Հայաստանն իր բազմատեսակ լանդշաֆտով կատարյալ վայր է տարատեսակ էքստրեմալ մարզաձևերի, այդ թվում` սնոուքայթինգի (սահք ձմռանը ձնառատ մակերեսի վրա) և քայթսերֆինգի (սահք ամռանը ջրի մակերեսին) զարգացման համար: Հայաստանի լեռնային շրջաններն ունեն սնոուքայթինգի զարգացման լուրջ ներուժ, իսկ ջրային մակերեսները, օրինակ՝ Սևանա լիճը, Արփա լիճը և մի քանի այլ լեռնային ջրամբարներ, կատարյալ են քայթսերֆինգի համար: Նման նախաձեռնությունները ոչ միայն նպաստում են առողջ ապրելակերպին և երիտասարդների ներգրավվածությանը մարզական գործունեության մեջ, այլև ունեն զբոսաշրջիկներին և էքստրեմալ սպորտի սիրահարներին ներգրավելու մեծ ներուժ:
Ծրագրի նպատակն է՝ խթանել առողջ ապրելակերպը և երիտասարդներին ու դեռահասներին ներգրավել սպորտում՝ որպես ժամանցի ձև, ինչպես նաև զարգացնել մարզի ներուժը էքստրեմալ մարզաձևերի զբոսաշրջության ոլորտում` որպես տեղական զարգացման միջոց:
2013-ից մինչև 2015 թվականն ընկած ժամանակահատվածում Գյումրիում գործող «Քայթբորդինգի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացրել է 4 ծրագիր, որոնք ուղղված են եղել Հայաստանում սիրողական մակարդակում այս սպորտաձևերի խթանմանը: Հավատարիմ մնալով Հայաստանում ներուժի զարգացման գաղափարին՝ «Քայթբորդինգի զարգացման կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց «Քայթ-դպրոց Գյումրիում» ծրագիրը: Ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչներից` տեսական ներածական դասընթացներ և երկարաժամկետ գործնական դասընթացներ: Այն նաև ներառում է Հայաստանում և այլուր այս սպորտաձևերի առանձնահատկությունների և առավելությունների վերաբերյալ իրազեկման քարոզարշավներ:
Ծրագրից ակնկալվող արդյունքները ներառում են`
«Քայթբորդինգի զարգացման կենտրոն» ՀԿ-ն ներդնելու է իր ողջ գույքը, մասնավորապես՝ 3 քայթ վերապատրաստման դասընթացի համար, 1 ջրային քայթբորդ, 1 լեռնադահուկ, 1 տրապեցիա, 4 ջրափրկարարական բաճկոն, 4 պաշտպանիչ սաղավարտ: ՀԿ-ն նաև պատրաստ է սեփական մասնագիտական ռեսուրսների սահմաններում մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերի համար տեսական և գործնական պարապմունքների կազմակերպմանը:
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: