Շիրակի մարզում և հատկապես Գյումրի քաղաքում ունենք հոգեբանական կենտրոնների առկայության կարիք։ Հոգեբանական որոշակի աշխատանքներ տարվում են հասարակական կազմակերպությունների իրականացրած ծրագրերի շրջանակներում, որոնց ավարտից հետո բազմաթիվ շահառուներ հայտնվում են անորոշ իրավիճակում՝ հետագայում համապատասխան հոգեբանական աջակցության բացակայության հետ կապված։
Ունենք հոգեբան մասնագետներ, ովքեր ցանկություն և մոտիվացիա ունեն Գյումրիում բացել համապատասխան կենտրոններ, որոնց նպատակը ոչ միայն հասարակության լայն շերտերին հոգեբանական աջակցության ցուցաբերելը կլիներ, այլ կունենար նաև նեղ ուղղվածություն, այն
է՝ հոգեբանական աշխատանք աուտիզմ ունեցող երեխաների և նրանց ծնողների հետ։
Սակայն մեր մասնագետներն այս ոլորտում մասնագիտական փորձի փոխանակման և խորը վերապատրաստումների կարիք ունեն։ Մեզ անհրաժեշտ են համապատասխան ոլորտի փորձագետներ, որի արդյուքնում կվերապատրաստվեն մեր մասնագետները, իսկ թիրախ խումբը, տվյալ դեպքում՝ աուտիզմ ունեցող երեխաները, կստատնան հոգեբանական գրագետ աջակցություն։
Ունենք բազմաթիվ համագործակից կառույցներ, շահագրգիռ մասնագետներ, համապատասխան տարածք, գրենական պիտույքներ, համակարգիչներ:
Փորձագետից ակնկալում ենք աուտիզմ ունեցող երեխաների հետ հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունների և կոնկրետ թերապևտիկ տեխնիկաների, գործնական հմտությունների փոխանցում, ինչպես նաև պարբերաբար մասնագիտական խորհրդակցության և աջակցություն:
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: