Այս էջի բովանդակությունը մասամբ ավտոմատ թարգմանություն է:
Powered by Yandex.Translate
open

ԽԱՂԱԹԱՔՍՏՈՑ ՏԱՎՈՒՇՈՒՄ ԳՆԴԱԿՈԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱԿ ԱՊՐՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

T4A Admin
Ստեղծագործական արվեստ և դիզայն

Ունե՞ք հարցեր:

Ցանկանում եք աջակցե՞լ այս ծրագրին:

«Պահապան» զարգացման հիմնադրամը ոչ-պետական/հասարակական ոչ առևտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2016 թվականին: «Պահապան» հիմնադրամը միավորում է ակտիվ մարդկանց, որոնք ունեն ձեռքբերումներ կյանքի սոցիալական, տնտեսական, մշակութային ու հոգևոր բնագավառներում և պատրաստ են իրենց ժամանակն ու կարողությունները ներդնել հանուն իրենց տեսլականի իրականացման: Ամուր, անվտանգ սահմանները և սահմանամերձ գյուղերում բնակվող բնակչության բարեկեցությունը Հայաստանի առաջընթացի ու անվտանգության կարևորագույն երաշխիքներից է: Մեր առաքելությունն է զարգացնել և ամրապնդել Հայաստանի սահմանային շրջանները՝ հատկապես ուշադրությունը կենտրոնացնելով Տավուշի մարզի վրա: Մենք նպատակ ունենք Տավուշը դարձնելու յուրահատուկ միջավայր, որտեղ մարդիկ ապրում են ամուր հավատով, սիրում են իրենց հողը և ունեն կայուն ապրուստ:

Տավուշը Ադրբեջանի հետ ունի մոտ 350 կիլոմետրանոց սահման, ինչի շնորհիվ 45 գյուղ պաշտոնապես համարվում են սահմանային, քանի որ գտնվում են ճակատային գծից մոտ 10 կմ հեռավորության վրա և պարբերաբար գնդակոծվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից: Դրանցից 22-ը առավելագույն վտանգի տակ են, քանի որ գտնվում են Ադրբեջանի հետ սահմանից միայն 5 կիլոմետր հեռավորության վրա: Այս համայնքների բնակչության թիվը շուրջ 30,000 է, որոնցից մոտ 1/3-ը երեխաներ են: Երբ կրակոցները սկսվում են դասի ժամանակ, երեխաները թաքնվելու տեղ չեն ունենում ու չեն էլ կարողանում պատսպարվել իրենց դպրոցի կամ մանկապարտեզի նկուղներում: Դրանց մեծ մասը խարխլված, մութ ու սառն է:

Այսպիսով, «Պահապան» հիմնադրամն իր խաղաթաքստոցներ նախաձեռնությամբ 2017-2019 թթ. ձեռնարկում է 15 ամենախոցելի համայնքներում դպրոցների և մանկապարտեզների տարածքում գտնվող 15 խաղաթաքստոցների վերանորոգումն ու վերազինումը: Դրա նպատակն է մոտ 10,000 երեխաների համար ստեղծել ավելի անվտանգ ֆիզիկական և հոգեբանական միջավայր:

Ծրագրի հիմնական նպատակները՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի 15 խոցելի համայնքներում վերանորոգել և վերազինել դպրոցների և մանկապարտեզների տարածքում գտնվող 15 խաղահրապարակ-ապաստարանները:

Ծրագրի հիմնական թիրախային լսարանը և շահառուները` սահմանամերձ գյուղերում կանոնավոր գնդակոծության տակ ապրող 10,000 երեխաներ և երիտասարդներ:

Ծրագրի հիմնական ակնկալվող արդյունքները` Ծրագրի հաջողության շնորհիվ այսօրվա և վաղվա երեխաների համար կստեղծվեն պատշաճ անվտանգ հարմարություններ Տավուշի մարզի 15 գյուղերում, որոնք  հատկապես շատ են տուժում ադրբեջանական կողմի հրաձգություններից: Անվտանգ ու գեղեցիկ ապաստարան-խաղահրապարակները կօգնեն, որ երեխաների կրթությունը կազմակերպվի անվտանգ ու խթանող միջավայրում։

Ծրագրի հիմնական գործողությունները` 1. Տավուշի մարզի գյուղի դպրոցների և մանկապարտեզների ռիսկերի գնահատում, շինարարական աշխատանքների նախագծում և բյուջեի կազմում: 2. Հանգանակման քարոզարշավ յուրաքանչյուր ծրագրի համար:

Մեր ռեսուրսները

Ծրագրի ռեսուրսները բավականին սահմանափակ են. մենք ունենք մի խումբ կամավորներ, որոնք մեր քարոզարշավի շրջանակներում օգնում են դրամահավաքին Երևանի սրճարաններում, չունենք գրասենյակ, ունենք 1 կամավոր մասնագետ շինարարության բնագավառում և կես-դրույքով աշխատող սոց-մեդիայի մասնագետ: 

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ

Այս նախագծին աջակցող փորձագետներն են

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: