DINGO TEAM-ը Հայաստանում կենդանիների առաջին փրկարարական առաքելությունն է, որը հրատապ օգնություն է տրամադրում անտուն (անօթևան) կենդանիներին: Մենք նաև խթանում ենք կենդանիների ընդունման մշակույթն և հսկայական ջանքեր ենք գործադրում, որ մեծ քանակի շների եւ կատուների համար համապատասխան կացարան գտնենք: Dingo-ն նվիրված է կենդանիների բարեկեցությանը և կարևոր դեր է ունեցել անօթևան կենդանիներին օգնելու և այս խնդիրների շուրջ Հայաստանի բնակչությանը կրթելու համար:
«Երբ մենք 2007թ-ին սկսեցինք փրկել կենդանիներին փողոցներից, կենդանիների ոչ մի փրկարարության ծառայություն չկար։ Այդ ժամանակ ստիպված էիք ամեն ինչ ինքներս անել, ոչ մեկին չէիր կարող զանգահարել: Մենք որոշեցինք հիմնել արտակարգ իրավիճակների կազմակերպություն, քանի որ անօթևան կենդանիները սոված էին, մահանում էին փողոցներում և ոչ ոք ոչինչ չէր անում նրանց փրկելու համար»:
Անօթևան կենդանիների բարեկեցությունը Հայաստանում բոլորովին նոր ոլորտ է: Մենք նույնիսկ կենդանիների պաշտպանության օրենսդրություն չունենք, ինչը շատ դժվարություններ է առաջացնում: Մենք փորձում ենք մշակել կենդանիների բարեկեցության յուրաքանչյուր կետով` ընդունման, կենդանիների արտակարգ իրավիճակի, կրթության, միջոցառումների և այլն: Այժմ մարդիկ գիտեն, թե ուր զանգել, երբ նման իրավիճակ է ստեղծվում Երևանում: Եվ մենք աշխատում ենք ամեն օր Հայաստանում կենդանիների բարեկեցության զարգացման համար, քանի որ մենք հավատում ենք, որ «ազգի մեծության մասին կարելի դատել կենդանիների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքով», - Գանդի։
Մենք ունենք`
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: