Աշխարհի մասշտաբով կրթության ստանդարտները Հայաստանում ցածր են։ Սրա պատճառը նաև թույլ տնտեսությունն է, իսկ երկուսը միասին պայմանավորում են բազմաթիվ հայերի գործազուրկ լինելը։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2016 թվականի հաշվետվության, պաշտոնապես որպես գործազուրկ գրանցված 23-30 տարեկան անձանց 71%-ը կանայք են։ Այս տվյալները ցույց են տալիս, որ գործազրկության նվազեցման և համապատասխանաբար երկրում բարեկեցության ապահովման նպատակով զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման ծրագրեր իրականացնելիս, երիտասարդ կանայք և աղջիկները պետք է լինեն առաջնահերթ նպատակային խմբեր։
Ահա թե ինչու մեր ARMENECOOP / ԱՐՄԵՆԵԿՈՈՊ ծրագիրը որպես նպատակային խումբ ընտրել է Դիլիջան քաղաքի երիտասարդ գործազուրկ կանանց, և հենց նոր հաջողությամբ ավարտվել է ծրագրի առաջին շրջանը, որի ընթացքում նրանք ձեռք են բերել ձեռնարկատիրական հմտություններ և սովորել ձեռքի աշխատանք (ինչպես օրինակ՝ կար և կավագործություն)։ Դրանից հետո նրանցից շատերին հաջողվել է աշխատանք գտնել (ԱՐՄԵՆԵԿՈՈՊ ծրագրին մասնակցել է 20 կին, իսկ գործարարության դասընթացներից հետո նրանցից 12-ը աշխատանք են գտել), սակայն մյուսների հետ շարունակում ենք պատրաստել ու մշակել նոր ապրանքներ։ Այդ ապրանքները ցանկանում ենք վաճառել ընկերության միջոցով՝ սոցիալական ձեռնարկություն, որն անհրաժեշտ է հիմնել այսօր, որպեսզի այնտեղ կարողանան աշխատել մեր շրջանավարտ կանայք, որոնց չհաջողվի աշխատանք գտնել ավարտելուց անմիջապես հետո, և եթե ամեն ինչ ճիշտ անենք, նրանք արդեն կկարողանան իրենց ապրուստը վաստակել այդ ապրանքների իրացման շնորհիվ։ Սա կնվազեցնի գործազրկության մակարդակը համայնքում, ինչը կնշանակի աղքատության հաղթահարում համայնքում։
Միաժամանակ ցանկանում ենք ներգրավել նաև նոր կանանց, որոնք ձեռք կբերեն ձեռքի աշխատանքի հմտություններ իրենց արդեն շրջանավարտ գործընկերներից և լրացուցիչ կերպով կուսուցանվեն մասնագետների կողմից, ճիշտ այնպես, ինչպես մյուսները վերապատրաստվեցին ձեռնարկատիրության բնագավառում։ Այս գործընթացի արդյունքն այն ապրանքներն են, որոնք ցանկանում ենք իրացնել։ Այդ կերպ մենք հույս ունենք ապահովելու մեր ծրագրի կայունությունը, ինչը մեր նպատակն է եղել ի սկզբանե։ Մենք ցանկանում ենք օգնել տեղի կանանց աշխատանք գտնելու, ավելի լավ ապրուստ ունենալու և, յուրաքանչյուրի դեպքում, սեփական ինքնավստահությունը մեծացնելու հարցում։
Մի խոսքով, ցանկանում ենք ARMENECOOP / ԱՐՄԵՆԵԿՈՈՊ ծրագրի հաջորդ փուլում ձեռք բերել հետևյալ արդյունքները՝
Ա1․ 10 նոր ներգրավված կին հմտացել է կարելու մեջ,
Ա2․ 10 նոր ներգրավված կին հմտացել է կավագործության մեջ,
Ա3․ ԱՐՄԵՆԵԿՈՈՊ / ARMENECOOP-ը ավելի է զարգացել և, զինված լինելով ավելի բազմազան ու որակյալ նյութերով ու սարքավորումներով, պատրաստ է արտադրելու ավելի որակյալ ապրանքներ,
Ա4․ ԱՐՄԵՆԵԿՈՈՊ / ARMENECOOP-ը ունի մասնագիտական կայքէջ՝ առցանց գնումներ կատարելու հնարավորությամբ,
Ա5․ Ստեղծվել է սոցիալական ձեռնարկություն, որտեղ աշխատում են այս ծրագրի մասնակիցները, և որը ինքնածախսածածկող է,
Ա6․ Պատրաստվել է 10 տեսակ նոր ապրանք,
Ա7․ Ձեռք է բերվել դրանց իրացման 5 պայմանագիր տեղական ընկերությունների հետ,
Ա8․ Կա 10 առաքված ապրանք,
Ա9․ ԱՐՄԵՆԵԿՈՈՊԻ / ARMENECOOP-ի համար մշակվել է մարքետինգային նոր ռազմավարություն։
Ցանկանում ենք ԱՐՄԵՆԵԿՈՈՊ / ARMENECOOP-ը դարձնել աշխատող սոցիալական ձեռնարկություն, սակայն նաև զրոյից չէ, որ սկսում ենք։
ԱՐՄԵՆԵԿՈՈՊ / ARMENCOOP-ը արդեն ունի գրասենյակ՝ վարչական մասով, և սենյակ՝ կարի մեքենաներով և նյութերի հիմնական քանակությամբ։ Դրան գումարած, արդեն պատրաստվում ենք դիմել ֆինանսավորման համար, որպեսզի ձեռք բերենք նոր սարքավորումներ և ընդհանրապես կտորեղենի և նյութերի պաշար։ Նաև Դիլիջանի քաղաքապետարանի շենքում տեղակայված YCCD գրասենյակը գործում է որպես մեր հիմնական վարչական գրասենյակ և աջակցում է ծրագրին իր բոլոր ռեսուրսներով...
Մեր թիմը փնտրում է հմուտ գրաֆիկական դիզայների, ով կօգնի մեզ ներկայանալի լինել շուկայում։
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: