Ներկայում հաշմանդամություն ունեցող երիտասարդները Հայաստանի մարզերում բախվում են խոշորագույն մարտահրավերների։ Երկար տարիներ մշակութային կարծրատիպերի պատճառով նրանք մասնավորապես զրկված են եղել զբաղվածության հնարավորություններից։ Կանանց ու երիտասարդ աղջիկների շրջանում գործազրկության մակարդակը հատկապես բարձր է Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ալավերդի քաղաքներում։ Այսպիսով, այս հարցի լուծման նպատակով «Մենք նույնպես կարող ենք» նախաձեռնությունը նախատեսում է Լոռու մարզի նշված տարածքների 30 երիտասարդ աղջիկների ու կանանց (այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող) համար կազմակերպել դիզայնի ու համակարգչային գրագիտության դասընթացներ՝ յոթ ամսվա ընթացքում։ Ծրագրի ընտրությունը հիմնված է նշված քաղաքներում իրականացված հետազոտության արդյունքների վրա։ Հարցման մասնակիցների մեծամասնությունն ընտրել է այս դասընթացները։ Կարևոր է այն, որ ծրագիրը կնպաստի Լոռու մարզում ներառական կրթության գործընթացին և մասնակիցներին հնարավորություն կտա ավելի լավ ճանաչելու միմյանց, ինչպես նաև ընկերներ ձեռք բերելու ապագայի համար։
Ուստի, «Մենք նույնպես կարող ենք» ծրագրի առանցքային խնդիրն է՝ բարձրացնել հատուկ կարիքներով կանանց ու աղջիկների շրջանում զբաղվածության մակարդակը, ինչը կնպաստի հաշմանդամություն ունեցող կանանց ու աղջիկների զբաղվածության վերաբերյալ ապակողմնորոշող հանրային կարծիքի վերացմանը։
Ծրագրի ակնկալվող արդյունքները ներառում են`
Ծրագիրը կհանգեցնի հաշմանդամություն ունեցող անձանց, գլխավորապես կանանց ու աղջիկների ներառմանն իրենց համապատասխան համայնքներում որոշումների կայացման գործընթացում։ Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է նկարահանել կարճ ֆիլմ, կազմակերպել ֆլեշմոբ, իսկ ծրագրի ավարտին կլինի մասնակիցների կողմից դասընթացների ժամանակ պատրաստված իրերի ցուցահանդես-վաճառք։ Ֆլեշմոբն ու ցուցահանդես-վաճառքը մասնակիցներին հնարավորություն կտան ներկայացնելու իրենց աշխատանքներն ու ապացուցելու, որ հատուկ կարիքներով մարդիկ նույնպես կարող են դառնալ հասարակության լիարժեք անդամներ։
Դասընթացների ողջ պրոցեսը նկարագրող կարճ ֆիլմը հասարակության այլ անդամներին ցույց կտա, որ հատուկ կարիքներով մարդիկ նույնպես կարող են արվեստի ճյուղեր ու արհեստներ սովորել, ինչպես հասարակության ցանկացած այլ անդամ։ Ի լրումն, կստեղծվի վեբկայք ապրանքների վաճառքի համար, որը տեղեկություններ կներկայացնի մասնակիցների ձեռքի աշխատանքների վերաբերյալ։ Համակարգչային գրագիտության դասընթացին ստացած հմտությունները նրանց հնարավորություն կտան իրենց ձեռագործ աշխատանքները բեռնել այս ծրագրի շրջանակներում ստեղծված վեբկայք։ Ընդհանուր առմամբ, հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները կկարողանան իրենց հմտությունները կիրառել տանը և իրենց համապատասխան աշխատավայրերում։
Համակարգիչներ, լսարան դասընթացների համար
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: