Հայաստանը միշտ եղել է առաջատար բարձր տեխնոլոգիաների հետազոտության, մշակման ու արտադրության բնագավառում։ Հատկապես հետխորհրդային շրջանում Հայաստանի ՏՏ մասնագետների կենտրոնացումը համակարգչային ծրագրերի մշակման, ՏՏ ծառայությունների և արդյունաբերական հաշվարկների վրա գրավեցին օտարերկրյա ներդրումներ բնագավառ։ ՏՏ հատվածը դարձավ Հայաստանի տնտեսության մեջ առավել արագ զարգացող հատվածը, որ վերջին տասնամյակում ընդլայնվում է միջինը տարեկան 27%-ով (Աղբյուրը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ, Հայաստանի ՏՀՏ հատվածի հետազոտության հաշվետվություն)։
Ոգևորված այս փաստերով ու թվերով, մենք (մի խումբ ՏՏ մասնագետներ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում) հիմնեցինք ITM տեխնոլոգիաների նորարարական կենտրոնը՝ նպատակ ունենալով զարգացնել ՏՏ հատվածը տարածաշրջանում ռոբոտաշինության ու արհեստական բանականության (ԱԲ) համակարգերի վրա շեշտը դնելու միջոցով։ Կենտրոնում ներկայումս ներգրավված են ավելի քան 20 երիտասարդ, որոնք ունեն միկրոհսկիչ սարքերի ու սխեմաների նախագծման մեծ ներուժ և պատրաստ են ներդնել իրենց ջանքերն այս բնագավառներում։
Մենք հավատում ենք, որ ՏՏ-ն կլուծի մի շարք խնդիրներ և կհեշտացնի մարդկանց կյանքը, այնպես որ ծրագրի հիմնական նպատակն է առանձնացնել որևէ կարևորագույն խնդիր և նախագծել լուծումներ միկրոհսկիչ սարքերի ծրագրավորման ու սխեմաների դիզայնի միջոցով։ Մեր նպատակն է նաև սովորել, թե ինչպես են կիրառվում ու վերարտադրվում ուղեղ-համակարգչային արտերեսները (ինտերֆեյս)։
Ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում՝
ITM տեխնոլոգիաների նորարարական կենտրոնի ուսանողներն ունեն լուրջ գիտելիքներ էլեկտրատեխնիկական և միկրոհսկիչ սարքերի ծրագրավորման բնագավառներում։ Բացի այդ, կենտրոնը պատրաստ է տրամադրել գրասենյակային տարածք և լաբորատորիաներ հետևյալ սարքավորումներով ու հնարավորություններով/կարողություններով՝ օսցիլոգրաֆ, բազմաֆունկցիոնալ թեստեր, հաճախականության գեներատորներ, եռակցման կայան և այլն։
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: