Այս էջի բովանդակությունը մասամբ ավտոմատ թարգմանություն է:
Powered by Yandex.Translate
open

ՔԱՂՑՐ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

T4A Admin
Գյուղատնտեսություն, Շրջակա միջավայր, Կենդանիների պաշտպանություն
travel icon Գեղարքունիք

Ունե՞ք հարցեր:

Ցանկանում եք աջակցե՞լ այս ծրագրին:

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի մի քանի ագարակատերեր վերջերս կազմել են խումբ՝ ծրագրելով խթանել ոչ ավանդական մշակաբույսերի զարգացումը տարածաշրջանում։ Նրանք մտադրություն ունեն մշակելու և հայկական շուկայում ներկայացնելու քաղցր կարտոֆիլ, տեղական բրոկոլի և սխտոր։ Ընդհանրապես, Գեղարքունիքի մարզը հայտնի է որպես Հայաստանում առավել բարենպաստ գյուղատնտեսական շրջան, հատկապես կարտոֆիլի մշակության համար։

Մարքեթինգի մասնագետի օգնությամբ խումբն արդեն իսկ մշակել է հիանալի ռազմավարական և իրացման ծրագիր քաղցր կարտոֆիլի մշակության համար։ Երևանում նույնիսկ կան խանութներ, որոնք հետաքրքրված են դրա վաճառքով։

Ծրագրի հիմնական խնդիրը՝ Քանի որ ոչ ավանդական մշակաբույսերի աճեցումը Հայաստանում նոր ուղղություն է գյուղատնտեսության բնագավառում, այստեղ կա փորձառության ակներև պակաս։ Ագարակատերերի խումբն ուսումնասիրում է քաղցր կարտոֆիլի մշակության տեխնոլոգիան, որպեսզի մոտալուտ գարնանը սկսի աճեցնել բերքի մի փոքր, փորձնական քանակ, սակայն նրանց հետազոտության միակ աղբյուրը համացանցն է։ Համացանցով գրեթե անհնար է պարզել, թե քաղցր կարտոֆիլի մշակության եղանակներից որ մեկն է առավել արդյունավետը՝ հաշվի առնելով տեղի բնության առանձնահատկությունները։ Ուստի այժմ խմբի առջև կանգնած հիմնական խնդիրը քաղցր կարտոֆիլի մշակության տեխնոլոգիաների հարցում փորձառության բացակայությունն է։

Ծրագրի հիմնական ակնկալվող արդյունքը` Կարմիրգյուղ համայնքի 11 ագարակատերեր տիրապետում են քաղցր կարտոֆիլի աճեցման գործնական տեխնոլոգիայի՝ գործընթացը քննարկվել և փորձարկվել է, մասնագետը պատասխանել է նրանց հարցերին ու փարատել մտահոգությունները։ Ծրագրի մեկ այլ ակնկալվող արդյունք է այն, որ ագարակատերերի խումբը գարնանը տնկում է քաղցր կարտոֆիլի սերմնացուի առաջին քանակությունը և բարեհաջող հավաքում բերքը։  

Մեր ռեսուրսները

Վերապատրաստման համար տարածք, հող և փորձարկման համար անհրաժեշտ միջոցներ/հարմարություններ

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ

Այս նախագծին աջակցող փորձագետներն են

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: