Այս էջի բովանդակությունը մասամբ ավտոմատ թարգմանություն է:
Powered by Yandex.Translate
open

Առողջարանային տուրիզմի զարգացումը Լոռու մարզում

Անուշ Ասլանյան
Հանգիստ, սպորտ, տուրիզմ

Ունե՞ք հարցեր:

Ցանկանում եք աջակցե՞լ այս ծրագրին:

Վանաձոր քաղաքը և հարակից համայնքները աչքի են ընկնում իրենց առատ ու փարթամ բուսականությամբ, ինչպես նաև այստեղ հանքային բուժիչ բնական աղբյուրների պակաս չի զգացվում: Սակայն այդ ամենը չի օգտագործվում առողջարանային տուրիզմի զարգացման համար, ինչը պայմանավորված է տեղեկատվության, փորձի պակասով:

Ներկա պահին մարզի կողմից առաջարկված ռազմավարական ծրագրի գլխավոր բաժինը ընդգրկում է տուրիզմի զարգացումը և հարմար առիթ է իրականացնել առողջարանային տուրիզմի զարգացմանն ուղղված աշխատանքներ: Նախատեսվում է կազմակերպել հանդիպում՝ այս ոլորտով հետաքրքրվող անձանց հետ, ներկայացնել վերջիններիս առողջարանային տուրիզմի հեռանկարները և զարգացման տենդենցները:

Մեր ռեսուրսները

Ծրագրի իրականացման ընթացքում կապահովենք տարածքի և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների առկայությունը: Ծրագրի գործընկեր է հանդիսանում է «Համայնքների զարգացման ռազմավարական կենտրոն» ՀԿ-ն:

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ

Մեր ծրագրի իրականացման համար փնտրում ենք առողջարանային տուրիզմի զարգացման մասնագետի, ով կհանդիպի Լոռու մարզի մարզպետարանի համապատասխան աշխատակիցների, առողջապահության և տուրիզմի զարգացման մասնագետների հետ և օգտակար գիտելիք կփոխանցի նրանց առողջարանային տուրիզմի զարգացման մասով:

Այս նախագծին աջակցող փորձագետներն են

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: