Մենք «ԱՐԻ» գրականության հիմնադրամում համոզված ենք, որ գրքերը դեսպաններ են, որոնք լավագույնս ներկայացնում են ազգը և կարող են մեծապես նպաստել երկրի քաղաքական ու տնտեսական զարգացմանը, բարելավել տարբեր խնդրաշատ ոլորտներ, ինչպիսիք են մշակույթը, կրթությունը և առողջապահությունը:
Մեր «Հայտնագործի՛ր հայ գրականությունը» ծրագիրը նախագծվեց այնպես, որ ստեղծվեն անհրաժեշտ բազային պայմաններ Հայաստանում գրքի շուկայի զարգացման և աշխարհում հայ գրականության խթանման համար:
Ծրագրի հիմնական նպատակն է` աշխարհի ընթերցողներին ծանոթացնել հայ հեղինակների գրքերին: Սա պահանջում է հատուկ պայմաններ, որոնք կապահովեն մի քանի փոխկապակցված հաստատությունների արդյունավետ աշխատանքը:
Ծրագիրը հիմնականում կանդրադառնա հետևյալ հարցերին`
- Աջակցել գրողներին իրենց ստեղծագործական ջանքերում,
- Անցկացնել վերապատրաստում հայերենից օտար լեզուներով հմուտ թարգմանության ուղղությամբ,
- Ներկայացնել հայ գրականությունը միջազգային շուկաներում,
- Տրամադրել թարգմանության աջակցության դրամաշնորհներ օտարերկրյա հրատարակիչներին՝ որպես հայ գրական գործերը հրատարակելու խթան,
- Հայ գրողներին ներկայացնել աշխարհին գրական լրատվամիջոցների, փառատոների, հասարակական միջոցառումների և այլնի միջոցով:
Ծրագրի նպատակային լսարանը ներառում է գրողներ, թարգմանիչներ, խմբագիրներ, հրատարակիչներ և ընթերցողներ:
Ծրագրի հիմնական գործողությունները ներառում են`
- Ստեղծել առցանց տվյալների բազա ժամանակակից գրողների և նրանց անգլերեն լեզվով ստեղծագործությունների համար՝ դրանով իսկ ժամանակակից հայ գրականությունը դարձնելով տեսանելի և հասանելի միջազգային հանրության ու մասնագետների համար:
- Հայտնաբերել, վերապատրաստել և աջակցել հայերենից օտար լեզուներով գրքեր թարգմանող գրական թարգմանիչներին գրական թարգմանիչների կենտրոն ստեղծելու նպատակով:
- Մասնակցել գրքի միջազգային տոնավաճառներին և խթանել հայ գրականությունը՝ առաջ բերելով արտասահմանյան հրատարակիչների հետաքրքրությունը:
- Տրամադրել թարգմանության աջակցման դրամաշնորհներ որպես խթան հրատարակիչներին՝ տպագրելու հայ գրական երկերը թարգմանաբար:
- Հեղինակավոր գրական պարբերականներում տպագրել հայ գրականության մասին հոդվածներ և հայ հեղինակների ստեղծագործությունները։
- Աջակցել հեղինակների մասնակցությանը աշխարհի գրական փառատոններին և կարևոր իրադարձություններին: