցե՞լ այս ծրագրին:

Ակնհայտ է, որ տեխնոլոգիաների բնագավառում 21-րդ դարը հեղափոխության դար է։ Համակարգիչներ, զանազան համակարգչային ծրագրեր ու բազմապիսի սարքեր են կիրառվում կրթության, գործարարության և շուկայավարման, պետության, լրատվամիջոցների և այլ ոլորտների կառավարման համար։ Գաղտնիք չէ նաև այն, որ Հայաստանը տարածաշրջանում գրավում է առաջատար դիրք տեղեկատվական տեխնոլոգիաների արագ ու հաջողությամբ զարգացող ոլորտի առումով։

Չնայած սրան, համակարգչից օգտվելու անկարողությունը տարածված խնդիր է Հայաստանի մարզերի մեծ մասում, հատկապես պետական հաստատությունների աշխատողների և երիտասարդության շրջանում։ Քանի որ մեր օրերում այս հաստատությունները թվայնացվում են, օրավուր աճում է համակարգչային հմտությունների ձեռքբերման պահանջը։ Պետական հաստատությունների աշխատողների վերապատրաստումը կբարձրացնի արտադրողականությունն ու ընդհանուր աշխատանքի որակը քաղաքապետարաններում և տեղական համայնքների՝ դրանց ենթակա կառույցներում։ Ուստի, այս ծրագրի հիմնական նպատակն է վերապատրաստել Գավառի քաղաքային իշխանությունների և դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատողներին համակարգչի, համակարգչային ծրագրերի և համացանցի առավել արդյունավետ օգտագործման նպատակով։  

Ծրագրի ակնկալվող արդյունքների թվում են՝

  • Microsoft Office փաթեթի և Internet Explorer համակարգչային ծրագրի ավելի լավ իմացություն։
  • Էլեկտրոնային հաղորդակցության ժամանակ հաղորդագրություններին ավելի արագ պատասխանելու կարողություն։
  • Գավառի քաղաքային իշխանությունների և դրանց ենթակա կառույցների աշխատանքի ավելի բարձր արտադրողականություն և որակ։  

Մեր ռեսուրսները

Դասընթացների անցկացման վայր, հարմարություններ 

Այս նախագծին աջակցող փորձագետներն են

2

Rustam Sahakyan

Director, Founder


Ռուսաստանի Դաշնություն
1
IK

IrenaHayouhi Kageorgis


Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: