Ընտանկան բռնությունից անհամաչափորեն տուժում են կանայք: Վերջին տարիներին նկատելի է ընտանեկան բռնության և, մասնավորապես, կանանց նկատմամբ ընտանեկան բռնության աճ: ՀՀ Ոստիկանության տվյալների համաձայն, 2015-2017թթ․ գրանցվել է ընտանեկան բռնության 2333 դեպք, որից 1422-ը (61%) ամուսնու կողմից կնոջ նկատմամբ գործադրված բռնությունն է։ Հայաստանում ընտանեկան բռնությունը ամենաքողարկված հանցագործություններից է: Փաստ է այն, որ Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների սկզբունքը համարվում է սոցիալական արդարության հասնելու, մարդկային ներուժի արդյունավետ օգտագործման և երկրի կայուն զարգացման երաշխիք: Հետևաբար անհրաժեշտ է աշխատանք տանել հատկապես խոցելի կողմի՝ մեր դեպքում կանանց հետ, ոգևորել իրենց, որպեսի ավելի համարձակ լինեն, տեր կանգնեն իրենց իրավունքներին:
Մեր ռեսուրսները
Ծրագրի իրականացման ընթացքում կապահովենք տարածքի և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների առկայությունը:
Ի՞նչ է մեզ անհրաժեշտ
Անհրաժեշտ է հոգեբանության, կոնֆլիկտաբանության ոլորտի գիտակ մասնագետ:
Այս կայքը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ և գործում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀԲԸՄ համագործակցության ներքո: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը ու «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը: Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից
Together 4 Armenia 2015-2017 Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: