Տավուշի մարզը ագրարային ռեգիոն է, հիմնականում զարգացած է պտղաբուծությունը: 1953-1993թթ Այրումում գործել է հզոր պահածոների գործարան՝ 1800 աշխատատեղով և Այրում համայնքը ձևավորվել է գործարանի հիմքի վրա: Հասկանալի պատճառներով գործարանը ներկայումս չի աշխատում: Կոոպերատիվի նախաձեռնած բիզնեսը ենթադրում է Այրումում պահածոյի արտադրության բարի ավանդույթի վերականգնում: Պահածոների արտադրամասն զբաղեցնում է 1200քմ արտադրական տարածք, տարեկան 150տ. հումքի վերամշակման հզորությամբ՝ տարեկան 400000 պայմ. տուփ ծավալով: Մեկ հերթափոխում աշխատողների թիվը կազմում է 14 մարդ :
Հիմք ընդունելով միավոր պահածոյի վրա կատարված փաստացի ծախսերը՝ գտնել դրա իրացման շուկան արտերկրում և ստանալ տվյալ երկրներում օգտագործվող պահածոյի պատրաստման տեխնոլոգիայի մասին խորհրդատվություն:
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: