Այս էջի բովանդակությունը մասամբ ավտոմատ թարգմանություն է:
Powered by Yandex.Translate
done

ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԹԱՆՈՒՄ ՏԱՎՈՒՇԻ ՇՐՋԱՆՈՒՄ

T4A Admin
Բիզնես, խորհրդատվություն և կառավարում
travel icon Տավուշ

Ունե՞ք հարցեր:

Ցանկանում եք աջակցե՞լ այս ծրագրին:

Հայաստանի սահմանամերձ շրջաներում ապրող ընտանիքները, հատկապես նրանք, որտեղ կան հաշմանդամություն ունեցող երեխաներ կամ ընտանիքի արտագաղթած անդամներ, անպաշտպան են աղքատության հանդեպ գործազրկության և համապատասխան ծառայությունների բացակայության պատճառով։ Ավելին, կրթական հաստատություններն ու հատկապես ավագ դպրոցն ու քոլեջը աշակերտներին չեն տալիս մասնագիտական կողմնորոշման դասընթացներ անցնելու որևէ հնարավորություն։ Ընտանիքներին՝ երիտասարդ տղամարդկանց ու կանանց, նաև նրանց, ովքեր ունեն հաշմանդամություն, անհրաժեշտ է ընձեռել փոքր, եկամուտ բերող հնարավորություններ նրանց արհեստագործական մասնագիտական հմտությունները զարգացնելու և խթանելու միջոցով, որպեսզի կարողանան վաստակել իրենց հանապազօրյա ապրուստը։   

Այս դասընթացը նրանց հնարավորություն կտա սկսելու սեփական ձեռնարկություն և հոգալու իրենց կարիքները։ Հետևաբար, հաշվի առնելով երիտասարդների (նաև հաշմանդամություն ունեցողների) կարիքներն ու ընդունակությունները, մենք նպատակ ունենք մշակելու և անցկացնելու մասնագիտական դասընթացներ մի շարք բնագավառներում, ինչպես օրինակ՝ կավագործությունը, օճառագործությունը և մոմագործությունը, որոնք նպատակաուղղված կլինեն մեծացնելու նրանց կարողությունները և նրանց ավելի մրցունակ դարձնելու աշխատանքային շուկայում։

Ծրագրի ակնկալվող արդյունքները՝

  • 12-18 տարեկան մոտ 25 երեխա և 10 հաշմանդամություն ունեցող երիտասարդ սովորել և ձեռք են բերել կավագործական, մոմագործական և օճառագործական հմտություններ։
  • Երիտասարդների (այդ թվում նաև հաշմանդամություն ունեցողների) զբացվածության մակարդակը բարձրացել է աշխատաշուկայում։
  • Տավուշի մարզում բացվել են փոքր ձեռնարկություններ։
  • Տավուշի մարզը զարգանում է որպես զբոսաշրջության և հյուրընկալության վայր։ 

Մեր ռեսուրսները

Տարածք դասընթացների անցկացման համար, կավ և այլ անհրաժեշտ նյութեր, սարքավորում, օր.՝ թրծավառարան և դազգահ կենցաղային ու առևտրային նշանակության իրեր՝ խեցե անոթներ, զարդեր ու պարագաներ, օճառից և մոմից առարկաներ պատրաստելու համար։ 

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ

Այս նախագծին աջակցող փորձագետներն են

2

Shant Khayalian

Advertising, marketing


Հայաստան

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: