Այս էջի բովանդակությունը մասամբ ավտոմատ թարգմանություն է:
Powered by Yandex.Translate
done

ՀԵԾԱՆՎԱՀՐԱՊԱՐԱԿ

T4A Admin
Ճարտարագիտություն, արտադրություն և շինարարություն
travel icon Շիրակ

Ունե՞ք հարցեր:

Ցանկանում եք աջակցե՞լ այս ծրագրին:

Հայաստանում ավելի ու ավելի է տարածվում հեծանվավարության մշակույթը՝ որպես սպորտի և ժամանցի միջոց: Մինչ Երևանում ի հայտ են գալիս նույնիսկ որոշ հեծանվուղիներ կամ ակումբներ, Հայաստանի մնացած հատվածը, ունենալով էքստրեմալ հեծանվավազքը զարգացնելու հսկայական ներուժ, ինչ-որ չափով դուրս է մնացել ուշադրությունից: Լեռնային լանդշաֆտը և լայնարձակ տարածքները լավ հնարավորություն են՝ զարգացնելու հեծանվավազքը, մասնավորապես՝ լեռնային և էքստրիմ հեծանվավարությունը, ոչ միայն որպես սպորտի տեսակ, այլև երիտասարդների ու դեռահասների ներգրավվածության և առողջ ապրելակերպի խթանման եղանակ:

Մինչ այսօր Շիրակի մարզում հեծանվային սպորտը զարգացնելու ոչ մի տարածք չի եղել: 2012 թվականի դեկտեմբերին հիմնադրված «Գյումրին մեր տունն է» քաղաքացիական նախաձեռնությունը, որը համախմբում է Գյումրու երիտասարդներին, նախատեսում է կառուցել էքստրիմ հեծանվասպորտի հրապարակ (վելոդրոմ)՝ մարզում մարզական և ժամանցային կյանքը խթանելու նպատակով: Հեծանվահրապարակը օվալաձև, կտրուկ թեքություն ունեցող մրցուղիներով ընդարձակ հարթակ է էքստրիմ հեծանվավազքի սիրահարների համար:

Հարթակը նախագծված կլինի ոչ միայն սկսնակ հեծանվորդների, երեխաների և պրոֆեսիոնալների համար, այլև հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: Ուսուցումը և մարզումները հասանելի կլինեն բոլոր հետաքրքրված անձանց համար: Կստեղծվի հատուկ ակումբ կամ ՀԿ, որը կզբաղվի վելոդրոմի պահպանման և պատշաճ շահագործման հարցերով:

Ծրագրի ակնկալվող արդյունքները ներառում են`

  • տեղացի երեխաների, երիտասարդների և դեռահասների ներգրավում առողջ սպորտում՝ որպես ժամանցի ձև,
  • երիտասարդների և դեռահասների կամավորական աշխատանքի խթանում,
  • երեխաների, երիտասարդների և դեռահասների հանգստի և ակտիվության համար բաց տարածքի ստեղծում,
  • Շիրակի մարզում զբոսաշրջության հնարավորությունների բազմազանեցում` ի նպաստ զբոսաշրջության աճիև զարգացման:

Մեր ռեսուրսները

«Գյումրին մեր տունն է» քաղաքացիական նախաձեռնությունը ծրագրի իրագործման համար ձեռք է բերել տարածք, լեռնային հեծանիվներ՝ իրենց անհրաժեշտ պարագաներով, և լուսավորության սարքավորումներ: Երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունը նաև պատրաստ է հեծանվատրեկի պատշաճ կառուցման համար տրամադրել աշխատուժ և բոլոր անհրաժեշտ գործիքները: Հարկ է նշել, որ նախաձեռնության կամավորների ջանքերով տարածքի 1/3 մասն արդեն մաքրվել է և նախապատրաստվել հետագա աշխատանքի համար:

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ

Այս նախագծին աջակցող փորձագետներն են

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: