Գործազրկության, երեխաների աղքատության ու աշխատանքային միգրացիայի գրանցված բարձր մակարդակի պատճառով Տավուշն այն չորս մարզերից մեկն է, որ Together4Armenia հարթակի կողմից ընտրվել են որպես թիրախային մարզեր։ Հայ-ադրբեջանական սահմանի վրա անկայուն բախումնային իրավիճակի պատճառով տղամարդիկ հաճախ գնում են արտագնա աշխատանքի, ու երբ աշխատանք է գտնվում, ընտանիքները սովորաբար հետևում են նրանց։ Հետևաբար, աշխատանքային միգրացիայի արդյունքում մարզում առաջացել է մարդկային կապիտալի կորուստ։
Մյուս կողմից, Տավուշը դարեր ի վեր հայտնի է եղել իր տեքստիլ արտադրանքի որակով։ Կանայք շարունակում են զբաղվել այնպիսի ավանդական գործունեության տեսակներով, ինչպիսիք են ասեղնագործությունը, գորգագործությունն ու կարպետագործությունն իրենց տնային տնտեսություններում։
Գործազրկության հաղթահարման ձևերից մեկը կլինի կանանց ու աղջիկների շրջանում մասնագիտական կարողությունների զարգացումը, հատկապես հագուստի դիզայնի, մոդելների պատրաստման ու կարի, ինչպես նաև գորգագործության ու ասեղնագործության բնագավառներում։ Կարողությունների զարգացումն այս բնագավառներում կօգնի նրանց աշխատանք գտնել տեղի տեքստիլ գործարանում կամ սկսել սեփական ձեռնարկությունը։
Այս նպատակով ծրագիրը փնտրում է կամավորական մասնագետի՝ սովորեցնելու հագուստի դիզայն, մոդելների պատրաստում և կար Իջևանում ու հարակից համայնքներում բնակվող կանանց։ Եվ քանի որ ծրագրի նպատակներից մեկը խրախուսելն է,որ թիրախային խմբի անդամներն սկսեն ու պահեն սեփական գործը, ապա պահանջվում է նաև բրենդինգի, մարքեթինգի և ձեռնարկատիրության բնագավառների փորձ։
Հիմնական գործընկերը՝ «Նռենին», տրամադրում է աշխատանքային տարածք, հարմարություններ և գործնական պարապմունքների համար պահանջվող բոլոր նյութերը։
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: