Այս էջի բովանդակությունը մասամբ ավտոմատ թարգմանություն է:
Powered by Yandex.Translate
open

Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր

T4A Admin
Գյուղատնտեսություն, Շրջակա միջավայր, Կենդանիների պաշտպանություն
Տեղեկատվական Տեխնոլոգիաներ
Մարքեթինգ, Գովազդ, Հանրային Կապեր
travel icon Երևան

Ունե՞ք հարցեր:

Ցանկանում եք աջակցե՞լ այս ծրագրին:

Հայաստանի ամբողջ տարածքում թե՛ խիտ բնակեցված, և թե՛ հեռավոր սակավաբնակ համայնքներում, բնապահպանական խնդիրների շուրջ տեղեկացվածության և կրթման լուրջ պակաս կա: Շրջակա միջավայրի հետ կայուն հարաբերման խնդիրներից են մնում՝ կենսաբազմազանության պահպանումը, անտառտարածքների կայուն օգտագործումն ու զարգացումը, անապատացման երևույթների դեմ պայքարը, աղբահանությունը, կենցաղային թափոններով առուների, գետերի և լճերի աղտոտումը, գյուղատնտեսական հողերի և ջրային ռեսուրսների օպտիմալ օգտագործումն ու հասանելիությունը, էներգախնայողությունը, ռեսուրսների խնայողաբար օգտագործումը, կլիմայի գլոբալ փոփոխություններին դիմակայելը և այլն:

Մինչ 2001թ-ը  «Տապան» Էկո-ակումբ ՀԿ-ն, համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ, տեղեկատվական և կարողությունների բարձրացման աշխատանքներ էր տանում տեղեկան համայնքների անդամների շրջանում։ Ներդրված ջանքերից ստացված թույլ արդյունքները մնում էր լուրջ խնդիր մեզ համար։ Այսօր մեր քաղաքացուն դժվար է համոզել ինչ որ հարցում կամ համախմբել նրանց որևէ գաղափարի շուրջ…

2001թ-ին «Տապան» Էկո-ամուկբ ՀԿ-ն «Բնության պահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպության կողմից ստացավ դպրոցներում էկոլոգիական կրթություն իրականացնելու շուրջ համագործակցության առաջարկ։ Կազմակերպության անդամներն ու աշխատակազմը վերապատրաստվեցին, ստացան որակավորում, կրթական ոլորտում արդյունավետ գործելու «գործիքներ» և մինչ օրս Հայաստանում իրականացնում են «Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր» (Scool Project of Aplication Resouarsis and Energy - SPARE) միջազգային կրթական նախագիծը:

SPARE նախագծի փորձն ու արդյունքները ապացուցեցին, որ աշակերտները եղել և մնում են նորարարական գաղափարների կրողն ու փորձի ակտիվ փոխանցողները: Եթե հավատում են ուսուցչին, նրանք ոչ միայն գերազանցում են մեզ, այլև դառնում են իրենց ծնողների և շրջապատող անձանց վարվելակերպի վրա ներգործող ամենաազդցիկ ուժը։

Նախագծի նպատակն է՝

Նպաստել՝ երեխաների մոտ էկոլոգիական գիտակցության ձևավորման և շրջակա միջավայրի հանդեպ նրանց վարվելակերպի փոփոխման գործընթացներին, բարձրացնելով նրանց տեղեկացվածությունն ու գործնական կարողությունները՝ էներգիայիարտադրման ու այլընտրանքային էներգետիկ աղբյուրներից օգտվելու, էներգիայի և ռեսուրսների խնայողության, կենսաբազմազանության պահպանման և կլիմայի գլոբալ փոփոխությանը դիմակայելու խնդիրների շուրջ, ինչպես նաև հասարա-կության ուշադրությունը բևեռել շրջակա միջավայրի պահպանման խնդիրների վրա:

Նախագծի խնդիրներն են.

  • փոփոխել աշակերտների մտածելակերպն ու գործելակերպը՝բնական պաշարների անխնա օգտագործման և կենսաբազմազանության նվազման խնդիրների հանդեպ,
  • տարածել երեխաների շրջանում կլիմայի գլոբալ փոփոխմամբ առաջացած խնդիրների լուծմանն ուղղված առկա գործնական փորձը,
  • ներմուծել դպրոցներ և համայնքների բնակիչների մոտ՝ պատուհանների և դռների վերանորոգման ու ջերմամեկուսացման հարցերում նորարարական և ֆինանսապես մատչելի գործելակերպի մշակույթ,
  • բարձրացնել ուսուցիչների, աշակերտների և ծնողների տեղեկացվածությունն ու գործնական կարողությունները, ներգրավել նրանց էներգախնայողության և ալտերնատիվ էներգետիկ ռեսուրսների գործածման ոլորտներին առնչվող գործընթացներում։

Նախագծի «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» առարկայի դասավանդումը 9 տարիներ փորձարկվել է դպրոցական խմբակներում։ 2010թ-ին (վերջապես…) առարկան պաշտոնապես հաստատվեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից և մինչ օրս դասավանդվում է միջնակարգ դպրոցներում որպես «լրացուցիչ առարկա»։

Առարկայի դասավանդմանը զուգահեռ, աշակերտների համար կազմակերպվում են «բաց դասեր» Մեծամորի ԱԷԿ-ում և էներգետիկ այլ կառույցներում, սանիտարական մաքրման ակցիաներ՝ հանրային և պահպանվող տարածքներում, ծառատունկեր՝ դպրոցամերձ տարածքներում:

Երեխաների ստացած տեսական գիտելիքները ամրապնդվում են գործնականում։ Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, Արագածոտն մարզի Մուղնի գյուղի դպրոցում և Բյուրական գյուղին հարակից տարածքում գտնվող «Հայաստանի ազգային սկաուտական շարժման» ճամբարում տեղադրվել են «արևային ջրատաքացուցիչներ»: Բազմաթիվ դպրոցներում, ուսուցիչների, աշակերտների և համայնքների անդամների համար կազմակերպվել են էներգիայի և ռեսուրսների խնայմանն ուղղված գործնական սեմինարներ։ Արևմտյան Եվրոպայի «Էներգոբրիգադներ» շարժման քիչ ռեսուրսատար տեխնոլոգիաներով վերանորոգվել և ջերմամեկուսացվել են 13 դպրոցների շուրջ 415 փայտե պատուհաններ:

17-ամյա գործունեության ընթացքում, SPARE կրթական նախագծին մասնակցել են ՀՀ 10 մարզերի և Երևանի շուրջ 400 դպրոցներ և 415 ուսուցիչներ, 35.000 աշակերտներ:

Մեր ռեսուրսները

Տապանի հիմնական ռեսուրսներն ու ուժը՝ էկո-լրագրության, կենսաբանության, կայուն զարգացման, գյուղատնտեսության, էկո-տուրիզմի, աղետների ռիսկի նվազեցման, ֆինանսների կառավարման, բնապահպանական կրթության և այլ ոլորտներում կազմակերպության անդամների, համակիրների ու գործընկերների ունեցած կարողություններն ու փորձն են։

Կազմակերպչական ռեսուրսներ`

<...

Այս նախագծին աջակցող փորձագետներն են

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: