Ծրագրի նպատակն է նպաստել աշխարհում հայկական զարդարվեստի նմուշների նորօրյա ինտերպրետացիայի, խորհրդանիշերի իմաստի գիտակցմանն ու ճանաչելիության բարձրացմանը:
Արտադրանքի հիմնական առանձնահատկությունն էասեղնագործված թռչնատառերի և հայկական զարդանախշերի ու խորհրդանիշերի առկայությունը և բնօրինակին համապատասխանելիությունը/անթերիությունը, բարձր որակը և նորաոճ տեսականին:
Յուրաքանչյուր արտադրանք կպարունակի առնվազն մեկ անկրկնելի թռչնատառ և/ կամ խորհրդանիշ և ներառված տարրերի նշանակության նկարագրության/պատմության վերաբերյալ QR կոդով տեղեկատվություն ստանալու հնարավորությունը: Որոշ տեսականի կլինի նաև թեմատիկ (օրինակ՝ խոհանոցային) և իր վրա կպարունակի թռչնատառերով զարդարված հայկական թեմատիկ ուտեստների բաղադրատոմսեր և հայկական մրգեր (թարգմանությունը կապահովվի QR կոդի միջոցով): Այս ամենը հնարավորություն կտա աշխարհում հայկական զարդարվեստի նմուշների նորօրյա ինտերպրետացիայի, խորհրդանիշերի իմաստի գիտակցմանն ու ճանաչելիության բարձրացմանը:
Նախագծի սոցիալական արժեքը երկարատև աշխատազուրկ խմբում ընդգրկված կանանց համար կայուն աշխատատեղեր ապահովելն է: Թիրախ խմբում ընդգրկված են`
1. Հաշմանդամություն ունեցող կանայք,
2. Հաշմանդամություն ունեցող երեխաներին խնամող կանայք,
3. Միգրանտ ընտանիքների կանայք, ում ամուսինները տարիներ շարունակ կապը կտրել են ընտանիքի հետ կամ համարվում են անհայտ կորած:
Նշված թիրախային խմբի անդամները կվերապատրաստվեն և կկարողանան արտադրել անհրաժեշտ ապրանքներ տան պայմաններում՝ լուծելով իրենց առօրյա կարիքները: Նախագծի արդյունքում առաջացած շահույթի մասնաբաժինը առաջին տարվա կտրվածքով կներդրվի սոցիալական ձեռնարկության հետագա զարգացման մեջ, հնարավորություն տալով նախաձեռնությանը ՝ ապահովելու գաղափարի երկարակեցությունը:
Երկրորդ տարվանից հատկացված միջոցները նախատեսում ենք ուղղել`
1. համայքում երիտասարդների, ներառյալ խոցելի խմբերի, ազատ և ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման և
2. հաշմանդամ երեխաների համայնքային վերականգնողական կենտրոնի կազմակերպման նպատակներին:
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: