Այս էջի բովանդակությունը մասամբ ավտոմատ թարգմանություն է:
Powered by Yandex.Translate
open

ՏՈՒԿ՝ Տուրիզմի յուրահատուկ կենտրոն

Հանգիստ, սպորտ, տուրիզմ

Ունե՞ք հարցեր:

Ցանկանում եք աջակցե՞լ այս ծրագրին:

ՏՈՒԿ-ը այժմ հանդիսանում է «ՀԿ Կենտրոն»-ի սոցիալական ձեռնարկությունը, որը հիմնվել է 2015-2017 թթ.-ին ՀԿ Կենտրոնի կողմից իրականացված «Հեծանվային և գյուղական համակցված միջսահմանային զբոսաշրջությունը, որպես միջսահմանային համագործակցության խթանման նորարարական մոտեցում» ծրագրի արդյունքում: 

Ծրագրի հիմնական նպատակն է եղել նպաստել հեծանվային և գյուղական համակցված միջսահմանային զբոսաշրջության զարգացմանը Հայաստանի և Վրաստանի միջև, որի մի կարևոր բաղադրիչ է հանդիսացել հենց ՏՈՒԿ-ը:

Ծրագրի շրջանակներում ճամբարային բազան համալրվել է նաև հեծանիվներով, հեծանիվները վերանորոգելու անհրաժեշտ սարքավորումներով և գործիքներով, հեծանվային աքսեսուարներով, վրաններով, խոհանոցային մի շարք պարագաներով: Ճամբարի շահույթի 20%-ը նախատեսված է ուղղել Դսեղ համայնքի խնդիրների լուծմանը: Միևնույն ժամանակ սննդամթերքը ձեռք է բերվում բացառապես գյուղից, և սեզոնային աշխատողները նույնպես գյուղի բնակիչներ են: Ճամբարը սկսում է գործել մարտ ամսից մինչև հոկտեմբերի վերջ: ճամբարային բազայի հիմնական սպառողներն են՝ Տուրիստական ընկերությունների կողմից կազմակերպվող քեմփինգային, հեծանվային կամ այլ արկածային մի քանի օրանոց տուրերի սպառողները, ՀԿ կենտրոնի կողմից մշակված տուրփաթեթների սպառողները, որոնք կարող են լինել թե այս տարածքաշրջանով անցնող, թե Վրաստանից-Հայաստան երթուղիների սպառողները, Սոցիալական ցանցերում ակտիվ գործունեություն ծավալող ակումբների կողմից կազմակերպվող մի քանի օրանոց տուրերի սպառողները, Ավտոզբոսաշրջիկները, Հեծանվորդ զբոսաշրջիկները, Տարածաշրջանում անցկացվող տարբեր միջոցառումների կամ փառատոնների համար այցելող տեղացիները և զբոսաշրջիկները, այն կազմակերպությունները, սոցիացիաներն ու ֆեդերացիաները, որոնք իրենց միջոցառումները կարող են կազմակերպել ճամբարային բազայում:

Մեր ռեսուրսները

2018թ-ին ստանալով աջակցություն «Հայկական բարեգործական ընդհանուր միության» կողմից իրականացվող «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, ՀԿ կենտրոնը կարողացավ համալրել ՏՈՒԿ-ի նյութատեխնիկական բազան՝ ձեռք բերելով սեղաններ, աթոռներ, ծածկեր, խոհանոցային սպասք, քնապարկեր, հեծանիվներ և նույնիսկ օգտվել էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուրներից: 

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ

Այս նախագծին աջակցող փորձագետներն են

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: