Այս էջի բովանդակությունը մասամբ ավտոմատ թարգմանություն է:
Powered by Yandex.Translate
done

ԳՅՈՒՄՐԻՆ ՄՈԽՐԱԳՈՒՅՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

T4A Admin
Ստեղծագործական արվեստ և դիզայն
travel icon Շիրակ

Ունե՞ք հարցեր:

Ցանկանում եք աջակցե՞լ այս ծրագրին:

Գյումրի քաղաքն իր ողջ գեղեցկությամբ ու ներուժով ժամանակին եղել է ԽՍՀՄ մշակութային մայրաքաղաքներից մեկը։ Թեպետ քաղաքում հաճախ են տեղի ունենում մշակութային միջոցառումներ, դրանք սակավաթիվ և ոչ պարբերական են, հատկապես արվեստների ոլորտում, և հաճախ պատշաճ կերպով չեն ներգրավում երիտասարդների։ Ավելին, քաղաքի ընդհանուր լանդշաֆտը գորշ է, ինչն ազդում է բնակիչների ընդհանուր սոցիալ-հոգեբանական վիճակի վրա։ Գյումրիի երիտասարդներն են, որ ձևավորում են քաղաքի տեսքն ու տրամադրությունը. հետևաբար, հատկապես կարևոր է նրանց ներգրավել տարբեր միջոցառումներում, ինչը երիտասարդներին թույլ կտա իրենց քաղաքի նկատմամբ տիրոջ զգացում ունենալ, մասնակցել մշակութային կյանքին, ինչպես նաև բարենպաստ տարածքների ստեղծմանը, որոնք խրախուսում են ստեղծականությունը և նորարար ու դրական մտածողությունը։

Ծրագիրը, որը բնույթով համայնքային զարգացման նախագիծ է, ուղղված է Գյումրիի բնակչության երիտասարդ սերնդին իրենց քաղաքի արտաքին ընդհանուր տեսքի ձևավորման գործում ներգրավելուն՝ գեղարվեստի և նկարչության միջոցով, ինչպես նաև համայնքում կամավորության հասկացության ներդրմանը։

Ակնկալվող արդյունքները ներառում են.

  • ավելի մեծ թվով երիտասարդներ արվեստի ոլորտում, և նրանց ավելի մեծ ներգրավվածություն համայնքում.
  • տարբեր երիտասարդ նկարիչների միջև երկխոսության ամրապնդում՝ ուղղված փորձի, ստեղծականության և կարողությունների փոխանակմանը.
  • Գյումրիի և Շիրակի մարզի արտաքին տեսքի և լանդշաֆտի բարելավում, ինչը կհանգեցնի մեծահասակների ու երիտասարդների, ինչպես նաև լայն հանրության ժամանցի համար բարենպաստ տարածքների ստեղծման։

Դրական մտածելակերպը և տրամադրությունը երբեմն որևէ տարածքի հետագա զարգացման բանալին են, ահա թե ինչու այդքան կարևոր է հաղթահարել գորշությունը։ Ծրագիրն արդեն սկսվել է 2015-ի սեպտեմբերին, երբ երիտասարդ կամավորների մի խումբ բավականին արդիական և ստեղծական ձևով վերաձևավորեց քաղաքի մի քանի «գորշ» հատվածներ՝ այդ տարածքները դարձնելով արտիստիկ, հաճելի և նաև զբոսաշրջիկների համար հետաքրքիր։ Ծրագիրը մեծապես կշահի նմանատիպ նախագծեր իրականացրած այլ քաղաքների փորձից, մասնավորապես ինչ վերաբերում է երիտասարդներին արվեստի ոլորտում ներգրավելու ստեղծական եղանակներին, արվեստը որպես արտահայտման և տրամադրության ձևավորման միջոց կիրառելուն, արվեստի միջոցով կարևոր ուղերձների հղման ժամանակակից մեթոդներին և այլն։

Մեր ռեսուրսները

Կամավորների թիմ, դիզայներ-նկարիչներ, տեխնիկական

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ

Այս նախագծին աջակցող փորձագետներն են

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: