Ակնհայտ է, որ տեխնոլոգիաների բնագավառում 21-րդ դարը հեղափոխության դար է։ Համակարգիչներ, զանազան համակարգչային ծրագրեր ու բազմապիսի սարքեր են կիրառվում կրթության, գործարարության և շուկայավարման, պետության, լրատվամիջոցների և այլ ոլորտների կառավարման համար։ Գաղտնիք չէ նաև այն, որ Հայաստանը տարածաշրջանում գրավում է առաջատար դիրք տեղեկատվական տեխնոլոգիաների արագ ու հաջողությամբ զարգացող ոլորտի առումով։
Չնայած սրան, համակարգչից օգտվելու անկարողությունը տարածված խնդիր է Հայաստանի մարզերի մեծ մասում, հատկապես պետական հաստատությունների աշխատողների և երիտասարդության շրջանում։ Քանի որ մեր օրերում այս հաստատությունները թվայնացվում են, օրավուր աճում է համակարգչային հմտությունների ձեռքբերման պահանջը։ Պետական հաստատությունների աշխատողների վերապատրաստումը կբարձրացնի արտադրողականությունն ու ընդհանուր աշխատանքի որակը քաղաքապետարաններում և տեղական համայնքների՝ դրանց ենթակա կառույցներում։ Ուստի, այս ծրագրի հիմնական նպատակն է վերապատրաստել Գավառի քաղաքային իշխանությունների և դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատողներին համակարգչի, համակարգչային ծրագրերի և համացանցի առավել արդյունավետ օգտագործման նպատակով։
Ծրագրի ակնկալվող արդյունքների թվում են՝
Դասընթացների անցկացման վայր, հարմարություններ
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: