Հայաստանի նման փոքր, գեղատեսիլ ու զարգացող երկրի համար զբոսաշրջությունն ունի էական նշանակություն։ Վերջին տարիներին ներգնա զբբոսաշրջությունը դարձել է երկրի տնտեսության գերակա ուղղություններից մեկը։ Տարածքով ամենամեծ Գեղարքունիքի մարզը հայտնի է իր տեսարժան վայրերով, քանի որ այնտեղ են գտնվում նախաուրարտական շրջանի ամրոցներ, պատմական վայրեր, հնագույն ավերակներ, եկեղեցիներ և վերջապես Հայաստանի կապուտաչ գեղեցկուհին՝ Սևանա լիճը։
Գավառը՝ Գեղարքունիքի մարզկենտրոնը, նույնպես ունի մեծ թվով գյուղական համայնքներ, որտեղ կան զբոսաշրջիկների համար գրավիչ տեսարժան վայրեր՝ եկեղեցիներ, մատուռներ, հուշարձաններ։ Սակայն, ցավոք սրտի, այս վայրերը մինչև օրս հայտնի չեն դարձել ոչ աշխարհին, ոչ էլ նույնիսկ հայաստանցիներին։
Թեև Գավառում կան որոշ գործակալություններ և կազմակերպություններ, որոնք զբաղվում են զբոսաշրջության զարգացմամբ տարածաշրջանում, դեռևս հսկայական աշխատանք կա անելու։ Զբոսաշրջությունն այնպիսի ոլորտ է, որտեղ մշտապես խրախուսվում են թարմ տեղեկատվությունը, պրակտիկ գործիքներն ու նորարարական մոտեցումները։ Ուստի այս ծրագրի հիմնական նպատակն է զինել ուսանողներին ու այս բնագավառում երիտասարդ մասնագետներին զբոսաշրջության կառավարման նորարարական գիտելիքներով ու պրակտիկ գործիքներով, որոնք կնպաստեն զբոսաշրջության ու տնտեսության զարգացմանը Գեղարքունիքի մարզում։
Ծրագրի ակնկալվող արդյունքների թվում են՝
Դասընթացների անցկացման վայր, հարմարություններ
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: