2017 թվականի ապրիլ և մայիս ամիսների ընթացքում «Միասին Հայաստանի համար» հարթակի սփյուռքահայության ներգրավման կենետրոններն Իջևանում, Վանաձորում և Գյումրիում հյուրընկալեցին մազերի ու մարմնի խնամքի միջոցների վարպետ արտադրող Շանթ Խայալյանին։ Սիրիայում պատերազմի պատճառով 2013 թվականին Հայաստան տեղափոխվելուց հետո Շանթը վերհիշել է օճառագործության ու մոմագործության իր սիրած զբաղմունքը և սկսել զարգացնել այն որպես սեփական ձեռնարկատիրական գործունեություն։ Նրա ապրանքանիշը՝ «Բյութի Փրոդակշն»-ը, ներառում է մազերի ու մարմնի խնամքի միջոցներ, հատկապես օճառ, շամպուն, լոսյոն, օծանելիք և այլն, որոնք պատրաստված են բույսերից ու միայն բնական յուղից։
«Միասին Հայաստանի համար» հարթակի նպատակային մարզեր կատարած իր այցելության շրջանակներում Շանթն անցկացրեց երկօրյա պարապմունքներ՝ տալով օճառագործության բնագավառում տեսական գիտելիքներ, հատկապես օճառի տարբեր տեսակներ պատրաստելու համար անհրաժեշտ նյութերի չափաբաժիններն ու դրանց օգտագործման հրահանգները։ Յուրաքանչյուր պարապմունքի ավարտին մասնակիցներին պատում էր մեծ ոգևորություն, որովհետև նրանց տրվում էր նյութերը խառնելու և օճառից, մոմից ու կավից սեփական ձեռքերով առարկաներ պատրաստելու հնարավորություն։ Իր հուզական խոսքի ու դինամիկ խառնվածքի շնորհիվ նա մասնակիցներին հաղորդում էր սեփական ներքին ուժերին վստահելու և շուրջը եղած եկամտաբեր հնարավորություններից օգտվելու հավատ։
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: