Այս էջի բովանդակությունը մասամբ ավտոմատ թարգմանություն է:
Powered by Yandex.Translate
open

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ ՍՈՎՈՐԵՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԵՏ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

T4A Admin
Կրթություն ու վերապատրաստում
travel icon Շիրակ

Ունե՞ք հարցեր:

Ցանկանում եք աջակցե՞լ այս ծրագրին:

Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը (ԵՆԿ) Շիրակի մարզից մի խումբ երիտասարդ ակտիվիստների կողմից մոտավորապես ութ տարի առաջ ստեղծված հասարակական կազմակերպություն է։ Թեև Շիրակն իր տարածքով և բնակչությամբ ամենամեծ և արդյունաբերական մարզերից է Հայաստանի մյուս մարզերի համեմատությամբ, այն առանձնանում է քաղաքացիական ակտիվիզմի և երիտասարդների մասնակցության ցածր մակարդակով։ Այդ պատճառով, ԵՆԿ-ն տարիներ շարունակ աշխատում է որոշումների կայացման գործընթացում երիտասարդների մասնակցությունը խթանելու, երիտասարդների համար աշխատանք ունենալու հեռանկարները բարելավելու և մարզում երիտասարդների անհատական և մասնագիտական զարգացմանը օժանդակելու ուղղությամբ։  

Այս նպատակներին հասնելու համար ԵՆԿ-ն կազմակերպում է դասընթացներ, սեմինարներ, ամառային դպրոցներ և ակումբներ այնպիսի թեմաներով, ինչպիսիք են կամավորությունը, քաղաքացիական ակտիվիզմը, մշակութային իրազեկվածությունը և երկրների միջև երկխոսությունը, երիտասարդների համար աշխատանքի հնարավորությունները, մասնագիտական կողմնորոշումը, լեզվական ու հաղորդակցական հմտությունները և այլն։ 

Գյումրու ԵՆԿ-ի անգլերենի ակումբն ստեղծվել է գրեթե նույն ժամանակ, ինչ կազմակերպությունը։ Այն ստեղծվել է մարզի երիտասարդների լեզվական և հաղորդակցման հմտությունները զարգացնելու նպատակով։ Ակումբում, որը նախատեսված է տարբեր տարիքային խմբերի պատկանող անձանց համար, դասեր անցկացվում են շաբաթվա ընթացքում մի քանի օր։

Թեև ակումբն ունի դասերը կազմակերպելու համար բոլոր անհրաժեշտ նյութերն ու սարքավորումները, կա դասերի որակը բարձրացնելու և բազմազանություն ապահովելու կարիք, որպեսզի սովորողները կարողանան նաև իրենց գիտելիքները կիրառել որոշումների կայացման և շահերի պաշտպանության բնագավառներում։ Երիտասարդները, և հատկապես Շիրակի մարզի ուսանողները լավ չեն տիրապետում հռետորական արվեստի հմտություններին, մասնավորապես անգլերեն լեզվով։ Նրանց անհրաժեշտ են գիտելիքներ հետևյալ բնագավառներում՝ ինչպես սկսել իրենց խոսքը, ինչպես գրավել հանդիսատեսի ուշադրությունը, ինչպես լինել ավելի համոզիչ, ինչպիսի մարմնի լեզու գործածել և այլն։     

Այսպիսով, Գյումրու ԵՆԿ-ի անգլերենի ակումբին անհրաժեշտ է հռետորական արվեստին տիրապետող մասնագետ, ով, նախընտրելի է, որ լինի անգլերեն լեզվի կրող և կարողանա զարգացնել ակումբի անդամների ճարտասանական խոսքի և հաղորդակցման հմտությունները։

Մեր ռեսուրսները

Մենք պատրաստ ենք տրամադրելու տարածք, ֆլիպչարտ, պրոյեկցիոն սարք և այլ անհրաժեշտ գրասենյակային պարագաներ՝ ըստ մասնագետի պահանջի։

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ

Այս նախագծին աջակցող փորձագետներն են

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: