Հայ արվեստն ու մշակույթն իր յուրահատուկ դերն ունի համաշխարհային արվեստի ժառանգության պահոցում: Ավելին, դա հայ ժողովրդի ինքնության և աշխարհայացքի անբաժանելի մասն է: Հետևաբար, հայ արվեստի և մշակույթի ժառանգության փոխանցումը նոր սերնդին և դրա ջատագովումը ոչ միայն կարևոր է հայ երիտասարդության ազգային ինքնության ձևավորման տեսանկյունից, այլև ամբողջ աշխարհում հայկական մշակութային ժառանգության պահպանման առումով:
Արվեստը և մշակույթը հայ երիտասարդ սերնդին հասկանալի և հասանելի դարձնելու համար ուսուցումը պետք է իրականացվի ոչ միայն ավանդական մեթոդների, ինչպիսիք են գրքերը, ձեռնարկները, այլև ժամանակակից ու ավելի արդյունավետ մեթոդաբանության միջոցով, ինչպիսիք են ուսուցման գործընթացը խաղերի միջոցով ներկայացնելը, ինչը թույլ են տալիս ինտերակտիվ գրքերն ու սեղանի խաղերը:
«ԱՐՎԵՍՏ»-ը՝ երբևէ հայկական առաջին քարտերով խաղը, նվիրված է 12 հայ ականավոր արվեստագետներին, որի նպատակն է խթանել երեխաների հետաքրքրասիրությունը դեպի արվեստը դյուրըմբռնելի, տեսողական և ինտերակտիվ ձևով: Խաղի վերածված արվեստի միջոցով երեխաները հեշտությամբ կմտապահեն արվեստագետներին և նրանց հայտնի ստեղծագործությունները, մոտիկից կուսումնասիրեն յուրաքանչյուր արվեստի գործը, կճանաչեն արվեստագետների կոնկրետ գունային ներկապնակներն ու ոճերը, ինչպես նաև նրանց արվեստի ժանրերը:
Խաղի հետ տրվում է խիստ գրավիչ մի գիրք, որը պարունակում է տեղեկություններ արվեստի ժանրերի մասին, բացահայտում է յուրաքանչյուր արվեստագետի կենսագրության, նրա ստեղծագործությունների և ոճի առանձնահատկությունների մասին առավել հետաքրքիր, բայց պակաս հայտնի փաստեր՝ խթանելով արվեստի ստեղծագործությունները ճիշտ վերծանելու հմտությունը: «Արվեստ»-ը ոչ միայն խաղ է, այլև գեղագիտական ճամփորդություն, որը զարգացնում է սովորելու ստեղծագործական ձևերը և ձևավորում մշակութային կամուրջ երեխայի մտածողության ու արվեստի միջև: Խաղը 5 և ավելի բարձր տարիքի երեխաների համար է և կարող է օգտագործվել որպես հայերեն լեզվով լրացուցիչ ուսումնական նյութ նախադպրոցական հաստատությունների, դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների համար: Այն կարող է օգտագործվել նաև տանը ծնողների կողմից՝ հարստացնելու երեխայի գեղագիտական, կրթական ժամանցը:
Մենք ունենք ծրագրի 4 հոգանոց հիմնական թիմ և մի խումբ պայմանագրով
աշխատող մասնագետներ ու կամավորներ, որոնք մեզ աջակցում են ծրագրի իրականացման գործում:
Մենք խաղը հրատարակել ենք 700 օրինակով և դրա կեսը տարածել Հայաստանի ամբողջ տարածքում
գտնվող ուսումնական հաստատություններում: Հաշվի առնելով բարձր պահանջարկը և մեծ հետաքրքրությունը
ծրագրի ու արտադրանքի նկատմամբ, «Արվեստ» խաղը վերահրատարակվել է հայերեն տարբերակով
և ներկայումս նաև թարգմանվում է արևմտահայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով ծրագրի
տարածումը աշխարհի սփյուռքահայ համայնքներում ընդլայնելու համար։
Մենք ակնկալում ենք, որ մարքեթինգի մասնագետը մեզ կաջակցի «Արվեստ»-ի մարքեթինգի ռազմավարությունը իրականացմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Կաջակցի մեզ նաև Arvest բջջային հավելվածի թվային մարքեթինգի ռազմավարության մշակման հարցում:
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: