Այս էջի բովանդակությունը մասամբ ավտոմատ թարգմանություն է:
Powered by Yandex.Translate
done

ԳԱՎԱՌՈՒՄ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

T4A Admin
Բիզնես, խորհրդատվություն և կառավարում
travel icon Գեղարքունիք

Ունե՞ք հարցեր:

Ցանկանում եք աջակցե՞լ այս ծրագրին:

Գավառի երկրաբանական թանգարանին  հարկավոր են մասնագետներ՝ վերապատրաստելու աշխատողներին թանգարանների կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների գծով և ծանոթացնելու մշակութային ժառանգության պահպանման բնագավառում համաշխարհային առաջավոր փորձին։

1952 թվականին հիմնադրված Գավառի երկրաբանական թանգարանում պահվում է ավելի քան 9,000 նմուշ, որոնք արտացոլում են Գեղարքունիքի պատմությունը հին ժամանակներից մինչև այսօր։ Հավաքածուն ներառում է հնագիտական և էթնոգրաֆիկ/ազգագրական ցուցանմուշներ, պատմական ձեռագրեր, լուսանկարներ, գորգեր, գյուղատնտեսական գործիքներ ու շատ այլ բաներ։ Թանգարանում կան նաև առարկաներ, որոնք ժամանակին պատկանել են անհատներին, ընտանիքներին ու բարերարներին, որոնք իրենց նպաստն են բերել Գավառ քաղաքի կայացմանն ու զարգացմանը։

Թանգարանին հաջողվում է այցելուներ գրավել տոնական օրերին և հատուկ միջոցառումների ժամանակ, սակայն այցելությունների թիվը խիստ ցածր է մնում սովորական աշխատանքային օրերին։ Ներկայումս թանգարանում կա 13 աշխատող, որոնց կարողությունների զարգացման համար աշխատանքին զուգընթաց անհրաժեշտ է լրացուցիչ վերապատրաստում մշակութային ժառանգության պահպանման և թանգարանի կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման գծով։ Ակնկալվում է, որ նման վերապատրաստումը կմեծացնի թանգարանի կարողությունը Գեղարքունիքի մարզի մշակութային և պատմական ժառանգության պահպանման ու ներկայացման գործում։

Այսպիսով ծրագրի հիմնական նպատակներն են բարձրացնել Երկրաբանական թանգարանի դերը Գավառ քաղաքի հասարակական ու մշակութային կյանքում, ինչպես նաև ստեղծել նպաստավոր միջավայր նոր այցելուների գրավման նպատակով, այդ թվում նաև արտասահմանցի ճանապարհորդների։

Որոշակի ակնակալվող արդյունքները կլինեն՝

  • Գավառի երկրաբանական թանգարանի աշխատողները հմտանում են թանգարանի կառավարման գործում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման մեջ։
  • Ամենամսյա այցելուների թիվը շատանում է։ 

Մեր ռեսուրսները

Թանգարանը կտրամադրի տարածք և այլ անհրաժեշտ միջոցներ, որոնք պահանջվում են աշխատողների համար պարապմունքներ կազմակերպելու համար։ 

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ

Այս նախագծին աջակցող փորձագետներն են

2

Anush Zeinalian

Executive Director


Հայաստան

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: