Այս էջի բովանդակությունը մասամբ ավտոմատ թարգմանություն է:
Powered by Yandex.Translate
open

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

T4A Admin
Գյուղատնտեսություն, Շրջակա միջավայր, Կենդանիների պաշտպանություն
travel icon Տավուշ

Ունե՞ք հարցեր:

Ցանկանում եք աջակցե՞լ այս ծրագրին:

Իմպուլս վերամշակման ՍՊԸ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որը նպատակ է հետապնդում Հայաստանը դարձնել կայուն զարգացող երկրի ընդօրինակման արժանի տիպար՝ ստեղծելով երկրում և ամբողջ Կովկասյան տարածաշրջանում էլեկտրոնային թափոնների, պլաստմասե շշերի և ալյումինի վերամշակման ու ապամոնտաժման առաջին մոդելային կայանը Դիլիջանում, Վանաձորում, Գյումրիում և Երևանում։

Ծրագրի մասին՝ Ծրագրի հիմնադիրները Դիլիջանի միջազգային քոլեջի շրջանավարտներ են։ Մտահղացումը սկիզբ է առել այն ժամանակ, երբ նրանք դեռ սովորում էին քոլեջի առաջին կուրսում։ Հայաստանին վերաբերող հետազոտությունների ընթացքում նրանց համար ավելի ու ավելի տեսանելի է դարձել թափոնների հարցով զբաղվելու խնդիրը։ Միշտ տխրեցնում է, երբ տեսնում ես, որ աղբը պարզապես թափված է շրջապատում, վնաս է հասցնում Հայաստանի բնությանը և նրա քաղաքացիների ու այցելուների առողջությանը։ Սեդրիկ Զոլմիսը առաջարկում է միջոցներ ձեռնարկել և սկսել, նախ Re-apaga բարեգործական հիմնադրամի միջոցով կազմակերպել իրազեկության բարձրացման քարոզարշավներ, իսկ այնուհետև գոյության կոչել կայուն զարգացմանն ուղղված առաջին օրինակը կենսունակ ձեռնարկության տեսքով։

Ծրագրի հիմնական նպատակները՝ ստեղծել էլ-թափոնների, պլաստմասե շշերի և ալյումինի վերամշակման ու ապամոնտաժման կայան։

Ծրագրի հիմնական նպատակային լսարանն ու շահառուները՝ Դիլիջանում, Վանաձորում, Գյումրիում և Երևանում ապրող 1,3 միլիոն մարդիկ, որոնք պարգևի կարժանանան սեփական աղբն իրենց տնային տնտեսություններից ուղղակի հավաքելու համար և կվայելեն իրենց կյանքը քաղաքներում, որտեղ ավելի մաքուր է և կա շրջակա բնության հանդեպ հոգածու վերաբերմունք։

Ծրագրի հիմնական ակնկալվող արդյունքները՝ Ստեղծել 422 աշխատատեղ, ամեն տարի բոնուսային խրախուսական համակարգի միջոցով հատկացնել 1,750,000 դոլար և հասնել բնապահպանական լուրջ ազդեցության։

Մեր ռեսուրսները

Մասնագետ աշխատողներ, մեր գործընկերների և կողմնակիցների փորձառությունը, զորեղ ցանց։

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ

Այս նախագծին աջակցող փորձագետներն են

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: