Ծագումով լիբանանահայ եմ՝ Բեյրութից։ Ինձ հրավիրել էին անցկացնելու ծրագրի կառավարման սեմինար տեղի ՀԿ-ների համար Վանաձորում՝ Ջինիշյան հիմնադրամի գրասենյակում։ Այս նախաձեռնությունը կազմում էր Հայաստանի չորս մարզերում «Միասին Հայաստանի համար» վեբ հարթակի շրջանակներում սեպտեմբերի 14-ին և 15-ին միաժամանակ անցկացվող հմտությունների փոխանցման սեմինարների մասը։ Այդ ժամանակ ես աշխատում էի Հայկական ընդհանուր բարեգործական միության (AGBU)՝ աշխարհում ամենամեծ շահույթ չհետապնդող հայկական կազմակերպության Լիբանանյան գրասենյակում որպես ծրագրերի համակարգող։
Ունենալով հաղորդակցությունների համապարփակ ռազմավարությունների մշակման և շահույթ չհետապնդող կազմակերպությունների ընդհանուր ռազմավարությունների վերահսկման ու իրականացման, ինչպես նաև ծրագրերի ու թիմերի ղեկավարման փորձ՝ ուրախ էի խմբի հետ կիսելու հաջող շուկայավարման և հաղորդակցությունների ռազմավարությունների բնագավառում իմ փորձառությունը և օգնելու այս ՀԿ-ներին հասնել իրենց զարգացման նպատակներին։
Ծրագրերի կառավարման և հաղորդակցությունների աշխարհում հաջողության հասնելու համար պահանջվում է հասարակության հետ կապերի նորարարական ռազմավարություններն ըմբռնելու ունակություն և արդյունավետ ղեկավարելու կարողություն քարոզարշավների անցկացման և ծրագրերի մեկնարկման ամբողջ ընթացքում։
Հասարակությանը հատուցելու զգացումը հնարավոր չէ բացատրել խոսքերով։ Ես իրոք երախտապարտ էի, որ ինձ տրվել էր գիտելիքս և բարդ ու հավակնոտ ծրագրեր իրականացնելու ու ղեկավարելու փորձված ունակությունս կիսելու հնարավորություն։ Ես նաև փորձառու «մոտիվացնող» եմ և մշակել եմ հարաբերություններ ստեղծելու ու պահպանելու եղանակներ, որոնք չափազանց ուրախ էի կիսելու Վանաձորի հանրության հետ։
ՀԿ ներկայացուցիչներն այնքան նպատակասլացորեն էին մասնակցում պարապմունքին։ Նյութը ներկայացնելուց հետո մասնակիցները, որոնք եկել էին տարբեր կազմակերպություններից, աշխատեցին խմբով և փորձեցին մշակել մարզում ամառային ճամբարի անցկացման ծրագիր։ Մինչև օրս հիշում եմ, թե ինչ հաճելի ժամանակ անցկացրեցինք։ Սա իսկապես օգտակար փորձ էր ինձ համար։ Ես բավարարված էի, որ թիմի անդամները գոհ են մնացել պարապմունքից, նույնիսկ ցանկանում են հետս կապ պահպանել ծրագրի ավարտից հետո, ինչը լուրջ նվաճում էր։
Վանաձորում գտնվելուս միջոցին ծանոթացա մարզի համայքների առաջ ծառացած խոչընդոտներին ու դժվարություններին և տեղեկացա այն բարելավումների մասին, որ այստեղ ձեռնարկվում են։ Ես միանգամայն համոզված եմ, որ իրոք շատ բան հնարավոր է անել համայնքներին զորացնելու և կայուն զարգացման նպատակներին հասնելն ապահովելու համար։ Սակայն, լրջորեն հավատում եմ, որ սա կախված է հանրային և մասնավոր հատվածների, ՀԿ-ների, կառավարության և սփյուռքի փորձագետների մասնակցությունից և համագործակցությունից՝ կիսելու իրենց գիտելիքն ու փորձառությունը։
Ըստ այն ամենի, ինչի ես ականատես եղա, այդ երկօրյա սեմինարները կարծես օգնեցին դնել այդ նպատակներին հասնելու համակարգված և հետևողական գործընթացի հիմքերը։ Բարձր գնահատականի արժանացած այս «Միասին Հայաստանի համար» հարթակը ասես ամուր հիմք լինի գիտելիքի փոխանակման և հմտությունների փոխանցման համար։ Ես մեծապես կքաջալերեի սփյուռքի այլ փորձագետներին իրենց մասնակցությունը ևս բերել դրան։
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: