Գավառ քաղաքում գտնվող Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցը մեծապես նպաստում է մարզում երաժշտական կյանքի զարգացմանը, ինչպես նաև հարստացնում է իր սովորողների մշակութային իմացությունը՝ նպաստելով նրանց տաղանդի, գեղագիտական և հոգևոր զարգացմանը։ Երաժշտական դպրոցի սովորողները մասնակցում են զանազան մրցույթների, այդ թվում՝ միջազգային այնպիսի մրցույթների, ինչպիսիք են «Վերածնունդ» փառատոնը Գյումրիում, «Արտ Մյուզիք» հանրապետական փառատոնը և այլն։ Դպրոցը նաև հյուրընկալում է բազմաթիվ այլ նմանատիպ միջոցառումներ։
Դպրոցի ղեկավարությունը մեծապես կշահի, եթե հնարավորություն ունենա ծանոթանալու նորարար և ստեղծական գաղափարների՝ դասերի կազմակերպման, երաժշտությունը որպես երեխաների մշակութային ու տաղանդի զարգացման ուղի օգտագործելու, նոր լսարանների հասնելու և երիտասարդ սերնդի համար դասական երաժշտությունը գրավիչ դարձնելու առումով։
Հետևաբար, ծրագրի նպատակն է բարելավել Գավառում բնակվող երեխաների համար երաժշտական կրթության որակը և խթանել մշակութային կյանքը մարզում։
Ծրագրի ակնկալվող արդյունքները ներառում են.
Դպրոցն ունի 160 սովորող, որից 97-ը՝ դաշնամուրի մասնագիտացմամբ։ Արժե նշել, որ դպրոցում սովորում են երեխաներ նաև խոցելի ընտանիքներից։ Հետևաբար, դպրոցում դաշնամուրների մեծ պահանջարկ կա, քանի որ եղած գործիքները չափազանց հին են և չեն նպաստում սովորողների երաժշտական կրթության արդյունավետության մեծացմանը։ Ուստի, դպրոցը կարիք ունի բավարար թվով դաշնամուրների, ինչպես նաև այլ անհրաժեշտ սարքավորումների (օրինակ՝ միկրոֆոններ, պրոյեկտորներ)՝ մարզում մրցույթների, փառատոների կամ այլ համապատասխան միջոցառումների կազմակերպման համար։
Համերգային դահլիճ (ներ), դասասենյակներ, ուսուցիչներ, գրասենյակային պարագաներ
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: