«ԱՅԳ» կրթական զարգացման կենտրոնը հիմնադրվել է 2017թ. հուլիսին: Այն նպատակ ունի ապահովելու, որ Արագածոտնի մարզի երիտասարդությանը հասու լինեն կրթության, զբաղվածության և սոցիալական ներգրավման հնարավորություններ, ինչպես նաև աջակցելու երիտասարդական նախաձեռնությանն այնտեղ: «Առաջ, աղջիկնե՛ր»-ը երիտասարդական նախաձեռնություններից մեկն է, որի նպատակն է բացահայտել աղջիկների ներուժը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառում հանուն համայնքի բարօրությանը:
Ծրագրի մասին` Մենք Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 2 դպրոցի աղջիկների հարվածային թիմի անդամներն ենք: Անցյալ տարի «Տեխնովացիա Հայաստան 2017» մրցույթում ստացանք տարածաշրջանային մեծ մրցանակը «Անվտանգ համացանց» բջջային հավելվածի մշակման համար:
Մենք այդ մրցանակին արժանացանք շնորհիվ մեր նպատակասլացության և մեր նվիրված ուսուցչի: Բայց հաղթանակը մեզ հեշտությամբ չտրվեց, քանի որ ունեինք շատ սահմանափակ տեխնիկական միջոցներ բջջային հավելվածի մշակման համար: Այդուհանդերձ, հայտնաբերեցինք համայնքային մի նոր խնդիր, և մտադիր ենք մասնակցել «Տեխնովացիա Հայաստան-2018» մրցույթին մեր տարածաշրջանի աղջիկների ընդլայնված թիմով՝ ներկայացնելու ավելի առաջադեմ բջջային հավելված որպես այդ խնդրի նորարարական լուծում:
Այդ նպատակով փնտրում ենք հանգանակության հարցերով մասնագետ, որը կօգնի մեր թիմին գրել և կազմակերպություններին ուղարկել դրամահավաքի համոզիչ և պրոֆեսիոնալ նամակ՝ խնդրելով նրանց նվիրաբերել իրենց օգտագործված համակարգիչները կամ նոութբուքները: Այդ դեպքում կկարողանանք դպրոցում հիմնել համակարգչային լաբորատորիա, ներգրավել ավելի շատ աղջիկների այլ դպրոցներից ու համայնքներից և սկսել պատրաստվել «Տեխնովացիոն Հայաստան 2018» մրցույթին:
Ծրագրի հիմնական նպատակն է` ստեղծել համակարգչային լաբորատորիա, որը հնարավորություն կընձեռի Արագածոտնի մարզից ավելի շատ աղջիկների ներգրավել՝ հետազոտելու տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը։
Ծրագրի հիմնական նպատակային լսարանը և շահառուները` 10-18 տարեկան աղջիկները Արագածոտնի մարզի բոլոր համայնքներից։
Ծրագրի հիմնական ակնկալվող արդյունքը` մշակել բիզնես-պլան և ստեղծել բջջային հավելվածներ մշակող խմբեր «Տեխնովացիոն Հայաստան-2018»-ին մասնակցելու համար:
Ծրագրի հիմնական գործողությունները` 1. Ծանոթացնել կոդավորման հիմունքներին; 2. Մշակել և փորձարկել բջջային հավելվածը` Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից մշակված App Inventor ծրագրային ապահովման միջոցով; 3. Մշակել բիզնես պլան; 4. Նախապատրաստել փաթեթը, որը պետք է ներկայացվի «Տեխնովացիոն Հայաստան 2018» մրցույթին:
Մենք նախատեսել ենք իրականացնել հետևյալ քայլերը 2017թ․ դեկտեմբերից մինչև 2018թ. ապրիլը:
Մենք ունենք ՏՏ մասնագետ, գրաֆիկական դիզայներ, լեզվի մասնագետ և կամավորներ, որոնք մեզ աջակցել են անցյալ տարվա մեր ձեռքբերման ուղղությամբ և պատրաստ են կրկին որպես կամավոր աշխատել այս տարի: Մենք ունենք նաև գրասենյակային տարածք, որը հարմար է համակարգչային լաբորատորիայի ստեղծման համար:
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: