Գավառի ամենամեծ մանկապարտեզներից մեկը՝ թիվ 4 մանկապարտեզը, հիմնադրվել է 1969 թվականին։ Այնտեղ ընդգրկված է 120-ից ավելի երեխա, որոնք բաժանված են չորս տարիքային խմբերի։ Հիմնադրումից ի վեր Գավառի մանկապարտեզը չի հիմնանորոգվել։ Մասնակի վերանորոգում է կատարվել միայն 2009 թվականին՝ ԱՄՆ ՄԶԳ-ի և «Վորլդ Վիժն» կազմակերպության աջակցությամբ։ Մասնավորապես, մանկապարտեզի խոհանոցը, սանհանգույցները, մուտքի աստիճանները մասնակիորեն նորոգվել են, իսկ բակում կառուցվել են թեքահարթակ և ցանկապատ։ Բացի այդ, 2015-ին «Փրկեք երեխաներին» կազմակերպությունը աղետների ռիսկի նվազեցման իր ծրագրի շրջանակում տեղադրել է ահազանգման համակարգ, ելքի ցուցասլաքներ, առաջին բուժօգնության արկղիկներ։ Այդուհանդերձ, մանկապարտեզի տանիքը, պատուհանները և դռները դեռևս վատ վիճակում են, իսկ երեխաների համար նախատեսված սենյակներում առկա չեն բավարար քանակի այնպիսի հիմնական հարմարություններ, ինչպիսիք են սեղանները, աթոռները, մահճակալները, պահարանները և խաղալիքները։ Ավելին, մանկապարտեզի դռները դեպի ներս են բացվում, ինչը վտանգավոր իրավիճակ է ստեղծում աղետի պարագայում։ Այս իրավիճակը վտանգավոր միջավայր է ստեղծում երեխաների անվտանգության համար, ինչը խոչընդոտում է զարգացման պրոցեսին։ Ավելին, այս ոչ անվտանգ միջավայրի պատճառով հատուկ կարիքներով երեխաները զրկված են Գավառի ամենամեծ մանկապարտեզներից մեկը հաճախելու հնարավորությունից, քանի որ նրանք ավելի խոցելի են այս ռիսկերի նկատմամբ։
Հաշվի առնելով այս ամենը, այս ծրագրի գլխավոր խնդիրն է երեխաների համար ստեղծել անվտանգ և ներառական միջավայր, ինչը կնպաստի նրանց բարգավաճմանն ու զարգացմանը։
Այս ծրագրի ակնկալվող արդյունքները ներառում են.
Իրականում, աղետների ռիսկի նվազեցման հիմնական բաղադրիչներից մեկը մանկապարտեզում անվտանգ միջավայրի ստեղծումն է։ Ուստի, վերանորոգումը և ժամանակակից հարմարություններով ու տեխնոլոգիաներով հագեցումը առաջին քայլն է Գավառում երեխաների անվտանգությունն ապահովելու հարցում։ Դա նաև հիմք կծառայի մանկապարտեզում հատուկ կարիքներով երեխաների ներառման համար։ Ծրագիրը շնորհակալ կլինի մանկապարտեզի նորացման նպատակով ֆինանսական կամ մասնագիտական ցանկացած ներդրման համար։
Խորհրդատուներ Գավառի քաղաքապետարանից և Ծնողական <...
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: